Կրկին կիսամերկ ու անկեղծ :)
Քեյթ Մոսին ու Միրանդա Քերին այս անգամ միավորել է այն, որ երկուսն էլ հանդես են եկել նոր ֆոտոշարքերում: Ամենահայտնի եւ սեքսուալ մոդելները ինչպես միշտ անկեղծ են ու կիսամերկ:):
Քեյթ Մոսը հասցրել է լուսանկարվել հարյուրավոր ամսագրերի համար: Գեղեցկուհին դրանց շապիկներին հայտնվել է մերկ, կիսամերկ, հագնված, հարսանյաց զգեստով…Թվում է, թե մոդելն այլեւս ոչնչով չի կարող զարմացնել, սակայն նրա մասնակցությամբ բոլոր ֆոտոշարքերը դառնում են յուրահատուկ ու հիշվող:
Այս անգամ Քեյթը “թոփլես” վիճակում` առանց վերնաշապիկի զարդարել է ֆրանսիական “Elle’’ ամսագրի շապիկը: Լուսանկարներն արվել են դաշտում, մոդելը շորտերով է, ձեռքերով էլ թաքցնում է կուրծքը: Ֆոտոշարքում տեղ գտած մի քանի լուսանկարում էլ Քեյթն իր ամուսնու հետ է:
Վերջերս մայրացած Միրանդա Քերը շլացուցիչ տեսք ունի, մոդելի կազմվածքը ծննդաբերությունից հետո ասես նույն է մնացել: “Victoria’s Secret’’ բրենդի գրավիչ եւ սեքսուալ “հրեշտակը” ներկայացնում է բրենդի ներքնազգեստների նոր հավաքածուն:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` 2has


×
7,026






