Art,
02 Սեպտեմբեր 10
Սուրեն Մանվելյան
 
 
0
Լուսանկարչի աչքերի չբացահայտված  գաղտնիքը:)

Սուրեն Մանվելյան. լուսանկարիչ, ում համար նպաստավոր էին “մութ ու ցուրտ” տարիները:): Այսօր համացանցում իր “աչքը” մեծ հեղինակություն է վայելում:

Սուրեն Մանվելյան. ֆիզիկոս, գիտությունների թեկնածու, հոդվածները` աշխարհի առաջատար ամսագրերում, նախագահի մրցանակի դափնեկիր. “Բայց ֆիզիկայով կյանքդ չես կարող պահել”:

Սուրեն Մանվելյան. ֆիզիկայի ու լուսանկարչության մեջտեղում` երաժշտական զեղում:): Հինգ երաժշտական գործիքի է տիրապետում` կիթառ, թավջութակ, դաշնամուր, բլոկֆլեյտա եւ քնար: Երեք գործիք շուրջ 8 տարի դասավանդել է:

Նրան ու նրա աչքը բացահայտեք Bravo.am-ի հարցազրույցում:):

Suren Manvelyan
Լուսանկարիչ Սուրեն Մանվելյանը (Լուսանկարը` Բիայնա Մահարիի)


- Զենքդ:

- Լուսանկարչական ապարատ:

- Կարծում էի` կասես` աչքդ:):

- Նմանություն կա լուսանկարելու եւ կրակելու մեջ: Զինվորի զենքն էլ ավտոմատն է: Աչքը... Իրականում աչքն էլ չի, հոգին է կամ “ես”-ը: Աչքը միջոց է:

- Ֆոտոխցիկդ հետդ չի, ինչքա՟ն ժամանակ ես կարողանում իրենից հեռու մնալ:):

- Ես այն լուսանկարիչներից չեմ, որ ապարատը անընդհատ վզից կախ է: Դա ոճ է. մեծագույն լուսանկարիչներից Անրի Կարտիե-Բրեսոնը ամեն անգամ տանից դուրս գալիս լուսանկարչական ապարատը վերցնում էր հետը, ասել` “ֆիքստուլ” էր, սխալ կլինի. ինչ տեսնում էր, ցանկանում էր նկարել: Ես պետք է իմանամ` ինչ եմ նկարում: Որոշեցի նկարել փողոցում քայլող մարդկանց, այդ ժամանակ կվերցնեմ ապարատս, մարդկանց կնայեմ 40 անգամ ավելի ուշադիր` նկատելով ամեն մեկի քայլվածքը, կոշիկները, կոճակը, սանրվածքը, իրար հետ ի՟նչ դեմքի արտահայտությունով են խոսում: Ես որ տրամադրվում եմ նկարել, մեջս ինչ-որ բան է չխկում, կարողանում եմ միաժամանակ հետեւել հինգ հոգու շարժմանն ու լուսանկարելու ճիշտ պահը բռնացնել:

- Այդ դեպքում Սուրեն Մանվելյանի աչքը ինչպիսի՟ն է:

-:) Շատ տարբեր: Լուսանկարիչներ կան, որ կոնկրետ ոճ ունեն, ձեռագիր: Դրական կողմն այն է` նկարից ճանաչում են հեղինակին: Ինձ համար դա սահմանափակում է, չեմ կարողանում մի ոճում մնալ, հետաքրքիր չի, եփում եմ մեջը ինչքան կարող եմ, սպառում կամ դնում այն կողմ` մի քանի տարի հետո շարունակելու: Մարդ կա սեւ ու սպիտակի մեջ է նկարում եւ վերջ: Ինչո՟ւ, գույներ կան, որոնք կարելի է հետաքրքիր ձեւով խաղացնել: Ինձ հետաքրքիր է խնդիրներ լուծելը: Նկարում տարբեր փոփոխականներ կան, ինչպես` հավասարման մեջ: Սեւ ու սպիտակով ինչ-որ տեղ ավելի հեշտ է խնդիրը լուծել, որովհետեւ երբ գույն ես ավելացնում, մի փոփոխական էլ է ավելանում, որը շատ դժվար է կառավարել: Իրական դեպք` Ծիծեռնակաբերդում նկարել եմ մարդկանց ընդհանուր տեսարան, մի աղջիկ դեղին շապիկով է, դա աչք է ծակում, գույնը մեզ “ուտում” է: Արվեստը մնում է արվեստ, կեղծել չկա, անգամ ֆոտոշոփի դեպքում նկարը լավն է, կամ էլ` ոչ, վերջացավ: Ուրիշ հարց, որ իրականում ֆոտոշոփով համոզելը շատ դժվար է, պետք է դրա բարձրագույն վարպետ լինես: Ես կիրառում եմ ֆոտոշոփ միայն ռետուշային եւ գունային կորեկցիաների համար:

“Սուրեն Մանվելյանի աչքը”
“Սուրեն Մանվելյանի աչքը”


- Ինչպե՟ս  ես ստացել համացանցում մեծ աղմուկ բարձրացրած աչքը:

- Չեմ պատասխանում այդ հարցին, ինչպես ասում են` “ընկերության գաղտնիքն է”:): Եսիմ ինչ չկա, ես չեմ սիրում նկարել նկարի մեջ, մի նկարից մի բանը կտրել, մյուսի մեջ տեղադրել: Մինչ նկարների հայտնի դառնալը` ամսագրերին առաջարկել եմ տպագրել, ոչ ոք չուզեց: Ինձ ասացին` կարո՟ղ է գիտես բժշկական ուղղվածություն ունենք: Բայց նաեւ Սթենֆորդի համալսարանի բժշկական բլոգում դրել են… Այսօր էլ մեկը նամակ է գրել, գիտես` ես քո աչքերին նայելով պոեմ եմ գրել:):

- Իրականում ո՟ւմ  աչքն  է:

- Տարբեր մարդկանց: Նկարելուց հասկացա` աչքերի տեսակներ կան: Նույն շագանակագույն աչքի տեսակներ կան, անձնական է, բացարձակ նույն աչքից բնության մեջ երկու հատ չկա, դրա համար հետաքրքիր է նկարելը: Կապ չունի` ի՟նչ տեսախցիկով ես նկարում, ստացվեց, հատուկ չեմ արել: Ես էլ եմ զարմացած, որ ինձնից բացի ոչ մեկ նման բան չի արել: Շատերը փորձել են, իմ նկարածների առանձնահատկությունն այն է, որ ռելիեֆ է երեւում, դար ու փոսեր, ձորեր, չգիտեմ` ինչեր կան, կլորություն, քառակուսիություն, մնացած նկարներում աչքը տափակ է, անզեն աչքով էլ դա չի նկատվում:

- Ոչ մի “խալտուրա” չե՟ս արել:):

- Բացարձակ, կարող եմ ցույց տալ: Չես կարող այնպես ձեւափոխել, որ գլխի չընկնեն:

- Գումար չե՟ն առաջարկում գաղտնիքը բացելու համար:

- Ոչ մեկին, ոչ մի գումարի դիմաց գաղտնիքը չեմ բացի:

- “Աչքամանիա” ունե՟ս, նկատել եմ` ձկան աչք էլ ես նկարում:):

- “Ամենինչամանիա” ունեմ:): Ասեմ` ես մի քիչ աննորմալ մարդ եմ, ինձ ամեն ինչն էլ հետաքրքրում է: Լուսանկարչության մեջ էլ ցանկացած բնագավառ քիթս խոթել եմ: Այնքան ֆիքսելու խնդիրը չէ. այն, ինչ որ կա, ուզում եմ ավելի լավը ցույց տալ, քան երեւում է: Աչքը կա, տեսնում ենք, բայց ես ֆիքսում եմ ինչ-որ բան, որ իրականում կա, բայց չենք նկատում:

Դիրիժոր Տիգրան Հեքեքյանը
Դիրիժոր Տիգրան Հեքեքյանը


- Համացանցում “Սուրեն Մանվելյանի աչքը”  ինչպե՟ս հազարավորների կողմից նկատվեց:

- Մի ամսվա պատմություն ունի, բարդ խոսակցություն է:): Աչքերը նկարելը իմ մտահղացումն էր, մարդիկ հավանում են, բայց կան նաեւ որոշները, որ ասում են` “յախք, զզվելի է, վայ սենց բան ունեմ աչքիս մեջ, քոռանամ ես, չիմանայի…:)”: Չես կարող պատկերացնել` ինչ արձագանք կունենա աշխատանքդ: Այս աչքերից պարզվեց` աշխարհում ոչ ոք չի արել: Ընկերներս խորհուրդ տվին “Behance”-ում դնել լուսանկարածս աչքերը, որովհետեւ լուրջ եւ հեղինակավոր կայք է համարվում: Դրեցի, 5000 հոգի նայեց ու “լռվեց” նախագիծը: Հետո իրենք մի այլ կայք գցեցին, էլի լուսանկարի ռեյտինգը բարձրացավ: Օգոստոսի 5-6-ն էր, ասացի` մի հատ տեսնեմ` ինչ վիճակ է, տեսնեմ` 50 000 դիտում, մյուս օրը 150 000 հոգի նայեց: Պարզվեց` կան բլոգերներ, որ չափազանց մեծ լսարան ունեն, տարածել են: Հիմա օրը  6-7 հազար հոգի նայում է նկարը:

- Լուսանկարչության մեջ քո սկիզբը ե՟րբ էր:

- 9-րդ դասարանում ընկերոջս հետ գիշերը աստղեր էինք նկարում: Շատ նպաստավոր էին 1993 թվականի լույսի հովարային անջատումները, Երեւանում շատ մութ գիշերներ էին, որն էլ նպաստում էր աստղագիտությանը: Հատկապես ձմռանը, երբ մթնոլորտն ավելի պարզ է, սեւ ու սպիտակ ժապավենով աստղեր էինք նկարում: Պահպանվել են լուսանկարները:

- Լուսանկարչության հայկական ինդուստրիա կա՟:

- Պատվիրատուն երշիկ է արտադրում, ցանկանում է, որ այն որակով նկարեն գովազդի, կատալոգի համար, բնականաբար, այդ բաները կան, բայց մի շարք շատ հայկական դժվարություններ կան: Պատվիրատուների մեծամասնությունը գաղափար չունի` ինչ է լավ լուսանկարչությունը, կհանեն Շվեյցարիայում տպված մի կատալոգ կդնեն դեմդ, կասեն` այդպիսի նկար են ուզում: Գերմանիայում գարեջրի շշի գովազդի համար, որ ուղղակի շիշը դնես, փրփուր անես, լուսյը դնես ու նկարես, գնային խոսակցությունը սկսվում է 5 հազար դոլարից: Հայաստանում նման մեկին չես գտնի, որ մի հատի չէ, հազար հատ լուսանկարի համար այդքան գումար ծախսի:

- Լուսանկարիչն էլ պետք է պրոֆեսիոնալ լինի, “գայլեր” ունե՟նք: Դու ի՟նչ պաշտոն ես զբաղեցնում:):


- Բարձր որակի լուսանկարիչներ ունենք: Ինտերնետում նկարը դնում ես ու  աշխարհի ամենահայտնի լուսանկարիչների հետ մրցում: Կայքեր կան, որ, իրոք, “պապաներ” են մասնակցում, կարո՟ղ ես այնպիսի նկար դնել, որ իր նկարի կողքը երեւա: Ու կորում է հայ, ռուս, վրացի. լավն է, կթնդա, վատն է` ոչ ոք չի նայի: Տեղական լուսանկարիչ գաղափարն առաջանում է այն ժամանակ, երբ կա տեղական պատվիրատու: “Երեւան” ամսագրում եմ աշխատում, այ իրենց պետք է, որ տեղացի հայտնի մարդուն նկարի տեղացի լուսանկարիչը:

Սուրեն Մանվելյանի լուսանկարներից
Սուրեն Մանվելյանի լուսանկարներից


- Կարիերայիդ ընթացքում ինչքա՟ն ես ծախսել տեխնիկայիդ վրա ու ինչքա՟նն է փոխհատուցվել:

- Ծիծաղելի բան ասեմ. վերջերս եմ ինձ նորմալ ֆոտոապարատ գնել: Մինչ այդ սիրողական մի ապարատ ունեի, որ 2006-ին էի գնել: “Երեւան”-ն  իր տեխնիկան տալիս է: Պրոֆեսիոնալ լուսանկարչի շատ լավ սահմանում կա. պրոֆեսիոնալ է համարվում այն լուսանկարիչը, ում եկամուտների 51 տոկոսը գալիս է լուսանկարչությունից: Լուսանկարչությամբ սկսել եմ ապրել 2006 թվականից:

- Աստծուն ի՟նչ ձեւով կնկարեիր ու որտե՟ղ:):

- Հնարավոր չէ:): Աստված տարածությունից եւ ժամանակից այն կողմ է, ի՟նչով ենք նկարելու: Եթե միայն կարողանանք բոլոր արվեստներով բարձրագույնը իրագործել: Միաժամանակ աշխատելով` կարող ենք հասնել նրան, որ մենք թեթեւակի զգանք, որոհետեւ իրականում ինքը դրանից էլ բարձր է:

- Իրականացրածդ ֆոտո-նախագծե՟րը:

- Կոշկակարներին եմ իրենց կրպակներում նկարել, այդ ընթացքում Սերժ Սարգսյանի անձնական լուսանկարիչն էի, շատ թեժ էր նախընտրական 6 ամիսը, ամբողջ օրը վազվզոց, պաշտոնական այցեր, ձեռքսեղմումների լուսանկարում, ես էլ մի շաբաթ չեմ ստեղծում, չեմ նկարում, հիվանդանում եմ:  Կոշկակարի կրպակը դիզայնի արժեք է` իր տկլոր “ծյոծյաներով”, կոլորիտ է, ու քսան տարի է` չի փոխվում, դա գաղափար է, սովետի ժամանակ հեշտ չէր նման նկարներ ճարելը: Ամեն անգամ Կառավարություն գնալ-գալու ճանապարհին մտնում էի այդ կրպակները` նկարելու: Դրանից հետո կոշիկ սարքելու խնդիր չունեմ:):

- Հետո գնացիր գերեզմանոց:):

- Բարդ էր, մոտ մի ամիս գիշերները եկեղեցիներ էինք նկարում, որոշ եկեղեցիներ էլ գերեզմանոցում են գտնվում, ես մտավախություն չունեի` վայ, մեռելները դուրս կգան… Նստել եմ գերեզմանաքարին, որովհետեւ ուրիշ նստելու տեղ չկար, ոտքիս տակ խշխշոց զգացի, մտածեցի` օձ է, բայց գիշերը ցուրտ է, հաստատ դուրս չէին գա, հասկացա` մկներ են:): Ծերանոցում մոռացված ծերերի ստվերներն եմ նկարել:

Սուրեն Մանվելյանի լուսանկարներից
Սուրեն Մանվելյանի լուսանկարներից


- Միջատների համար էլ գժվում ես:):

- Որովհետեւ իրենք շատ սիրուն են, կատարյալ են: Մրջունների կյանքը, որ նայես, գժանոց է. կով են պահում, իրենցից փոքր միջատ է, ռուսերեն տլյա են անվանում: Տլյաներին մրջունները արածեցնում են, կթում: Նկար ունեմ` ոնց է մրջյունը ուտում այդ կաթիլը:

- Որդիդ ինչպե՟ս է գնահատում աշխատանքներդ:

- Մի անգամ ինձ լուրջ տեսքով ասաց` պապ, դու այդքան էլ լավ լուսանկարիչ չես, որովհետեւ բուի նկար չունես:):

- Կնոջդ մինչ ամուսնանալը ֆոտոսեսիա արե՟լ ես:

- Այդ ժամանակ չէի նկարում: Հարազատ մարդկանց, որ ամեն օր տեսնում ես, նկարելը ամենադժվար բանն է:

Ian Gillan
“Deep Purple” խմբի վոկալիստ Իէն Գիլանը


- Հայտնի մարդկանց` Իէն Գիլանին, Թոնի Այոմիին, Մայա Պլիսեցկայային, մյուսներին նկարելով` որպես լուսանկարիչ արժեքդ բարձրանո՟ւմ  է:

- Իմ արժեքը ես չգիտեմ, երեւի անհամեստություն կլինի` ասեմ` արժեքս այնպես է բարձրացել, ուշքս գնում է: Այդպես չէ, հետաքրքիր է մարդկանց հետ շփվելիս առնչվել նրանց “ես”-ի հետ: Ես Մայա Պլիսեցկայային նկարել եմ տասը րոպե, հետը շփվել եմ տասը րոպե, բայց այնպիսի մի արժեք եմ զգացել այդ շփումից, հասկացել` իսկապես մեծություն է: Բայց դա չի նշանակում, որ պետք է գնամ հետը նկարվեմ, զզվում եմ նման բաներից: Ավելի լավ է հոգեկան արժեքը զգամ ու մեջս պահեմ:

- Ինչպե՟ս անենք, որ լուսանկարը լավ ստացվի:

- Լավ լուսանկարի մեջ “խփող” բան պետք է լինի, որ նայես ու հետդ մի բան կատարվի:

http://www.behance.net/paronsuren
http://www.post35mm.com/info.php?user_id=566&tz=5

Զրուցեց  Լիլիթ Բաբայանը /Bravo.am/
Լուսանկարները`
Սուրեն Մանվելյանի անձնական արխիվից


 
 
Սուրեն Մանվելյան (Լուսանկարիչ` Հայկ Մանվելյան)

Սուրեն Մանվելյան (Լուսանկարիչ` Հայկ Մանվելյան)

Սուրեն Մանվելյանի լուսանկարներից

Սուրեն Մանվելյանի լուսանկարներից

Սուրեն Մանվելյանի լուսանկարներից

Սուրեն Մանվելյանի լուսանկարներից

Սուրեն Մանվելյանի լուսանկարներից

Սուրեն Մանվելյանի լուսանկարներից

“Կոշկակարի կրպակը դիզայնի արժեք է` իր տկլոր “ծյոծյաներով”, կոլորիտ է, ու քսան տարի է` չի փոխվում”. Սուրեն Մանվելյան

“Կոշկակարի կրպակը դիզայնի արժեք է` իր տկլոր “ծյոծյաներով”, կոլորիտ է, ու քսան տարի է` չի փոխվում”. Սուրեն Մանվելյան

Սուրեն Մանվելյանի լուսանկարներից

Սուրեն Մանվելյանի լուսանկարներից

Սուրեն Մանվելյան. “Ծերանոցում մոռացված ծերերի ստվերներն եմ նկարել”

Սուրեն Մանվելյան. “Ծերանոցում մոռացված ծերերի ստվերներն եմ նկարել”

Սուրեն Մանվելյան (Լուսանկարիչ` Բիայնա Մահարի)

Սուրեն Մանվելյան (Լուսանկարիչ` Բիայնա Մահարի)

“Deep Purple”-ի վոկալիստ Իէն Գիլանը

“Deep Purple”-ի վոկալիստ Իէն Գիլանը

Սուրեն Մանվելյանի լուսանկարներից

Սուրեն Մանվելյանի լուսանկարներից

Բալերինա Մայա Պլիսեցկայան

Բալերինա Մայա Պլիսեցկայան

Սուրեն Մանվելյանի լուսանկարներից

Սուրեն Մանվելյանի լուսանկարներից

Լուսանկարիչ Սուրեն Մանվելյանը  (Լուսանկարը` Բիայնա Մահարիի)

Լուսանկարիչ Սուրեն Մանվելյանը (Լուսանկարը` Բիայնա Մահարիի)

Կիթառահար Թոմի Այոմին

Կիթառահար Թոմի Այոմին

Դիրիժոր Տիգրան Հեքեքյանը

Դիրիժոր Տիգրան Հեքեքյանը

Սուրեն Մանվելյանի լուսանկարներից

Սուրեն Մանվելյանի լուսանկարներից

Սուրեն Մանվելյանի լուսանկարներից

Սուրեն Մանվելյանի լուսանկարներից

Սուրեն Մանվելյանի լուսանկարներից

Սուրեն Մանվելյանի լուսանկարներից

Սուրեն Մանվելյան (Լուսանկարը` Հայկ Մանվելյանի)

Սուրեն Մանվելյան (Լուսանկարը` Հայկ Մանվելյանի)

Սուրեն Մանվելյանի լուսանկարներից

Սուրեն Մանվելյանի լուսանկարներից

Սուրեն Մանվելյանի լուսանկարներից

Սուրեն Մանվելյանի լուսանկարներից

Սուրեն Մանվելյանի լուսանկարներից

Սուրեն Մանվելյանի լուսանկարներից

Սուրեն Մանվելյանի լուսանկարներից

Սուրեն Մանվելյանի լուսանկարներից

Սուրեն Մանվելյանի լուսանկարներից

Սուրեն Մանվելյանի լուսանկարներից

Սուրեն Մանվելյանի լուսանկարներից

Սուրեն Մանվելյանի լուսանկարներից

Սուրեն Մանվելյանի լուսանկարներից

Սուրեն Մանվելյանի լուսանկարներից

Սուրեն Մանվելյանի լուսանկարներից

Սուրեն Մանվելյանի լուսանկարներից

Սուրեն Մանվելյանի լուսանկարներից

Սուրեն Մանվելյանի լուսանկարներից

“Տիգրանը մի անգամ ինձ լուրջ տեսքով ասաց` պապ, դու այդքան էլ լավ լուսանկարիչ չես, որովհետեւ բուի նկար չունես:)”. Սուրեն Մանվելյան

“Տիգրանը մի անգամ ինձ լուրջ տեսքով ասաց` պապ, դու այդքան էլ լավ լուսանկարիչ չես, որովհետեւ բուի նկար չունես:)”. Սուրեն Մանվելյան

Սուրեն Մանվելյանի լուսանկարներից

Սուրեն Մանվելյանի լուսանկարներից

“Սուրեն Մանվելյանի աչքը”

“Սուրեն Մանվելյանի աչքը”

0
1455 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: