×


BRAVO.am-ը Նարբե Պողոսյանին “բռնացրել” է խոհանոցում :)

Շարունակելով կանանց մեկամսյակի կապակցությամբ հրապարակումների շարքը` ներկայացնում ենք Նարբե Պողոսյանի անակնկալը սիրելի կնոջը: Նա խոստովանում է` եթե չդառնար ռեժիսոր, կընտրեր խոհարարի մասնագիտությունը, կունենար իր ռեստորանը եւ այն գուցե կկոչեր “Նարբեի մոտ”:): Այս անգամ “Նարբեի մոտ” հյուրընկալվել էր BRAVO.am-ը` հետեւելու Աստղիկի համար տոնական ընթրիքի նախապատրաստական աշխատանքներին: Նա պատրաստեց իր “ֆիրմային” ուտեստը` այն անվանելով “Մարտիության ձուկ”: Հատուկ նրանց համար, ովքեր կցանկանան իմանալ, թե ինչ համ ունի այս ուտեստը, վերջում ներկայացնում ենք բաղադրությունը:):

Նարբեն տոնական ընթրիք է պատրաստել կնոջ համար


Գոգնոցը կապելուց հետո Նարբեն անցավ գործի.“Ի տարբերություն կնոջս` ես ռոմանտիկ անձնավորություն չեմ, եւ նա հաճախ է դժգոհում այդ առիթով”,-խոստովանեց դերասան-ռեժիսորը, Աստղիկն էլ հավելեց, որ միեւնույն է` անակնկալների պակաս չունի, իսկ պատրաստելն ամուսնու ամենասիրելի զբաղմունքներից մեկն է:

“Աստղիկն ասում է` երբ հյուր է գալիս, այդ ժամանակ եմ համեղ պատրաստում, իսկ իր համար պատրաստածս համեղ չի ստացվում:): Ես միշտ հորինում եմ եւ չեմ օգտվում համացանցից: Խանութ գնալիս արդեն մոտավորապես պատկերացնում եմ, թե ինչ է ինձ հարկավոր: Լինում են նաեւ դեպքեր, երբ ինչ-որ տեղ մի բան եմ համտեսում եւ հավանում, պարտադիր հարցնում եմ բաղադրությունը”,-նշեց նա:

Նարբեն տոնական ընթրիք է պատրաստել կնոջ համար


Չնայած` Նարբեն ամբողջ գործն իր ուսերին էր վերցրել, բայց չէր մոռանում “աշխատեցնել” Աստղիկին եւ հաճախ էր ճշտում` ուր է կաթսան, որտեղ է սուր դանակը:).“Կինս հաճախ է սպասքի տեղը փոխում, դրա համար էլ ես ոչինչ չեմ գտնում”:

Աստղիկի եւ Նարբեի համար միասին ուտելն իսկական տոն է, իսկ այդ տոնը պարգեւում է տան տղամարդը:).“Մի անգամ ամուսինս որոշեց, որ պետք է միայն աղցաններ ուտենք, խանութից բանջարեղեն գնեցինք, եւ նա տարբեր տեսակի աղցաններ պատրաստեց: Այնքան շատ էր, որ որոշեցինք կանչել մեր ընկերներին եւ միասին փորձել: Հավատացնում եմ` այնքան համեղ էր ստացվել”:  

Նարբեն "Մարթիության ձուկ" է պատրաստել


“Հիմա խոհանոցում լինելու քիչ ժամանակ ունեմ, բայց երբ Աստղիկի  ծանրաբեռնվածությունը շատ էր եւ չափազանց հոգնում էր, միշտ ես էի պատրաստում”,-ասաց Նարբեն, կինն էլ հավելեց.“Կար ժամանակ, երբ աշխատանքի ընթացքում զանգում եւ ասում էի` համով մի բան պատրաստիր ինձ համար, նա էլ խնդրանքս չէր մերժում:)”: 

Մտերիմների շրջապատում Աստղիկը հպարտանալու առիթ ունի` ամուսինը համեղ է պատրաստում.“Իմ բոլոր ընկերուհիները գիտեն այդ մասին: Լինում են դեպքեր, երբ նրանք գալիս են հատուկ Նարբեի պատրաստած ուտեստները համտեսելու: Երանի նա միշտ ժամանակ ունենա եւ պատրաստի:)”:

Նարբեն տոնական ընթրիք է պատրաստել կնոջ համար


Դժվար է գրելով փոխանցել այն համեղ հոտը, որ տարածվել էր զույգի բնակարանում, իսկ երբ ուտեստն արդեն պատրաստ էր, Նարբեն խնամքով սեղան գցեց, չմոռացավ դնել ձկան համար նախատեսված գինին, վառեց մոմերը եւ Աստղիկին հրավիրեց ընթրիքի:):

“Մարտիության ձուկ”. Ձուկը բաժանել երեք մասի, ավելացնել կտրտած հում սունկ եւ կարտոֆիլ, այդ ամենի վրա լցնել թթվասեր եւ համեմունքներ, դնել թավայի մեջ եւ շոգեխաշել, որից հետո ավելացնել մաղադանոս եւ կանաչ ոլոռ: Սպանախը խաշել, հարել, ավելացնել թթվասեր եւ մատուցել ձկան հետ: Բարի ախորժակ:):

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին