11 Փետրվար 10
Աննա Բաբայան
 
0
Լոգոպեդ, դիմահարդար, ֆոտոմոդել ու հաղորդավարուհի :)

Ֆոտոմոդել Աննա Բաբայանին այսօր շատերս ճանաչում ենք TV5 հեռուստալիքի “Երեկո շոու Արմենի հետ” ծրագրից: Bravo.am-ը Աննայի հետ որոշեց զրուցել մոդելային ոլորտի մասին, նաեւ պարզել, թե ինչպես է ֆոտոմոդելը հայտնվել հեռուստաեթերում ու ինչի վրա է ծախսում իր ողջ աշխատավարձը: :)

Anna Babayan
Աննան արդեն տասը տարի է մոդելային ասպարեզում է (լուսանկարը Գեւորգ Գուլյանի)

Ֆոտոմոդելի առօրյան հագեցած է նկարահանումներով, նա մարզասրահ չի գնում, տանը զբաղվում է պարային աէրոբիկայով` շաբաթական 3 անգամ մոտ 1,5 ժամով, նաեւ ամեն օր 30 րոպե օղակ է պտտեցնում: Ազատ ժամերին էլ կատարելագործում է իր 4-րդ լեզուն`իսպաներենը:

Աննան մոտ 10 տարի մոդելային աշխարհում է, առաջին 3 տարին եղել է մանեքենուհի, մասնակցել է հագուստի ցուցադրությունների, “հագել” է գրեթե բոլոր հայ դիզայներների հագուստները: 2001թվից հաճախել է Հայաստանի նորաձեւության տուն, սովորել մոդելային քայլվածք, դեֆիլե: Այժմ նախընտրում է ֆոտոմոդելի աշխատանքը. “Ցուցադրության ժամանակ անընդհատ խուճապ է լինում. մանեքենուհիները քիչ են, հագուստները` շատ: Մանեքենուհին պիտի շատ նիհար լինի, իսկ ֆոտոմոդելի դեպքում, կոպիտ ասած, ոսկրերը չպետք է երեւան”,- ասում է Աննան:

Anna Babayan
Աննա Բաբայանը հանդիսանում է Cocktail Fashion խանութ-սրահի դեմքը

Նա որեւէ մոդելային գործակալության հետ չի աշխատում, նշելով, որ միայնակ աշխատելը եւ կախման մեջ չլինելը մեծ առավելություն է. “Հինգ աղջիկներով մի գովազդային ակցիայի մասնակցեցինք, վերջում ես 3 անգամ ավելի շատ վաստակեցի, որովհետեւ մյուս աղջիկները գործակալությունների հետ էին աշխատում, եւ գումարը կիսվեց նրանց մեջ”:

Աննան պատմում է, որ առաջարկներ է ստացել արտերկրից, մասնավորապես` հայտնի “Elle” մոդելային գործակալության կողմից. “Քույրս Իսպանիայում է ապրում: Իմ ֆոտոներից ու ամսագրերից մի քանի օրինակով բաժանել էր իսպանական գործակալություններին: Մտածում էի` էնտեղ շատ գեղեցիկ ու պրոֆեսիոնալ մոդելներ կան, հաստատ ինձ չեն նկատի: Պարզվեց, որ նկարներս ամսագրերում տեսնելով, առաջարկեցին իրենց մոտ աշխատել”:

Anna Babayan
Աննա Բաբայանը PRESTIGE ամսագրի ֆոտոշարքում

Աննան նշեց, որ իրեն դուր չեն եկել պայմանագրի որոշ կետեր ու նրանց աշխատելաոճը. “Պայմանագիրը կնքում են 5 տարով, որի ընթացքում արգելվում է ամուսնանալ, փոխել արտաքինն առանց թույլտվության, խախտել հատուկ սննդակարգը: Նույնիսկ կար մի կետ, որ մարմնի վրա կապտուկներ չպետք է լինեն: Կետերից մեկը խախտելու դեպքում մոդելները խոշոր տուգանք են մուծում: Պայմանագրի առաջին տարին մոդելները սովորում են, 2-րդ տարին` անվճար աշխատում, իսկ հաջորդ 3 տարվա ընթացքում սկսում են գումար վաստակել”, - պատմում է Աննա Բաբայանը:

Ֆոտոմոդելը նախընտրում է աշխատել Հայաստանում, նշելով, որ այստեղ արդեն ճանաչում է լուսանկարիչներին, ոճաբաններին, դիզայներներին, ծանոթ է նրանց աշխատելաոճին ու վստահում է իր ընկերներին. “Մոդելը մաքուր կտավ է, որի վրա պետք է կերպար ստանան, դրա համար էլ փորձում եմ չխառնվել ոճաբանի, դիմահարդարի, վարսահարդարի գործին: Պատահում է, որ վերջնական արդյունքը նկարներով եմ տեսնում”: :)

Anna Babayan
Աննա Բաբայան (ոճը` Անի Գալստյանի, լուսանկարը` Արտաշես Մարտիրոսյանի)

Ի դեպ, Աննան հաճախ իր դիմահարդարումն ինքնուրույն է անում. նա արաբական ոճի դիմահարդար է, վերապատրաստվել է Լիբանանում եւ Իրանում: Իսկ իր առաջին մասնագիտությամբ մանկավարժ-լոգոպեդ է: :)

Ֆոտոմոդելի լուսանկարները հայտնվել են հայկական մի շարք ամսագրերում` “Էլ Սթայլ”, “Ես Girl”, “Prestige”, “Luxury” եւ այլն: Նկարահանվել է Միշոյի “Քեզ ինչ առնեմ” տեսահոլովակում, 80-ից ավելի ֆոտոշարքերում, նաեւ մի քանի խանութների ու ֆիրմաների գովազդային հոլովակներում: Շուտով կնկարահանվի երգիչներից մեկի տեսահոլովակում:

Anna Babayan
Աննան Pompadour բրենդի ֆոտոշարքում (լուսանկարը Արտաշես Մարտիրոսյանի)

Աննա Բաբայանը պատմեց նաեւ, թե ինչպես է հայտնվել հաղորդավարուհու դերում. “Ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանն ինձ առաջարկեց վարել հաղորդումը: Առաջին եթերների ընթացքում շատ էի հուզվում, կաշկանդվում էի, չէի խոսում: Նախօրոք գրում էի հարցերն ու ամբողջ ընթացքում թղթից էի կառչում: Հիմա լարվածությունն անցել է. փորձում եմ անմիջական լինել ու տեղում իմպրովիզ անել”, - պատմում է Աննան եւ հավելում. “Դիմահարդարումն ինքս եմ անում, ամեն եթերից առաջ վարսավիրանոց եմ գնում, հագուստներն էլ ինքս եմ գնում: Չեմ սիրում, երբ եթերից շնորհակալություն են ասում հագուստի, վարսահարդարման համար… Իմ ամբողջ աշխատավարձը, դեռ մի բան էլ ավելին, ծախսում եմ եթերային հագուստ գնելու համար :)”, - ասում է մոդելը:

26-ամյա ֆոտոմոդելի սիրտը վաղուց` մոտ 6 տարի գրաված է: Նրա ընտրյալը` Կարենը, բիզնեսմեն է, նրանք նույն տարիքի են, միասին են գնում նկարահանումների. “Ընկերս ինձ որեւէ բան չի արգելում, օգնում է, միշտ կողքիս է լինում: Արվեստից հեռու չէ, ես էլ իմ գործն արվեստ եմ համարում: Իմ առաջին քննադատները ծնողներս են ու Կարենը: Նրանք ինձ միշտ հասկանում են, անբարոյական ոչինչ չեն տեսնում աշխատանքիս մեջ”:

Աննան կարծում է` կամուսնանա այն ժամանակ, երբ կցանկանա մայրանալ. “Երբեք չեմ երազել ճոխ հարսանիքի մասին, այլ երազել եմ երջանիկ լինել: Անիմաստ է երազել ինչ-որ հարսի շորի ու քեֆի մասին”,- կարծում է ֆոտոմոդելը: :)

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աննա Բաբայանի անձնական արխիվից

Աննա Բաբայան. “Մոդելը մաքուր կերպար է, որի վրա պետք է կերպար ստանալ”

Աննա Բաբայան. “Մոդելը մաքուր կերպար է, որի վրա պետք է կերպար ստանալ”

Աննա Բաբայան (ոճը` Վահան Խաչատրյանի, լուսանկարը` Արտաշես Մարտիրոսյանի)

Աննա Բաբայան (ոճը` Վահան Խաչատրյանի, լուսանկարը` Արտաշես Մարտիրոսյանի)

Աննա Բաբայան (ոճը` Անի Գալստյանի, լուսանկարը` Արտաշես Մարտիրոսյանի)

Աննա Բաբայան (ոճը` Անի Գալստյանի, լուսանկարը` Արտաշես Մարտիրոսյանի)

Աննա Բաբայանը դիզայներ Նուռի ֆոտոշարքում (լուսանկարը Եղիա Ներսեսյանի)

Աննա Բաբայանը Verona սրճարանի ֆոտոշարքում (ոճը` Արմեն Գալյանի, լուսանկարը` Արթուր Հովակիմյանի)

Աննա Բաբայանը Verona սրճարանի ֆոտոշարքում (ոճը` Արմեն Գալյանի, լուսանկարը` Արթուր Հովակիմյանի)

Prestige ամսագրի ֆոտոշարքից

Prestige ամսագրի ֆոտոշարքից

Աննա Բաբայան (լուսանկարը Գեւորգ Գուլյանի)

Աննա Բաբայան (լուսանկարը Գեւորգ Գուլյանի)

Աննան Pompadour բրենդի ֆոտոշարքում (լուսանկարը Արտաշես Մարտիրոսյանի)

Աննան Pompadour բրենդի ֆոտոշարքում (լուսանկարը Արտաշես Մարտիրոսյանի)

Աննա Բաբայանը Verona սրճարանի ֆոտոշարքում (ոճը` Արմեն Գալյանի, լուսանկարը` Արթուր Հովակիմյանի)

Աննա Բաբայանը Verona սրճարանի ֆոտոշարքում (ոճը` Արմեն Գալյանի, լուսանկարը` Արթուր Հովակիմյանի)

Աննա Բաբայանը PRESTIGE ամսագրի ֆոտոշարքում

Աննա Բաբայանը PRESTIGE ամսագրի ֆոտոշարքում

LUXURY ամսագրի ֆոտոշարքից

LUXURY ամսագրի ֆոտոշարքից

Աննա Բաբայանը դիզայներ Նուռի ֆոտոշարքում

Աննա Բաբայանը դիզայներ Նուռի ֆոտոշարքում

Cocktail Fashion ֆոտոշարքից

Cocktail Fashion ֆոտոշարքից

Աննա Բաբայանը  հանդիսանում է Cocktail Fashion խանութ-սրահի դեմքը

Աննա Բաբայանը հանդիսանում է Cocktail Fashion խանութ-սրահի դեմքը

Cocktail Fashion ֆոտոշարքից (լուսանկարը Արթուր Հովակիմյանի)

Cocktail Fashion ֆոտոշարքից (լուսանկարը Արթուր Հովակիմյանի)

Cocktail Fashion ֆոտոշարքից (լուսանկարը Արթուր Հովակիմյանի)

Cocktail Fashion ֆոտոշարքից (լուսանկարը Արթուր Հովակիմյանի)

Աննա Բաբայանը Cocktail Fashion ֆոտոշարքից

Աննա Բաբայանը Cocktail Fashion ֆոտոշարքից

Աննա Բաբայանը Prestige ամսագրի ֆոտոշարքում

Աննա Բաբայանը Prestige ամսագրի ֆոտոշարքում

Աննան արդեն տասը տարի է  մոդելային ասպարեզում է (լուսանկարը Գեւորգ Գուլյանի)

Աննան արդեն տասը տարի է մոդելային ասպարեզում է (լուսանկարը Գեւորգ Գուլյանի)

Աննան հանդիսանում է Cocktail Fashion խանութ-սրահի դեմքը

Աննան հանդիսանում է Cocktail Fashion խանութ-սրահի դեմքը

Աննա Բաբայանը դիզայներ Նուռի ֆոտոշարքում (լուսանկարը Եղիա Ներսեսյանի)

Աննա Բաբայանը դիզայներ Նուռի ֆոտոշարքում (լուսանկարը Եղիա Ներսեսյանի)

Աննա Բաբայան. “Ֆոտոմոդելի աշխատանքն ավելի շատ եմ սիրում”

Աննա Բաբայան. “Ֆոտոմոդելի աշխատանքն ավելի շատ եմ սիրում”

Աննա Բաբայան (ոճը` Անի Գալստյանի, լուսանկարը` Արտաշես Մարտիրոսյանի)

Աննա Բաբայան (ոճը` Անի Գալստյանի, լուսանկարը` Արտաշես Մարտիրոսյանի)

Աննա Բաբայան (ոճը` Անի Գալստյանի, լուսանկարը` Արտաշես Մարտիրոսյանի)

Աննա Բաբայան (ոճը` Անի Գալստյանի, լուսանկարը` Արտաշես Մարտիրոսյանի)

0
6475 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: