×


ArArtPlatform

“Armenia բառն աշխարհում զարգացնենք որպես բրենդ” Դեկտեմբերի 1-ին “Նարեկացի” արվեստի կենտրոնում կայացավ “ArArtPlatform” կայքի /www.arartplatform.com/ շնորհանդեսը: Կայքը աշխարհին է ներկայացնում է Հայաստանում գործող նկարիչներին եւ նրանց աշխատանքները: Յուրաքանչյուր նկարիչ ունի իր անհատական վեբսայթը, որը հնարավորություն է տալիս արվեստագետին հանդես գալ գլոբալ ցանցում: Ալբերտ Պողոսյանը ներկայացնում կայքը Շնորհանդեսին ներկա էին Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը եւ մի շարք արվեստագետներ: www.arartplatform.com կայքից բացի, որն արդեն չորս ամիս է` գործում է, հեղինակները ներկայացրին նաեւ 10 անհատ նկարիչների վեբկայքերը, ինչպես օրինակ` Hasmikavetisyan.com, Sevadagrigoryan.com, Hranttatoss.com եւ այլն: “ArArtPlatform” կայքի սքրինշոթը Շնորհանդեսին “ArArtPlatform” կայքի հեղինակներից Ալբերտ Պողոսյանը, ով նաեւ “Նախագծերի կառավարման հայկական ասոցիացիայի” տնօրենն է , նշեց, որ այն միակն է Հայաստանում. “Արտերկրացիներն այս կայքի միջոցով կարող են ծանոթանալ հայ նկարիչների աշխատանքներին, գնել դրանք, ցանկության դեպքում` պատկերը վերարտադրել շապիկի, բաժակի եւ մի շարք այլ աքսեսուարների վրա”: “ArArtPlatform” կայքի շնորհանդեսի հյուրերը եւ Գերմանիայի դեսպան Հանս-Յոհեն Շմիդտը (աջից) “Մեր թիմի նպատակն է առաջ մղել հայկական գործոնը”,- ասաց Ալբերտ Պողոսյանը: Վերջինս նշեց, որ ամեն ամիս պատրաստվում են “լույս աշխարհ բերել” հինգ նկարիչների. “Նպատակ կա “Armenia” բառն աշխարում զարգացնել որպես բրենդ: Փոքր երկիր լինելն էական չէ. ինտերնետն անսահմանափակ հնարավորություններ ունի”: :) Bravo.am-ի հետ զրույցում Ալբերտ Պողոսյանն ասաց նաեւ, որ նկարչի ընտրության համար առաջնային են համարում նրա կատարած աշխատանքները. “Տարիքային սահմանափակում չկա: Կա որակ եւ արվեստ”: :) Նկարիչ Մայիս Մխիթարյանը (աջից)  “ArArtPlatform” կայքի շնորհանդեսին Կայքի դիզայնով զբաղվում է լուսանկարիչ եւ դիզայներ Արթուր Գեւորգյանը: Bravo.am-ի հետ զրույցում նա, ներկայացնելով իր աշխատանքն, ասաց. “Նկարչին ընտրելուց հետո լուսանկարում ենք նրա գործերը, որոնցից լավագույնը դառնում է նրա կայքի գլխավոր նկարը”: Ձեւավորման հարցում սայթի ղեկավարությունն ավելորդ ճոխություններ թույլ չի տվել. “Այցելուի ուշադրության կենտրոնում պետք է նկարիչն ու նրա աշխատանքները լինեն: Նկարիչների վեբկայքերը միմյանցից տարբերվում են միայն հեղինակների աշխատանքներով”,- ասաց դիզայները: Նկարիչ Հասմիկ Ավետիսյանը եւ Սիրանուշ Եղիազարյանը (<b>Bravo.am</b>) Իսկ “ArArtPlatform” կայքի գեղարվեստական գործակալ Մարիամ Մկրտչյանն ուրախությամբ նշեց, որ արդեն գրանցվել է առաջին պատվիրատուն, ով ազգությամբ հնդիկ է. “Պատվերը Հասմիկ Ավետիսյանի աշխատանքներից է` “Խատուտիկ” անվամբ” : Նկարիչ Հասմիկ Հասմիկ Ավետիսյանն էլ հույս հայտնեց, որ գաղափարն իրեն կարդարացնի: Սյուրեալիստական եւ աբստրակտ ոճերում նկարող արվեստագետն ասաց, որ յուրաքանչյուր նկարչի համար երազանք է, երբ ինքը կնկարի, իսկ մեկ ուրիշը նրան կներկայացնի աշխարհին. “Նկարիչը բիզնես ոլորտում չկա, հեռու է ռեալ աշխարհից: Այս ծրագիրը բավական մեծ է եւ լավը”: Իսկ հանրապետության վաստակավոր նկարիչ Հրանտ Թադեւոսյանն էլ կարեւրեց այն, որ այս կայքի շնորհիվ ստեղծվել է մշակութային ճակատ, որտեղ ներկայացված են անկախ, արժեքավորող մարդիկ: “Հուսով եմ, որ ծրագիրը շատ լավ շարունակություն կունենա եւ նկարիչների, եւ Հայաստան աշխարհի համար”,-ասաց Հրանտ Թադեւոսյանը: Նշենք, որ արդեն հայտնի են այն հինգ նկարիչների անունները, որոնց այս ամիս “լույս աշխարհ կբերի” “ArArtPlatform” կայքը: :) Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի Լուսանկարները` Արթուր Գեւորգյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին