28 Հունվար 10
Անի Քոչար
 
 
0
“Իսկական ARMANI հարսանիք է լինելու”

Bravo.am-ի գործընկեր “Ես Yes!” երիտասարդական ամսագրի գլխավոր խմբագիր, մանեքենուհի Անի Քոչարն ամուսնացել է: Փեսացուն “Կյանքն առանց արգելքների” հ/կ հիմնադիր նախագահ, 31-ամյա Արման Մուշեղյանն է: Զույգը հունվարի 20-ին` Անիի ծննդյան 24-ամյակին, գնացել է ԶԱԳՍ, իսկ հարսանյաց հանդեսը կլինի 10.10.10-ին: Անին ասում է, որ հեքիաթի մեջ է, երջանկությունը կրկնապատկվել է, լիարժեքության, բավարարվածության զգացումով է ապրում:

Արմանը եւ Անին
Արմանը եւ Անին


- Ե ՞րբ ծնվեց սերը:

- Բոլորին թվում է` երկար ժամանակ հանդիպել ենք, բայց ընդամենը մի քանի ամիս ենք ընկերություն արել: Առաջին հանդիպումը եղել է 2008 թվականի հոկտեմբերի 8-ին` “Հույսի կամուրջ” հ/կ-ի “Արեւածաղիկ” ամսաթերթի տասնամյակի եւ մրցանակաբաշխության օրը, ուր հրավիրված էի որպես “Արեւածաղկի” նախկին սան եւ մրցանակ ունեի ստանալու: Արման Մուշեղյանն էլ հրավիրված էր որպես հյուր: Ես միջոցառումն ավարտվելուն պես դուրս եկա, ինքն էլ ուշացել էր: Բայց նորից վերադարձա, դուռը բացեցի, տեսա նրան ու մտքումս ասացի` նա է: Հասկացա, որ հանդիպել եմ իմ կյանքի տղամարդուն, երազանքներիս ասպետին: Ես միայն իրեն էի նկատում, բայց փորձում էի թաքցնել իմ տպավորությունները:

Ani Kochar
Անի Քոչար. “Մարդ եմ, որ առանց սիրո չի կարող ապրել”


- Իսկ Արմա՞նը:

- Ինքն էլ շարունակ ինձ էր նայում: Եվ հետո պատմել է, որ երբ ես դուռը բացել եմ, ասել է` այս տիկնիկն ով է: Այդ օրը բավական կարճ շորիկ էի հագել, երկարաճիտ կոշիկներ: Մտածել է` կարծես բարբի տիկնիկ լինեմ, ու ինչպես շատ երկարոտն գեղեցկուհիներ կամ մանեքենուհիներ, հավանաբար, դատարկ, ոչ այնքան խորը զարգացած մարդ կլինեմ: Եվ այնքան մեծ է եղել զարմանքը, երբ սկսել եմ խոսել:

Անին եւ Արմանը ԶԱԳՍ-ում
Անին եւ Արմանը ԶԱԳՍ-ում


- Ու ի՞նչ ազդեցություն ունեցավ ելույթդ:

- Ինքն էլ իր համար զգացել է, որ ես այն կինն եմ, ում կցանկանար կողքին տեսնել: Ասում է, ես իր կնոջ իդեալն եմ` բարձրահասակ, սեւահեր, նիհարիկ:

- Դո՞ւ էլ ես արտաքինը կարեւորել:

- Այո, սիրում եմ հաղթանդամ, բարձրահասակ, լայնաթիկունք… Նա փոքր-ինչ շիկահեր է եւ բաց գույնի աչքերով: Անկեղծ ասած, տղամարդու արտաքինն ինձ համար երկրորդական է, այն եւս կարեւոր է, բաց խոսքը նրա մասին չէ, որ չափված-ձեւված դիմագծեր, շատ կոկիկ քիթիկ, գծած շուրթեր ունենա: Տղամարդը պետք է տղամարդ լինի: Իմ ընտրյալն առնական է, խելացի: Միշտ կարծել եմ, որ իմ տղամարդը պետք է ինձնից շատ բան իմանա, կայացած պետք է լինի, որ ես նրան ձգտեմ:

- Արմանն ի՞նչ մասնագիտություն ունի:

- Տնտեսագետ է, աշխարհրագրագետ, նաեւ իրավաբանությունն է ուզում ավարտել: Նպատակ ունի քաղաքականությամբ զբաղվել: Յուրաքանչյուրս մեր կարիերայով պետք է զբաղվենք, դա չպետք է խանգարի մեր ընտանիքին:

Ani Kochar
Անի Քոչար. “Լավ առաջարկների դեպքում որպես մանեքենուհի այնպայման շարունակելու եմ աշխատել"


- Մանեքենի կարիերադ մոռանալո՞ւ ես:

- Ես որպես լրագրող եւ լավ առաջարկների դեպքում որպես մանեքենուհի այնպայման շարունակելու եմ աշխատել: Միասին շատ ծրագրեր ունենք: Նրա կողմից իմ մասնագիտական “եսը” ճնշելու կամ իմ անհատականությունը ստորացնելու, նվաստացնելու որեւէ փորձ չկա: Դրա համար անսահման երջանիկ եմ:

Ani Kochar
Անի Քոչար. “Արմանի կողմից իմ մասնագիտական “եսը” ճնշելու որեւէ փորձ չկա”


- Սիրո խոստովանություն ե՞րբ է արել:

- Արմանը գիտի կնոջը հաճոյանալ: Ես չեմ սիրում չոր տղամարդկանց: Առաջին հանդիպումից հետո նրան Odnoklassniki
սոցիալական կայքով գտա, բայց հյուր չմտա: Նա էլ ինձ հյուր չեկավ: Մտածեցի` հավանաբար երիտասարդին չեմ հետաքրքրել, դրա համար էլ էջս չի մտել: Իմ ընկերներիցս մեկի էջով ուսումնասիրեցի Արմանի էջը. նկարներից մեկն ինձ ծանոթ էր: Անմիջապես իմ սեւ ցուցակում նայեցի, տեսա, որ Արման Մուշեղյանը շողշողում է այդ ցուցակում: Ինձ պատահաբար սխալ հաղորդագրություն է ուղարկած լինում, ես էլ սեւ ցուցակ եմ գցում: Հանեցի սեւ ցուցակից ու… Էլ ինչ հայ աղջկա արժանապատվություն, անմիջապես գրեցի, որ իմ սեւ ցուցակում էր:

Ani Kochar
Անի Քոչար. “Ես երջանիկ եմ, որ գտել եմ իմ տղամարդուն”


- Ե՞ւ:

- Մենք սկսեցինք շփվել, շատ ճիշտ ժամանակ հանդիպեցինք, նա ինձ էր պետք, ես էլ իրեն: Ինձ համար անձնական կյանքը առաջատար հորիզոնականում է եղել: Մարդ եմ, որ առանց սիրո չի կարող ապրել: Կապ չունի` սիրո օբյեկտ կա, թե` ոչ: Առաջին անգամ եմ սիրում: Արմանն էլ շատ ուղիղ մարդ է, հենց առաջին ժամադրության օրն ընկերության առաջարկ արեց, ես էլ առանց ձեւականությունների համաձայնեցի: Նոր տարվա գիշերն էլ ինձ համար ռոմանտիկ ընթրիք էր կազմակերպել, եւ այդ ընթրիքի ժամանակ մատանի նվիրեց ու հարցրեց` համաձայն եմ կինը դառնալ: Պարզեցի ձեռքս, որ մատանին դնի:

- Սիրելը ո՞րն է:

- Այն է, երբ դիմացինիդ սիրում ես ոչ միայն որպես հակառակ սեռ, այլ որպես մարդ, անհատականություն, անգամ իր թերությունները դառնում են երկրորդական մանրուքներ: Սիրում ես իր թերությունները, բնավորության “բզիկները”:

Ani Kochar
Անի Քոչար. “Մենք շատ ճիշտ ժամանակ հայնդիպեցինք, նա ինձ էր պետք, ես էլ իրեն”


- Ի՞նչ “բզիկներ” ունի ընտրյալդ:

- Սարսափելի ուշադիր է: Ստիպում է, որ զբաղվեմ ինձնով, հետեւեմ, ասում է` կյանքս, ես քեզ սիրում եմ ամեն ձեւ, բայց ուզում եմ, որ բոլորի աչքերում անթերի լինես: Բայց երբեք նյարդերիս վրա չի ազդում:

Ani Kochar
Անի Քոչար. “ARMANI հարսանիք է լինելու, մեր անուններից Արմ ու Անի”


- “Կյանք”-ից բացի, ի՞նչ քնքուշ խոսքերի ես արժանանում:

- Ինքն ինձ համար նոր բառ է հորինել` սեկյասկեձատիմի` սերս, կյանքս, գանձս եւ նմանատիպ մի շարք բառերի հատվածներից: Մի կախազարդ է նվիրել, սիրտ է, որի վրա գրված է. “Սիրում եմ քեզ, սեկյասկեձատիմի”: Ասում է, որ ինձ համար ոչինչ չի խնայի, շատ սիրառատ է: Խոստովանում է, որ ինքն էլ է առաջին անգամ սիրում, բայց դե բարետես տղամարդ է, ընկերուհիներ շատ է ունեցել: Ամեն հանդիպմանն ինձ կարմիր վարդ է նվիրում:

Ani Kochar
Անի Քոչար


- Խոսկապ եղե՞լ է:

- Հայրը Մոսկվայում գործարար է ու շատ է բացակայում քաղաքից: Հունվարի 6-ին` Սուրբ ծննդյան օրը, իրենք եկան մեր տուն խոսկապի արարողությանը, նաեւ նշան դնելու արարողություն էր, որովհետեւ դրանից հետո ԶԱԳՍ գնացինք հունվարի 20-ին` իմ ծննդյան-24 ամյակին: Զագսի արարողությունից հետո գեղեցիկ ձեւով նշեցինք: Արմանը նաեւ Ուկրաինայի Սակի քաղաքի իր առանձնատանն է ապրում տարվա մի քանի ամիսը, մենք էլ որոշել ենք մի քանի ամիս շրջագայել ու նաեւ Սակիում ապրել, դրա համար մեր հարաբերություններն օրինականացրինք: Մինչեւ հարսանեկան արարողությունը գնալու ենք ճամփորդելու: Մենք շատ ժամանակակից, առաջադեմ, ազատ մտածող մարդիկ ենք:

- Հարսանիքը ե՞րբ էլ լինելու:

- 10.10.10-ին ենք ամուսնանալու: Ոչ ավանդական հարսանյաց արարողություն կլինի: Որոշել ենք հայկական ավանդական չաղ հարսանիք չանել: ARMANI հարսանիք է լինելու, մեր անուններից Արմ ու Անի: Մեր սցենարով կլինի, վազվզոցը` քավորի տուն, աղջկա տուն, եկեղեցի կրճատել ենք: Տեր Հայրն էլ գալու է մեզ այգում օրհնելու: Հետո հարսանյաց սրահում երգելու ենք միմյանց համար, խաղեր են լինելու, պարեր:

Ani Kochar
Անի Քոչար. “Առաջին հանդիպումից հետո նրան Odnoklassniki սոցիալական կայքով գտա, բայց հյուր չմտա”


- Շոու-բիզնեսի ներկայացուցիչներն երգելո՞ւ են հարսանիքիդ:

- Կլինեն ինձ մտերիմ մարդիկ, իսկ երգելն իրենց որոշելուն եմ թողնում:

- Ամուսնությունից հետո որտե ՞ղ եք ապրելու:

- Առանձին ենք ապրելու, քաղաքից դուրս` Նուռնուսում, իմ երազանքն էր քաղաքից հեռու ապրել, խուսափում եմ գլամուրային երեկույթներից, աստղային կյանքից:

Անին եւ Արմանը ԶԱԳՍ-ում
Անին եւ Արմանը ԶԱԳՍ-ում


- Ձեր սիրո գույնը ո՞րն է:

- Մեր սիրո գույնը փիրուզագույնն է, իր աչքերը կանաչ են, բայց մգանում կամ բացանում են, ծովն էլ այդ հատկանիշներն ունի: Մեր սերն էլ թաք փիրուզագույնն է, այն մեր սիրելի գույնն է, փիրուզագույն կամ վարդագույն: Տաք, բայց ոչ աչք ծակող, ինքն իրենով բավարարված, երջանիկ: Չէի շտապի ամուսնության հարցում, լուրջ պաշտոնների ձգտող մարդ եմ, բայց չեմ ընդունում, որ կանայք դառնում են տղամարդ կին, երկաթե կին: Ես երջանիկ եմ, որ գտել եմ իմ տղամարդուն:

Զրուցեց Լիլիթ Բաբայանը /Bravo.am/
Լուսանկարները` Անի Քոչարի անձնական արխիվից



 
 
Անի Քոչար. “Ես երջանիկ եմ, որ գտել եմ իմ տղամարդուն”

Անի Քոչար. “Ես երջանիկ եմ, որ գտել եմ իմ տղամարդուն”

Անի Քոչար. “Մենք շատ ճիշտ ժամանակ հայնդիպեցինք, նա ինձ էր պետք, ես էլ իրեն”

Անի Քոչար. “Մենք շատ ճիշտ ժամանակ հայնդիպեցինք, նա ինձ էր պետք, ես էլ իրեն”

Անի Քոչար. “ARMANI հարսանիք է լինելու, մեր անուններից Արմ ու Անի”

Անի Քոչար. “ARMANI հարսանիք է լինելու, մեր անուններից Արմ ու Անի”

Անի Քոչար. “Մարդ եմ, որ առանց սիրո չի կարող ապրել”

Անի Քոչար. “Մարդ եմ, որ առանց սիրո չի կարող ապրել”

Անին եւ Արմանը ԶԱԳՍ-ում

Անին եւ Արմանը ԶԱԳՍ-ում

Անի Քոչար. “Արմանի կողմից իմ մասնագիտական “եսը” ճնշելու որեւէ փորձ չկա”

Անի Քոչար. “Արմանի կողմից իմ մասնագիտական “եսը” ճնշելու որեւէ փորձ չկա”

Անի Քոչար. “Լավ առաջարկների դեպքում որպես մանեքենուհի այնպայման շարունակելու եմ աշխատել"

Անի Քոչար. “Լավ առաջարկների դեպքում որպես մանեքենուհի այնպայման շարունակելու եմ աշխատել"

Անի Քոչար

Անի Քոչար

Անի Քոչար. “Առաջին հանդիպումից հետո նրան Odnoklassniki սոցիալական կայքով գտա, բայց հյուր չմտա”

Անի Քոչար. “Առաջին հանդիպումից հետո նրան Odnoklassniki սոցիալական կայքով գտա, բայց հյուր չմտա”

Արմանը Ուկրաինայի Սակի քաղաքում

Արմանը Ուկրաինայի Սակի քաղաքում

Անին եւ Արմանը ԶԱԳՍ-ում

Անին եւ Արմանը ԶԱԳՍ-ում

Արմանը եւ Անին

Արմանը եւ Անին

0
7643 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: