Հայկ Շալունց
03 Feb 2010
Տպել Տպել
 

“Հավատք եւ ժառանգություն” լուսանկարների միջոցով

Փետրվարի 2-ին Նարեկացի արվեստի կենտրոնում բացվեց Հայկ Շալունցի լուսանկարների առաջին անհատական ցուցահանդեսը: “Հավատք եւ ժառանգություն” խորագիրը կրող ցուցադրության բացմանը ներկա էին լուսանկարչի մտերիմները, հարազատները եւ արվեստասեր մարդիկ:

Հայկ Շալունցին իր առաջին անհատական ցուցահանդեսին

Հայկ Շալունցին իր առաջին անհատական ցուցահանդեսին

Հայկ Շալունցի օբյեկտիվը շրջել է Հայաստանի գրեթե բոլոր հոգեւոր կենտրոններով, մասնավորապես, նա լուսանկարել է Սաղմոսավանքը, Սանահինը, Նորավանքը, Հառիջավանքը, Զվարթնոցը, Հովհանավանքը, Կեչառիսի, Եղվարդի, Աշտարակի եկեղեցիները, Գառնու “Քարերի սիմֆոնիան” եւ այլն:

Հայկ Շալունցն առաջին մասնագիտությամբ տնտեսագետ է, զբաղվում է համակարգչային դիզայնով, մոտ 2 տարի նաեւ լուսանկարում է. “Մասնակցել եմ բազմաթիվ ճանաչողական արշավների, որոնց ընթացքում լուսանկարել եմ մեր վանքերը: Քանի որ հայկական եկեղեցիներն ու խաչքարերը շատ “ծեծված” թեմաներ են, փորձել եմ նոր անկյունից ու նոր մոտեցմամբ նկարել”,- ասում է Հայկը:

Հայկ Շալունցն իր լուսանկարների առաջին անհատական ցուցահանդեսին

Հայկ Շալունցն իր լուսանկարների առաջին անհատական ցուցահանդեսին

Լուսանկարիչը նշում է, որ ցանկություն ունի նաեւ բնության եւ դիմանկարների թեմայով ցուցահանդես ունենալ. “Արխիվումս շատ գործեր ունեմ, այսօր միայն եկեղեցիների ու վանքերի թեմայով լուսանկարներն են: Ֆոտոների գունային երանգները մի քիչ փոխել եմ համակարգչով, նրանց մեջ ավելի դրամատիզմ եմ մտցրել, որ ազդեցիկ ու տպավորիչ լինի հավատի ուժը”,- անկեղծացավ լուսանկարիչը:

Հայկ Շալունցի մտերիմը` պատմաբան Դավիթ Դավթյանը, ով ներկա է եղել արշավներին եւ լուսանկարների ստեղծմանը, նշեց, որ կարեւոր է մեր հոգեւոր ու պատմամշակութային հուշարձանները ներկայացնել երիտասարդներին. “Արշավների ընթացքում ծանոթանում ենք մեր եկեղեցիներին ու վանքերին, նաեւ բարեկարգում ու մաքրում ենք դրանց շրջակա տարածքները: Ամեն անգամ նկարներին նայելով` լավ հիշողություններ եմ ապրում մեր արշավներից”,- ասաց Դավիթը:

Հայկ Շալունցի լուսանկարներն իր առաջին անհատական ցուցահանդեսին

Հայկ Շալունցի լուսանկարներն իր առաջին անհատական ցուցահանդեսին

Այցելուներից Աննային առանձնահատուկ դուր էր եկել Մակարավանքի խաչքարը. “Կարծում եմ, չենք գնահատում մեր մշակութային կոթողներն ու անտեսում ենք մեր հրաշքները: Ցուցահանդեսը հաստատ կունենա իր ներդրումը ճանաչման գործում, որովհետեւ լուսանկարների մեջ մեծ լույս ու մաքրություն կա, որը դիտողին կլանում է”,- ասաց այցելուն:

Ցուցադրությանը ներկայացված 37 լուսանկարները Հայկ Շալունցը ստեղծել է մոտ 2 տարվա ընթացքում: Լուսանկարները կարող եք գնահատել մինչեւ փետրվարի 8-ը:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

    կարծիքներ չկան     409 Դիտումներ
Հաջորդ
No Smoking Orchestra

Կարծիքներ չկան

Ցանկանում եք կարծիք թողնել?

Գրանցվեք կամ մտեք (եթե արդեն գրանցված եք)

 
Շաբաթվա Թոփ լուրեր
 
Եվա Ռիվաս
“Եվրատեսիլ”-ում մեր ներկայացուցիչը մեկնել է պրոմո-տուրի
կարդալ...
Նունե Եսայան
Երգչուհին շնորհավորեց ՀՀ առաջին տիկնոջը
կարդալ...
Երեկույթ Ծաղկաձորում
Comedy Club-ի տղաները “ԱրԱրԱտ” խմեցին
կարդալ...
“Allure Exclusive”
Հարսանեկան բրենդի զգեստները Երեւանում են
կարդալ...
Աստղիկ Սաֆարյան
“2010-ին Երեւանում ինձ հազվադեպ կգտնեք”
կարդալ...
 
More news
 
“Օսկար 2010” afterparty
Երեկույթներ մրցանակաբաշխությունից հետո
կարդալ...
Իէն Գիլան
“Այլեւս չեմ համբերում”
կարդալ...
Չարլզ Դարվին
Բնագետի ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդես
կարդալ...
”Armenian Golden Star Awards”
Տարվա լավագույն երգիչն ու երգչուհին արդեն Հայաստանում են
կարդալ...
Բա իմացա՞ր
Ներկայացնում է “Ե՞ս Yes” ամսագիրը
կարդալ...
 
BRAVO!Մարդիկ
 
 
Pretty
 
anggg
 
LILY86
 
edgargumruyan
 
Hov_Art
 
Բառամպ
 
Միացեք մեզ





Նախագծի մասին
Կոնտակտներ
Գովազդ
ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ
TV, Կինո, Թատրոն
Music
Entertainment
ART
Fashion
MENU
CELEBRITIES
PAPARAZZI
Պապարացի Լուրեր
Պապարացի վիդեոներ
Դարձիր պապարացի
VIDEOS
Music Videos
Bravo TV
Paparazzi videos
ԺԱՄԱՆՑ
Կարաոկե
Ակումբներ
Կազինոներ
Սրճարաններ
Ռեստորաններ
Գիշերային Ակումբներ
ՇԱՀԻՐ
Hosted by

Գործընկեր
!BRAVO.am All rights reserved. Copyright 2009  |  Project of Mediamax News Agency Designed & developed by