×


Էլիս Փանիկյան

Էլիս Փանիկյան

Ներկայացնում է WOW ամսագիրը «Միսս Կանադա» Էլիս Փանիկյան` հայուհի առանց «հայկական» անցյալի Հայի «Փանիկյան» ազգանվամբ բարձրահասակ Էլիսը դեռ Հայաստանում երբեք չի եղել, սակայն իրեն մասամբ հայուհի է զգում ու զարմանում է, թե ինչու են հայերն իրեն այդքան մեծ ուշադրության արժանացնում: «Միսս Կանադա» դառնալու գործում հայ համայնքի աջակցությունը Էլիսին ուղղակի ֆանտաստիկ էր թվում: Մենք պարզեցինք ամենը Էլիսի անցյալի եւ հայկական արմատների մասին: Elis Panikyan «Ես հիացած էի ամբողջ աշխարհի հայ համայնքի կողմից ստացած աջակցությունից: «Միսս Կանադա» մրցույթը հաղթելու համար նրանց լուման շատ մեծ էր: Ես հազարավոր էլեկտրոնային նամակներ էի ստանում, որոնցում հայերն ասում էին, թե ինչքան հպարտ են ինձնով, եւ ես բավական ցնցված էի, քանի որ ես ընդամենը մասամբ եմ հայ: Իմ ազգանունը հայկական է, այդ իսկ պատճառով ողջ հայ համայնքն այդքան մեծ ուշադրություն դարձրեց դրան, սակայն ես վախ ունեի, որ երբ նրանք իմանան, որ ես ընդամենը մեկ քառորդով եմ հայ, այլեւս ինձնով այդքան չեն հետաքրքրվի: Սակայն աջակցությունը միշտ էլ շարունակվում էր: Ավելի ու ավելի շատ հայեր էին ինձ շարունակում գրել: Ինձ նույնիսկ հրավիրեցին մասնակցել The Armenian Music Awards-ին Լոս Անջելեսում: Դա ինձ ավելի մոտեցրեց հայ հասարակությանը: Ես շատ հպարտ եմ, որ մասամբ հայ եմ, եւ շատ երջանիկ եմ, որ հայերը նույնպես հպարտանում են ինձնով, իսկ ես` նրանցով»: Elis Panikyan 1,85 սմ հասակով եւ շագանակագույն մազերով Էլիս Փանիկյանը 2006 թ-ին Մոնրեալում «Միսս Կանադա» դարձավ: Նա արժանացավ նաեւ «Միսս Ֆոտոգենիկություն» եւ «Միսս Բիկինի» տիտղոսներին եւ 49 մասնակիցներից Կանադայում ամենամեծ ուշադրությանն արժանացավ: Մրցույթից անմիջապես հետո Էլիսին հարցազրույցի ժամանակ հարցրին, թե ինչպիսի զգացողություններ ուներ, երբ մրցում էր այդքան գեղեցիկ եւ խելացի աղջիկների հետ: Իսկ նա պատասխանեց. «Շատ հետաքրքիր էր, եւ գաղտնիք չէ, որ լարվածությունը մեծանում է, երբ այդքան շատ գեղեցիկ աղջիկներ հայտնվում են մի տեղ»: Էլիսին անհանգստացնում էր այն, որ նա այդքան մեծ ուշադրության էր արժանանում ժյուրիի կազմի կողմից ողջ մրցույթի ընթացքում. «Ես վախենում էի, որ մարդիկ կսկսեն մտածել, որ իմ հաղթանակը նախօրոք որոշված էր. ես միայն ուզում էի, որ ինձ դադարեին ֆավորիտ անվանել»: Սակայն Էլիսը ոչ մեկին չնկատեց թագը վերցնելու ճանապարհին: Երբ նրան հարցրին, թե ինչն էր իր կարծիքով այն, ինչը ժյուրին տեսել էր իր մեջ եւ չէր տեսել այլ մասնակիցների մեջ, Էլիսը պատասխանեց. «Իմ կարծիքով, նրանց դուր եկավ իմ վերաբերմունքը… Ես ուզում էի հանդիպել լավ մարդկանց եւ օրվա ավարտին, եթե չհաղթեի, ես պարզապես կգնայի տուն եւ կշարունակեի ապրել իմ կյանքով»: Սակայն մրցույթից հետո Էլիսը տուն չգնաց. նա գնաց Տորոնտո եւ տեղափոխվեց նոր բնակարան, որը իր մրցանակներից մեկն էր: Այսպիսով` բացի թագից, կոչումից եւ այլ մրցանակներից, նրան սկսեցին պատրաստել հաջորդ մրցույթին` «Միսս Աշխարհ 2006»-ին: Մրցույթը կայացավ 2006 թ-ի հուլիսին Լոս Անջելեսում: Այս անգամ էլիսը մրցում էր ողջ աշխարհի գեղեցկուհիների հետ: Այստեղ գեղեցկուհուն բախտը չժպտաց… Elis Panikyan Էլիսը ծնվել է 1985 թ-ին Բուլղարիայում եւ ունի հայի արմատներ հորական կողմից: Էլիսը եւ իր ընտանիքը տեղափոխվել են Կանադա, երբ Էլիսը 5 տարեկան էր: «Ես տիպիկ կանադացի եմ` համամշակութային, ինչպես բոլոր կանադացիները: Իսկ իմ հայի գեներն ինձ միայն ուրախացնում են»: Էլիսը պրոֆեսիոնալ մոդել է, ով ճանապարհորդել է նորաձեւության բոլոր քաղաքներով` Փարիզ, Միլան, Նյու-Յորք եւ աշխատել այնտեղ: Էլիսը սովորել է «Յորկ» համալսարանում եւ ուսումնասիրել է լրատվամիջոցներ: «Հիշում եմ, թե ինչպես էի դպրոցում հաճախում ժուռնալիստական կուրսերի, եւ այդ ժամանակ էլ որոշեցի խորանալ լրագրության մեջ»: Էլիսի հաջողությունները նրան թույլ տվեցին կապեր հաստատել շատ ազդեցիկ մարդկանց հետ այդ ոլորտում, ովքեր կօգնեին նրան զարգացնել լրագրողի իր կարիերան: Մինչ «Միսս Կանադա» դառնալը, Էլիսն արդեն տպավորություն էր թողել Կոլումբիայում, երբ նա մասնակցել էր Reinado Internacional del Cafe 2006 մրցույթին, որտեղ հաղթող ճանաչվեց` լինելով այն եզակի մասնակիցներից մեկը, ով չէր խոսում իսպաներեն: Սակայն դա էլ չխանգարեց Էլիսին, որ նա խլի թագը մրցույթի մյուս մասնակիցներից: Դա էլ եղավ Էլիսի` որպես հայտնի մարդ, առաջին փորձը. նա բաժանում էր ինքնագրեր, շփվում էր երկրպագուների հետ եւ լուսանկարվում: Elis Panikyan Հայտնի է, որ նմանատիպ մրցույթներում տիտղոսի արժանանալու համար միայն լավ տեսք ունենալը բավական չէ. այդտեղ պահանջվում է ունենալ խելք, ինքնավստահություն եւ ֆիզիկական լավ պատրաստվածություն: Կանադայի գեղեցկության մրցույթի կազմակերպիչները կազմակերպեցին այցեր դեպի Կանադայի դպրոցներ, որտեղ Էլիսը պատմում էր երեխաներին, թե ինչպիսի դժվարությունների միջով է անցել, երբ նրան ծաղրում էին դպրոցում` անվանելով նրան հսկա կամ Էյֆելյան աշտարակ իր հասակի եւ բարալիկ կազմվածքի պատճառով: Դրանով իսկ Էլիսը խնդրում էր երեխաներին, որ մի քանի անգամ մտածեն, մինչ ինչ-որ մեկին ծաղրելը. «Դուք հիմա կարող եք ծաղրել մեկին, ում մոտ շատ տարիներ անց կարող եք աշխատանքի հարցազրույցի գնալ»: Էլիսը օրեկան 2-3 դպրոց էր այցելում այն ժամանակ, երբ ազատ էր իր «Միսս Աշխարհ» Կանադայի մրցույթի այլ պարտականություններից: Նա նույնպես ոգեւորում էր երեխաներին լրջությամբ մոտենալ իրենց դասերին եւ հույսը չդնել իրենց արտաքին տվյալների վրա: Երբ Էլիսը զբաղված չէ իր գործերով, նրան կարելի է հաճախ տեսնել բուտիկներում առեւտուր անելիս` ծախսելով ավելի շատ, քան պետք է, քանի որ նորաձեւությունն իր տարերքներց մեկն է: Էլիսը ժամանակ է գտնում նաեւ գրքեր կարդալու համար: Սակայն տանել չի կարողանում էքստրեմալ սպորտաձեւերը. «Ես շատ վախկոտ եմ եւ վախենում եմ հետեւանքներից»: Անդրադարձը` Մհեր Բաղդասարյանի Տեքստը եւ լուսանկարները` WOW ամսագրի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին