×


Fendi-ն կաշվե պատյան է թողարկել Chupa Chups-ի համար

Երբ թվում է՝ արդեն գոյություն ունեն բոլոր հնարավոր աքսեսուարներն ու զարդերը, մեկ էլ ապրանքանիշներից մեկը որոշում է զարմացնել իր հնարամտությամբ: Այս անգամ նման նորարարությամբ Իտալիայում ցուցադրության ժամանակ աչքի է ընկել Fendi-ն:

Այն պատրաստել է Chupa Chups-ի համար նախատեսված կաշվե պատյան: Բրենդի ստեղծագործական տնօրեն Քրիս Ջոնսն աքսեսուարն առաջարկել է մի քանի գույնով: Միլանյան աշուն-ձմեռ հավաքածուի ցուցադրության ժամանակ մոդելներն այդ աքսեսուարը կրել են պարանոցին:


Պատյանները պատրաստված են Selleria կաշվից, որի կարերը ձեռքով են արվում: Նման կաշվի ստանալը 6 անգամ ավելի շատ ժամանակ է պահանջում, քան մեքենայական արտադրության դեպքում է լինում:


Հունվարին էլ Fendi-ն ցուցադրել էր պոկեմոններով պայուսակներ, հավաքածուն հասանելի էր մի քանի խանութում եւ ապրանքանիշի կայքում: 2022-ին Balenciaga-ն ներկայացրել էր չիփսերի տեսքով պայուսակ, որն արժեր 1800 դոլար:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին