×


“ՄամաՍյու”

“ՄամաՍյու”

Բարեգործական հերթական համերգը հանուն կյանքի “ՄամաՍյու” հիմնադրամի կողմից կազմակերպվող բարեգործական համերգների եւ ակցիաների մասին պատմել ենք:  Եռանդով լի ու լավատես Սյու Սեպետչյանը շարունակում է գումար հավաքել կրծքագեղձի քաղցկեղ ունեցող մայրիկի բուժմանն անհրաժեշտ դեղորայք գնելու համար: Shushanik Arevshatyan Կոմպոզիտորների տանը երեկ տեղի ունեցավ հերթական բարեգործական համերգը: Ի տարբերություն նախորդ` ռոք համերգի, այս անգամ միջոցառման շրջանակներում հնչեց դասական եւ ֆոլք երաժշտություն: Սկզբնական որոշման համաձայն` տեղի էր ունենալու Վիեննայի կամերային օպերայի մեներգչուհի Լուսինե Ազարյանի մենահամերգը, սակայն նախապատրաստական աշխատանքների ընթացքում նրան էին միացել այլ երաժիշտներ եւս: Համերգն անակնկալ կերպով բացեց միջոցառման ամենաերիտասարդ մասնակիցը` 8-ամյա Շուշանիկ Արեւշատյանը: Ելույթ ունեցան նաեւ տարբեր մրցույթների դափնեկիրներ եւ հաղթողներ “Մեցցո” լարային քառյակը, Արուսյակ Հեքիմյանը, Տիգրան Բեքիրյան, Տատյանա Մինասյանի ղեկավարած անսամբլը, “Արահետ” երգչախումբը, Լինա Հայրապետյանը, Գեորգի Մինասյանը, “Գիսանե” վոկալ-անսամբլը, Րաֆֆի, Անահիտ եւ Աննա Միքայելյանները: Բարեգործական համերգ Միջանցքում տեղադրված արկղում գումար էր հավաքվում բարեգործական նախագծի համար, Լուսինե Ազարյանի նախաձեռնությամբ վաճառվեցին նաեւ ձայնասկավառակներ` ստացված ողջ հասույթը Սյուի մայրիկին փոխանցելու նպատակով: Ի դեպ, մայիսին կայացած ռոք-համերգից հետո երեխաների նկարած ''Մայրիկ'' խորագրով նկարների ցուցահանդես-վաճառք է կազմակերպվել Ֆրանսիայում` տեղի հայերի համար: Բարեգործական հիմնադրամի հավաքած 7 հազար դոլարով հնարավոր է դարձել Սյուի մայրիկին անհրաժեշտ թանկարժեք դեղի երկու սրվակ գնել: Կնոջ բուժման կուրսն ավարտելու համար անհրաժեշտ է եւս 16 սրվակ: Սյուն հովանավորներ դեռեւս չի գտել: Աղջկա խոսքերով` բարեգործական հիմնադրամը առաջիկայում կկազմակերպի “DJ’s for Life” միջոցառումը: Հաջորդ քայլը կլինի ներկայացումը, որի գլխավոր դերը ստանձնելու է դերասան Սերգեյ Դանիելյանը: “The Beautified Project” խումբը եւս հանդես է եկել բարեգործական համերգ կազմկաերպելու առաջարկով, մնում է լուծել դահլիճի եւ տեխնիկայի հարցերը: Բարեգործական համերգ Եթե մեր ընթերցողների շրջանակներում աջակցել ցանկացողներ գտնվեն, կարող եք ձեր առաջարկներն ուղարկել հիմնադրամին MaMaSyu.Fund@gmail.com հասցեով կամ Ֆեյսբուքյան էջում`http://www.facebook.com/home.php?sk=group_180230205353240&ap=1 : Դրամի փոխանցման համարն է` Զարգացման Հայկական Բանկ, “Կանանց Ռեսուրսային Կենտրոն, ՄամաՍյու Ֆոնդ”, դրամային հաշվեհամար 1810052017003313: Այս տեղեկությունը տարածելով նույնպես կարող եք օգնել Սյուի մայրիկին: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին