×


Հենրիկ Իգիթյանի հիշատակին

Հենրիկ Իգիթյանի հիշատակին

Արա Շիրազի, Ռոբերտ Էլիբեկյանի եւ Էդուարդ Խարազյանի ցուցահանդեսը Ապրիլի 16-ին Ժամանակակից արվեստի թանգարանում բացվեց Հայաստանի ժողովրդական նկարիչ Արա Շիրազի, Հայաստանի ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի եւ գեղանկարիչ Էդուարդ Խարազյանի աշխատանքների համատեղ ցուցահանդեսը: Արա Շիրազի, Ռոբերտ Էլիբեկյանի եւ Էդուարդ Խարազյանի աշխատանքների համատեղ ցուցահանդեսը Ցուցահանդեսի բացման առթիվ նկարիչներին շնորհավորելու էին եկել մի շարք արվեստագետներ, դերասաններ, մտավորականներ, քաղաքական ու արվեստի գործիչներ, երգիչներ, մի խոսքով` հոծ բազմություն: Ներկաների թվում էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ով խոստովանեց, որ երկար ժամանակ չէր եղել Ժամանակակից արվեստի թանգարանում. “Առաջ հաճախ էի լինում, այս թանգարանն ինձ մոտ ասոցացվում է Հենրիկ Իգիթյանի հետ, նրա մահից հետո չէի եղել: Մշակույթի նախարարության հետ համատեղ նկարիչները այսօր հավուր պատշաճի ներկայանում են, ես էլ հանգիստ խղճով նորից ոտք դրեցի թանգարան”,- ասաց Հասմիկ Պողոսյանն ու հավելեց. “Հետաքրքիր զուգադիպությամբ իմ առանձնասենյակում կախված է Էլիբեկյանի աշխատանքներից: Տարբեր գերատեսչություններում կան պետական հավաքածուների աշխատանքներից, ինձ մոտ էլ նրա գործերից է: Մյուս նկարիչներն էլ հարցնում են, թե ինչու է միայն Էլիբեկյանը: Կարծում եմ` դա սկզբունք չէ, կարեւորը` մեր լավագույն նկարիչները տարբեր վայրերում ցուցադրեն իրենց գործերը”: Hasmik Poghosyan, Karen Janibekyan & Ervand Erznkyan Բացմանը ներկա էին նաեւ Նունե Եսայանն ու Ավո Խալաթյանը, որոնց տանն էլ կա Էլիբեկյանի աշխատանքներից: “Կնոջ գեղարվեստական պորտրետ է: Ավոյի հայրիկի ընկերներն են, դրա համար էլ տանն ունենք շատ նկարիչների աշխատանքներ”,- ասաց Նունե Եսայանը, իսկ Ավո Խալաթյանն ավելացրեց. “Վերջին շրջանում հորս հետ գնացինք Խարազյանի, Էլիբեկյանի արվեստանոցները: Չնայած իրենք չեն սիրում կիսատ աշխատանքները ցույց տալ, բայց աչքի պոչով տեսանք որոշ գործեր, որոնք հիմա ավարտուն տեսքով ցուցադրված են”: Nune Yesayan Ցուցահանդեսին հեղինակները ներկայացրել են հիմնականում վերջին շրջանի գործերը: Ռոբերտ Էլիբեկյանը ցուցադրել է 65 աշխատանք, Արա Շիրազը` 46 քանդակ, Էդուարդ Խարազյանը` 50 գեղանկար: Ցուցահանդեսը կգործի մինչեւ մայիսի 16-ը: Այն նվիրված է Հենրիկ Իգիթյանի մահվան առաջին տարելիցին: Նա կյանքից հեռացել է 2009-ի մայիսի 11-ին: Հայաստանի ժողովրդական նկարիչ Արա Շիրազն առաջին անգամ է այսքան մեծ թվով գործեր հավաքել մի ցուցասրահում: Նա անհատական ցուցահանդեսներ չի ունեցել այն պատճառով, որ “շատ դժվար է այդքան աշխատանք հավաքելը, դժվարությամբ ենք բոլոր գործերը մեկտեղել: Բայց, իհարկե, շատ հաճելի զգացողություն է ցուցահանդես ունենալը: Դիմանում ենք”,- կատակեց Արա Շիրազը: Artashes Geghamyan & Ara Shiraz Գեղանկարիչ Էդուարդ Խարազյանը ներկայացրել է մեծամասամբ վերջին տարիների աշխատանքները: Նրա խոսքերով, ամենակարեւորը դիտողին դրական զգացողություններ փոխանցելն է. “Ընկերների հետ ցուցադրվելը իմ ցանկությունն էր: Չկա մրցակցության զգացողություն, ամեն ինչ հաճելի ու ներդաշնակ է: Հուսով եմ` մարդիկ իմ կտավներում կտեսնեն այն լույսը, որ ես տեսնում եմ ամենուրեք”: Էդուարդ Խարազյանի աշխատանքներից Երեք արվեստագետների անուններն էլ կապված են Ժամանակակից արվեստի թանգարանի հետ, երբ այն նոր էր ստեղծվում: Նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը մեզ պատմեց, թե ինչպես է Հենրիկ Իգիթյանը 1972 թ-ին բացել այս թանգարանը. “Մշակույթի նախարարությունը այդ տարիներին Սովետական միության ճնշման տակ ըմբոստացել էր մեր դեմ: Բոլոր մնացած նկարիչների հետ միասին ոտքի կանգնեցինք ու հայտարարեցինք, որ մեր նկարները կայրենք Լենինի հրապարակում: Մոմերի լույսի տակ թանգարանի բացումն արեցինք”,- հիշում է նկարիչը: Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներից Նշենք, որ պայծառահիշատակ Հենրիկ Իգիթյանը հիմնել է աշխարհում առաջին մանկական պատկերասրահը (Ժաննա Աղամիրյանի հետ), Ժամանակակից արվեստի թանգարանը, մանուկների գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը: Հեղինակ է բազմաթիվ մենագրությունների, ալբոմների, արվեստաբանական հոդվածների: 1980 թվականին ստացել է արվեստի վաստակավոր գործչի կոչում: Պարգեւատրվել է Խաչատուր Աբովյանի, Մովսես Խորենացու եւ Մխիթար Գոշի մեդալներով: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport