×


“System of a Down”-ը նոր ձայնասկավառա՞կ կթողարկի

BRAVO.am-ի հետ զրույցում լիբանանահայ դաշնակահար եւ կոմպոզիտոր Գի Մանուկյանն օրեր առաջ նշել էր, որ հուլիսի 29-ին “Hollywood Bowl”-ում մասնակցել է աշխարհահռչակ “System of a Down”-ի` 2013 թվականի միակ համերգին Միացյալ Նահանգներում. “Ամեն ինչ հիասքանչ էր: Ազատ տեղ չկար. բոլոր տոմսերը վաճառված էին”:

Սերժ Թանգյանը


Ռոք-խումբը կարոտած երկրպագուներին ամենաբարձր մակարդակով ներկայացրել է 28 հայտնի ու սիրված երգ: Չնայած` նոր ոչ մի ստեղծագործություն չի հնչել, բայց տղաները կատարել են նաեւ այնպիսինները (“X”, “Peephole”), որոնք երկար տարիներ եւ ոչ ոք հնարավորություն չէր ունեցել վայելել կենդանի հնչողությամբ:

"System of a Down" ռոք-խումբը


Համերգի ավարտին խմբի հարվածային գործիքներ նվագող Ջոն Դոլմայանը, տրվելով էմոցիաներին, նշել էր, թե “System of a Down”-ը “Hollywood Bowl” կվերադառնա այն ժամանակ, երբ պատրաստ կլինի իրենց նոր ձայնասկավառակը: Իհարկե, այս հայտարարությունն անտարբեր չթողեց ինչպես 2005-ից նոր ալբոմի սպասող բազմաթիվ երկրպագուներին, այնպես էլ լրատվամիջոցներին:

Շավո Օդաջյանը


Նշենք, սակայն, որ խմբի վոկալիստ Սերժ Թանգյանը տեղեկացրել է, որ Ջոնն իրադարձություններից առաջ է ընկել.“Դեռեւս ոչինչ հստակ որոշված չէ, բայց, իհարկե, ինչպես ես, այնպես էլ խմբի մյուս անդամները ցանկություն ունենք նոր ալբոմ թողարկել: Մենք պարզապես ճիշտ պահի ենք սպասում, իսկ եկել է ճիշտ պահը, թե` ոչ, պետք է որոշենք մենք, եւ ոչ` մեկ ուրիշը”:

Ի դեպ, “System of a Down”-ի առաջիկա համերգը տեղի կունենա օգոստոսի 7-ին` Անապայում:

Պատրաստեց Դիանա Հովհաննիսյանը/Bravo.am/
Աղբյուրը` Rolling Stone

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW