×


Գարիկի ու Միշոյի Inquam-ը

Ռուսական Aftershock

Հայերը տեղացի դիջեյներից մեկ-մեկ հոգնում են :) Նոյեմբերի 20-ին Aftershock Republic ակումբ մուտք գործելու համար, եթե հրավիրատոմս չունեին, տղաները վճարեցին 4000 դրամ, իսկ աղջիկները` 1000: Քլաբերները կատակում են, թե արտասահմանցի դիջեյների սեթերը վայելելու համար “թանկ” են վճարում:): Պրոգրեսիվ հաուս փարթի Aftershock Republic ակումբում 2 ժամ հայ ակումբասեր հասարակության համար ելույթ ունեցավ Մոսկվայից ժամանած դիջեյ Ալեքսանդր Վինտը: Ալեքսանդրի սեթերը պրոգրեսիվ հաուս ոճում էին: “Հայ դիջեյները քիչ են ու հիմնականում` նույն ոճում: Քլաբերները տեղացի դիջեյներից մեկ-մեկ հոգնում են, մենք էլ փոփոխություններ ենք անում: Արտասահմանցի դիջեյների սեթերը մարդկանց հաճելի են, մեզ համար էլ եկամտաբեր: ”, - ասաց ակումբի տնօրեն Դավիթ Սուքիասյանը: Պրոգրեսիվ հաուս փարթի Aftershock Republic ակումբում Ակումբի տնօրենը նշեց, որ ծանր երաժշություն ամռանն են հնչեցնում, քանի որ տուրիստներ ակումբում շատ են լինում :“Պրոգրեսիվ հաուսը հայերի համար մի քիչ ծանր է, տեսնենք` ինչպես կընդունվի”,- ասաց Դավիթը: “Աշխատում եմ Երեւան այցելող ոչ մի արտասահմանցի դիջեյի ելույթ բաց չթողնել: Մեր դիջեյներից փորձառու են: Այսօր հաստատ ընտիր է լինելու, որովհետեւ մյուս օրերի նման շատ մարդ չի գա, ու մենք մերոնցով կուրախանանք”,- ասաց ակումբային կյանքով ապրող Աստղիկը: Aftershock Republic ակումբը երեկ բազմամարդ չէր, բայց ներկաները երեկոյից շատ գոհ էին:): Հեղինակ` Լիլիթ Բաբայան Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին