×


Ծնվել է 78-ամյա Եվգենի Պետրոսյանի երրորդ երեխան

78-ամյա հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանը երրորդ անգամ հայր է դարձել: Լուրը հայտնել է նրա կինը՝ Տատյանա Բրուխունովան: Նա Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել, որում ամուսնու, որդու եւ փոքրիկ դստեր հետ է:

«Իմ երջանիկ 35 ու Վահանի՝ 4-ամյակները»,- գրել է նա:


Պետրոսյանն ինքն էլ հաստատել է ընտանիքում տեղի ունեցած համալրումը, բայց հրաժարվել է նշել փոքրիկի անունը: «Ես իրավունք չունեմ այն ասելու, այդ մասին պետք է Տատյանայից հարցնել»,- ընդգծել է նա:

Պետրոսյանին զայրացրել է հարցը՝ արդյոք դիմել են փոխնակ մոր օգնությանը. «Դա սուտ է»:

Զույգի որդին՝ Վահանը, ծնվել է 2020 թվականին, իսկ առաջին ամուսնությունից Պետրոսյանը 56-ամյա դուստր ունի, ինչպես նաեւ՝ 2 թոռ եւ իր տղայի հասակակից ծոռ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին