30 Օգոստոս 10
Քիմ Քարդաշյան
 
 
0
Գեղեցկուհին հայ ամուսին է փնտրում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հայ տղաներ, ահա եւ եկավ ձեր աստղային ժամը: Քիմ Քարդաշյանը հայտնել է, որ նա փնտրում է «նորմալ հայ տղա»` լուրջ նպատակներով :) :

Kim Kardashyan
Գեղեցկուհին հայ ամուսին է փնտրում


Պարզվում է, 29-ամյա Քիմ Քարդաշյանի մայրը` Քրիս Ջաները, հազարավոր մայրիկների նման փորձում է փեսացու գտնել իր ավագ դստեր համար, ով վերջերս է բաժանվել ֆուտբոլիստ Մայլս Օսթինից: Սակայն «Քարդաշյանների հետ» ռեալիթի շոուի շրջանակներում Քիմը հայտնել է մորը, որ այլեւս չի ուզում հանդիպել հոլիվուդյան հայտնի մարդկանց հետ, այլ պարզապես հասարակ մի հայ տղայի է սպասում` ավելացնելով, որ շատ է սիրում հայերին:

Kim Kardashyan
«Ես երջանիկ ու հպարտ եմ, որ հայ եմ». Քիմ Քարդաշյան


Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի նախահայրերը գաղթել են Հայաստանից 1-ին համաշխարհային պատերազմի ժամանակ: Իսկ Քիմը հարցազրույցներում բազմիցս նշել է, որ մեծացել է` լսելով պատմություններ Հայաստանի մասին, ուտելով հայկական ուտեստներ եւ նշելով հայկական տոները: «Ես երջանիկ ու հպարտ եմ, որ հայ եմ»,- ասել է Քիմը:

Bravo.am-ը հաջողություն է մաղթում հավանական հայ փեսացուներին: Դե ինչ, հայ երիտասարդներ, ձեզ տեսնենք :):

Աղբյուրը` www.monstersandcritics.com
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/


 
 
Քիմ Քարդաշյանը մոր` Քրիս Ջաների եւ քրոջ հետ

Քիմ Քարդաշյանը մոր` Քրիս Ջաների եւ քրոջ հետ

Գեղեցկուհին հայ ամուսին է փնտրում

Գեղեցկուհին հայ ամուսին է փնտրում

Քիմ Քարդաշյանը փնտրում է «նորմալ հայ տղա»` լուրջ նպատակներով :)

Քիմ Քարդաշյանը փնտրում է «նորմալ հայ տղա»` լուրջ նպատակներով :)

«Ես երջանիկ ու հպարտ եմ, որ հայ եմ». Քիմ Քարդաշյան

«Ես երջանիկ ու հպարտ եմ, որ հայ եմ». Քիմ Քարդաշյան

Գեղեցկուհի Քիմ Քարդաշյանը

Գեղեցկուհի Քիմ Քարդաշյանը

0
5703 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: