×


“Նորաձեւության ճանապարհ”

“Նորաձեւության ճանապարհ”

Հայկականը տպավորել է արտասահմանցի դիզայներներին Բրիտանական խորհրդի նախաձեռնած “Նորաձեւության ճանապարհ` երկխոսություն սահմանների խաչմերուկում” երկամյա ծրագրի  շրջանակներում Հայաստանում, Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում, Ռումինիայում, Դանիայում եւ Չեխիայում ստեղծագործող նկարիչ-մոդելավորողները միասին ստեղծում են  20 մասից բաղկացած մեկ ընդհանուր հավաքածու, որ 2012 թվականին կցուցադրվի Հայաստանում եւ եվրոպական վերոնշյալ հինգ երկրում: Նորաձեւության` մայիսի 3-ին մեկնարկած  “ճանապարհով”  BRAVO.am-ը մի քանի անգամ քայլել է:): Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանի հետ` թեմային առնչվող մեր նոր հարցազրույցը` նախագծի փակագծերը բացելու համար:): Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը - “Նորաձեւության ճանապարհի”  ո՞ր հատվածն եք անցել: Ի՞նչ է արվել եւ ի՞նչ է սպասվում առաջիկայում: -Ծրագիրը պաշտոնապես մեկնարկեց Երեւանում` միջազգային սեմինարով, որին մասնակցում էին հայ եւ եվրոպացի փորձագետները, ինչպես նաեւ ծրագրի մասնակիցները, նորաձեւության ոլորտի ներկայացուցիչներն ու ուսանողները: Քննարկվել են նորաձեւությանը նվիրված բազմաթիվ հարցեր` զարգացման միտումներից  մինչեւ ոլորտի մարտահրավերներն ու կանխատեսման հնարավորությունները: Սեմինարին զուգահեռ կազմակերպվել են վարպետության դասընթացներ ուսանողների համար: Մենք մեծապես կարեւորում ենք վարպետության դասընթացների անցկացումը, որովհետեւ սա բացառիկ հնարավորություն է մեր ուսանողների համար շփվել արտերկրի լավագույն մասնագետների հետ եւ ստանալ գործնական խորհուրդներ: Դասընթացներին մասնակցել են հարյուրից ավելի ուսանողներ, շուրջ 150 մասնակից էլ ունեցել ենք սեմինարի ընթացքում: Ուրախ եմ նշելու, որ ե՛ւ սեմինարը, ե՛ւ վարպետության դասընթացները բավական հաջող ընթացան եւ մինչ օրս մենք դրական արձագանքներ ենք ստանում: Սեմինարին հաջորդեց ծրագրին մասնակից հայ եւ եվրոպացի նկարիչ-մոդելավորողների համար կազմված մշակութային ծրագիրը: “Նորաձեւության ճանապարհ` -Ներկայացրեք, խնդրեմ, ձեւավորված ստեղծագործական խմբերը: -Ինչպես եւ նշել էինք նախկինում,  Երեւան այցելության ավարտին պետք է ձեւավորվեին ստեղծագործական խմբերը, որոնք են` 1. Քրիստինե Ավետիսյան /ՀՀ/ - Պավել Իվանչիչ /Չեխիա/ 2. Արամ Նիկոլյան /ՀՀ/ - Անդրա Քլիցան /Ռումինիա/ 3. Անի Իսկանդարյան /ՀՀ/ - Իդա Հելենե Գրո Քրիստանսեն /Դանիա/ 4. Լուսինե Կոստանյան /ՀՀ/ - Ջիանին Փոլլասոն /Անգլիա/ 5. Գայանե Սողոմոնյան /ՀՀ/ - Մելանի Ֆրեյեր /Գերմանիա/ -Հավաքածուի ստեղծման աշխատանքները սկսվե՞լ են: -Հավաքածուն բաղկացած է լինելու 20 ստեղծագործությունից: Յուրաքանչյուր խումբ պետք է ստեղծի 4 աշխատանք: Հավաքածուն այնուհետեւ ցուցադրվելու է Գաֆեսճյան արվեստի կենտրոնում, Հայաստանի երեք մարզում եւ մասնակից եվրոպական երկրներում: Ակնկալում ենք, որ ցուցադրությունը տեղի կունենա հաջորդ տարվա հունվար ամսին: Ներկայումս մենք կազմակերպում ենք մշակութային փոխայցելությունները հայ նկարիչ-մոդելավորողների համար, որի արդյունքում նրանք աշխատելու են էսքիզների ստեղծման եւ կոնկրետ գաղափարների մշակման ուղղությամբ: Fashion -Ինչպե՞ս են իրենց դրսեւորում մասնակիցները: -Մասնակիցները բավական ոգեւորված են: Մեր ամենօրյա կապի ընթացքում նրանք պատմում են իրենց ծրագրերի մասին եւ նշում, որ սպասում են Հայաստան իրենց հաջորդ այցելությանը, որպեսզի մասնակցեն ցուցադրության բացմանը: -Պատմեք նաեւ արտասահմանցի  դիզայներների hայաստանյան այցի մասին: Ի՞նչ հասցրին տեսնել նրանք Հայաստանում, ի՞նչ ազդեցություն կունենա  դա հավաքածուների ստեղծման գործում: -Տասն օր շարունակ մասնակիցները շրջել են Հայաստանի տարբեր մարզերում, այցելել թանգարաններ եւ արվեստանոցներ: Մեր նպատակն էր ներկայացնել Հայաստանն իր մշակութային եւ հոգեւոր հարուստ ժառանգությամբ: Այցելության ավարտին նրանցից շատերը կիսվում էին իրենց տպավորություններով եւ նշում, որ հիացած են մեր հոգեւոր հարստությամբ, հատկապես մեր խաչքարերով, Էջմիածնի եւ Մատենադարանի գանձերով: Նրանք ասացին, որ հեռանում են խոր տպավորություններով եւ արդեն իսկ որոշակի գաղափարներ ունեն, թե հայկական մշակութային ժառանգությունն ինչպես է արտահայտվելու իրենց աշխատանքներում: Օրինակ, ռումինացի մասնակիցը նշել է, որ տպավորված է հայկական մանրանկարչությամբ եւ որոշակի տարրեր հետագայում կօգտագործի իր աշխատանքներում, իսկ չեխ մասնակիցն իր հիացմունքն է  արտահայտել Փարաջանովի թանգարան այցելությունից հետո եւ ասել, որ տպավորված եւ ոգեշնչված է Փարաջանովի ֆիլմերով եւ կոլաժներով: Fashion -Իսկ մեր դիզայներներն ինչպե՞ս են իրենց դրսեւորում, ե՞րբ են մեկնելու` հաջորդ փուլին մասնակցելու: -Քրիստինե Ավետիսյանն արդեն այցելել է Չեխիա եւ ծանոթացել այդ երկրի մշակույթին: Մեր չեխ գործընկերները Քրիստինե Ավետիսյանի համար իսկապես հագեցած ծրագիր էին կազմել: Այժմ աշխատանքներ են տարվում, որպեսզի իրենց այցելություններն իրականացնեն նաեւ հայ մյուս մասնակիցները: Նախատեսում ենք այցելություններն ավարտել առաջիկա երկու ամսվա ընթացքում: -Ինչպե՞ս եք գնահատում ծրագրի արդյունավետությունն այս պահի դրությամբ: -Ծրագիրն ընթանում է իր բնականոն հունով: Այժմ նկարիչ-մոդելավորղները աշխատում են էսքիզների ստեղծման ուղղությամբ եւ պատրաստվում իրենց այցելություններին: Այցելությունների ավարտից հետո  հնարավորություն կունենանք տեսնելու հավաքածուի նախնական նմուշները: Մենք եւս բավական ոգեւորված ենք եւ սպասում ենք մեր մասնակիցների աշխատանքի արդյունքներին: Զրուցեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/ Լուսանկարները` Bravo.am-ի եւ Հայաստանում Բրիտանական խորհրդի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին