×


#SaveKessab արշավը միավորել է աշխարհի մի շարք հայտնիների

Սիրիայի հայաբնակ քաղաք Քեսաբը փրկելու կոչերը վերջին օրերին մեծ տարածում են գտել սոցիալական ցանցերում: “Twitter”-ում, “Facebook”-ում, եւ “Instagram”-ում  #SaveKessab հեշթեգով ակցիային միացել եւ գրառումներ են կատարել ինչպես հայ, այնպես էլ այլազգի հանրահայտ դեմքեր:

Քիմ Քարդաշյանը


Ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանը “Twitter”-ում կատարել է հետեւյալ գրառումները.“Խնդրում եմ, եկեք թույլ չտանք, որ պատմությունը կրկնվի…”, “Եթե դուք չգիտեք, թե ինչ է տեղի ունենում Քեսաբում, ուղղակի որոնում կատարեք “Google”-ում: Դա սիրտը կտոր-կտոր է անում: Որպես հայ, ես մեծացել եմ այնքան ցավոտ պատմություններ լսելով”, “Շարունակում եմ աղոթել բոլորի համար”: Քույրիկի օրինակին է հետեւել նաեւ Քլոե Քարդաշյանը:

 Ռեփեր “The Game”-ը քեսաբահայությանն իր աջակցությունն է հայտնել եւ Թվիթերում եւ Instagram-ում: “Ես ունեմ հայ շատ ընկերներ, որոնց սիրում եւ աջակցում եմ: Նրանք կարծես իմ ընտանիքը լինեն”,- “Instagram”-ի իր  էջում գրել է ամերիկյան “Blink 182” հայտնի ռոք-բենդի թմբկահար Թրեւիս Բարքերը:

The Game-ը


Միացյալ Նահանգներում բնակվող հայ ռեփերներ Nazo Bravo-ն եւ R-Mean-ը  վերջին օրերին #SaveKessab հեշթեգով բազմաթիվ գրառումներ են կատարել: Նրանք ակտիվորեն աջակցում են տեղեկատվական արշավին եւ ներգրավում իրենց հայտնի ընկերներին:

Շերը


#SaveKessab-ին միացել են նաեւ Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, Նիկոլայ Վալուեւը եւ այլ մարզիկներ, երգչուհի Շերը, շոումեն Միխայիլ Գալուսյանը, ռեժիսոր Տիգրան Քյոսայանը, “Viza” ռոք-բենդը, “Platinum Motorsport” ընկերության հիմնադիրներ Քեշիշյան եղբայրները, դերասան Սերգեյ Բեզռուկովը, հաղորդավար Թինա Կանդելակին, լրագրող, հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը եւ ուրիշներ:

Պատրաստեց Նարինե Դանեղյանը/Bravo.am/
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին