×


Enisey

Ներկայացնում է WOW ամսագիրը Լուսանկարչի անիրական ու էպատաժային աշխարհը Beauty եւ Art ժանրերում աշխատող, էպատաժային եւ փոքր-ինչ “ցինիկ” լուսանկարիչ Enisey-ի աշխատանքները կլանում են: Դրանցում կգտնես հայտնի լուսանկարիչ Steven Meisel-ի համարձակությունը եւ Mario Testino-ի իրականության խիստ սեքսուալ ընկալումը: Միաժամանակ, Enisey-ի ձեռագիրը չես շփոթի որեւէ մեկի աշխատանքների հետ: Ռուսական հայտնի ամսագրերի, ամենահայտնի աստղերի հետ աշխատող լուսանկարչի հետ մեր բացառիկ հարցազրույցում պարզեցինք նրա տարօրինակություններն ու հայկական բլոգերի նկատմամբ նրա թուլությունները: Enisey - Քեզ հաճախ հայկական բլոգերում եմ տեսնում, կարդում մեկնաբանություններդ: Ի՞նչն է քեզ կապում Հայաստանի հետ: - Հավանաբար, նկատի ունես fashionblog.am-ը: Ես հաճախ եմ կարդում նրանց բլոգը, բացի այդ մտերիմ եմ Արմենի եւ Ֆայայի հետ: Հայաստանի հետ ոչ մի կերպ կապված չեմ: Ցավոք… :) - Քո կայքում կարելի է տեսնել գրեթե բոլոր աշխատանքներդ: Ըստ քեզ, դրանք արվեստի գործե՞ր են: - Ես ինքս արդեն արվեստ եմ: Ես չեմ ուզում խոսել իմ աշխատանքների մասին որպես արվեստի գործեր: Ես պարզապես “լկստվում” եմ: Լուսանկարիչ Enisey-ի աշխատանքներից - Քո լուսանկարներում միայն մարդկային գործոնն է: Քեզ հենց մարդի՞կ են ոգեշնչում: - Միայն մարդկանց եմ սիրում լուսանկարել: Հատկապես արհեստական կերպարներով ու անսպասելի վիճակներով: Իրականությունը չեմ սիրում: Ես ուզում եմ անիրական աշխարհ ստեղծել եւ այնտեղ գեղեցիկ մարդկանց բնակեցնել: Մի խոսքով, գեղեցիկ մարդկանց եմ սիրում, եւ նրանք են ինձ ոգեշնչում: Եթե գեղեցիկ մարդ եմ տեսնում, կարող եմ ժամերով նայել նրան: - Հայտնիներից ո՞ւմ ես երազում լուսանկարել: - Ինձ հիացնում են հին աստղերը: Նրանք իրական աստղեր են. նրանց փայլը բնական է: Ցավում եմ, որ նրանք մահանում են, իսկ ես չեմ հասցնում լուսանկարել: - Ո՞ւմ երբեք չէիր համաձայնի լուսանկարել: - Այդպիսիք չկան: Ես բոլորի հետ էլ կարող եմ աշխատել: Enisey-ի լուսանկարներից - Ո՞ր հայտնի հրատարակչությունների համար ես աշխատել: Առհասարակ, սիրում ես ամսագրերի համա՞ր աշխատել, թե՞ քեզ ազատ զգալ: - Ինձ ավելի շատ դուր է գալիս իմ սեփական նախագծերի համար աշխատել: Դրանք ընդհանրապես կապ չունեն ամսագրերի կամ անհատական պորտֆոլիոների հետ: Երբ ամսագրերի համար ես լուսանկարում, ապա աշխատում ես թույլատրելի շրջանակներում: Շատ ամսագրեր, որոնց հետ աշխատում եմ, հստակ ձեւաչափ ունեն, որը ես ստիպված եմ չխախտել` OK, Woman’s Secret, Dolores, Hair’s How, Coiffure, Make-up: Հիմնականում շապիկների եւ գլխավոր ֆոտոշարքերի համար եմ աշխատում: Խոշոր հաշվով, դրանք հիմարություններ են. գլուխ գովելու առիթ չունեմ: Իսկ անհատական աշխատանքների դեպքում ես ավելի “կրեատիվ” եմ: - Հայաստանում անկախ, ամսագրերի հետ չաշխատող լուսանկարիչների եկամուտները հիմնականում շատ քիչ են: Քեզ մոտ ինչպե՞ս է: - Ես գոհ եմ: Թեեւ շատ լուսանկարիչների գիտեմ, ովքեր առանց աշխատանքի են մնացել այժմ: Կարծես թե ինչ-որ ճգնաժամ է աշխարհում: Լսե՞լ ես: :) Լուսանկարիչ Enisey-ի աշխատանքներից - Իսկ ինչպիսի՞ն են քո անհատական նախագծերը: - Իմ նախագծերը բացի ինձնից ոչ ոք չի վերահսկում: Երբեմն ես էլ եմ կորցնում վերահսկումս: Իմ մտքերն իրականություն եմ դարձնում «կրեատիվ» թիմի շնորհիվ` ոճաբան, դիմահարդար, վարսահարդար, մոդել: Միասին մենք գեղեցիկ ու էպատաժային կադրեր ենք ստանում: Հ.Գ. Ենիսեյը խնդրեց, որ անպայման նշեմ, որ սիրում է ինքն իրեն լուսանկարել առանց հագուստի: Հաճախ ոգեշնչվում է նաեւ պորնոգրաֆիկ տեսանյութերից: Զրույցը` Մհեր Բաղդասարյանի Նյութը եւ լուսանկարները` WOW ամսագրի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW