×


R.P.-ին եւ Քիմ Քարդաշյանին “միավորել” է Քաթարը :)

BRAVO.am-ը պատմել է Անուշիկ Ալավերդյանի եւ իր բենդի համերգների մասին Դոհայում: Քաթարի մայրաքաղաքում արդեն երկու ամիս է` բնակվում եւ ելույթ է ունենում հայկական մեկ այլ երաժշտախումբ. R.P.-ն եւ “Hayway” բենդը օտարերկրյա հանդիսատեսին մատուցում են ջազ, բլյուզ եւ սոուլ:):

R.P.-ն Քաթարում


“Մեզ արդեն անուններով գիտեն… Այստեղ սիրում են, որ համերգի ընթացքում շփվում ես եւ երբեմն թույլ տալիս, որ քեզ ձայնակցեն”,-մեզ հետ զրույցում նշել է երգչուհին` հավելելով, թե յուրաքանչյուր ելույթի ժամանակ չի մոռանում հիշեցնել, որ Հայաստանից է.“Մեզ հաճախ մոտենում են եւ հարցնում, թե որտեղից ենք, մենք էլ հպարտությամբ պատասխանում ենք` “from Armenia”:)”:

R.P.-ի խոսքով` սա իր առաջին երկարատեւ ճանապարհորդությունն է, բայց ամուսնու եւ բենդի մյուս անդամների շնորհիվ արդեն իսկ ադապտացվել է օտար երկրի բարքերին.“Սկսել եմ նաեւ ստեղծագործել, ինչը Երեւանում ժամանակի սղության պատճառով չէի հասցնում: Տեղի երաժիշտներն էլ երգեր են նվիրել, որոնցից մեկը շուտով կձայնագրեմ”:

R.P.-ն եւ “Hayway” բենդը համերգներ են տալիս Քաթարում


Երգչուհու եւ խմբի առօրյան միայն աշխատանքային չէ, հասցնում են հանգստանալ եւ տեսարժան վայրեր այցելել.“Շատ տպավորվեցինք` Իսլամական արվեստի թանգարանում տեսնելով հայկական արվեստի նմուշներ”:

Արփին նաեւ պատմել է, որ Քաթարում նաեւ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են, վերջերս նկարահանվել են գեղեցիկ ֆոտոշարքում.“Մի քանի հարցազրույց ենք ունեցել տեղի ամսագրերի համար: Հետաքրքիրն այն է, որ դրանցից մեկի շապիկին Քիմ Քարդաշյանն է:)”:

R.P.-ն եւ “Hayway” բենդը Քաթարի մայրաքաղաք Դոհայում


Չնայած` նրանց պայմանագիրը երեք ամսով է, կազմակերպիչներն առաջարկել են եւս երեք ամսի մնալ.“Կարծում եմ` կհամաձայնենք: Չգիտեմ` կյանքն ինչպես կդասավորվի, բայց կուզեմ միշտ Հայաստանում երգել, ավելին` պատրաստվում եմ ժողովրդական երգերի ալբոմ թողարկել: Գարնանը տեսահոլովակ կնկարահանեմ եւ մեծ շնորհանդես-համերգ կկազմակերպեմ”:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արփին

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին