×


LaGalleria

Նորաձեւության ու ծաղիկների արվեստային համադրում Հյուսիսային պողոտայում տեղակայված “Corneliani”, “Stefano Richi” եւ  տղամարդկանց ու կանանց համար նախատեսված մուլտիբրենդային երկու խանութներն այլեւս Երեւանում ներկայանում են նոր` LaGalleria արվեստաշունչ անվամբ:): LaGalleria “Արվեստի քո հավաքածուն” կարգախոսով LaGalleria խանութների ցանցը, որ գրավում է բրենդային հագուստ ու աքսեսուարներ նախընտրող ոճայիններին, արվեստային` նոր անվանմանը համահունչ ակցիաներ է սկսել անցկացնել: Հանգստյան օրերին LaGalleria-ում ծաղկային տոն էր: “Ծաղկային կոմպոզիցիոն արվեստը եւս կապված է նորաձեւության հետ. անվանի բրենդները ծաղիկը որպես սիմվոլ են օգտագործում: Նաեւ սեզոնը թելադրեց այս ակցիան իրականացնել. գարնան ավարտ, ամռան սկիզբ,  ծաղիկների “բումային” շրջան: Համադրել ենք նորաձեւությունը, ծաղիկներն ու արվեստը”,- BRAVO.am-ի հետ զրույցում ասաց Արմինե Թադեւոսյանը: Մարքեթինգի մենեջերը նաեւ նշեց` ինչով է պայմանավորված խանութների վերանվանումը. “Աշխարհի բոլոր լյուքսային խանութները տեղակայված են այնպիսի շենքերում, որոնք իրենց ճարտարապետական կոնցեպտով ու դիզայնով “galleria”/ սրահ/ են հիշեցնում”: LaGalleria Նորաձեւության ու  ծաղիկների արվեստային համադրումը LaGalleria-ի համար իրականացրին  “Mon Amie”-ն, “Any Rose”-ը եւ “Bellagio Design Studio”-ն: “Խանութների ցուցափեղկերում ներկայացված կոմպոզիցիաները ստեղծել են երեք ստուդիայի  ֆլորիստ-դիզայներները:  Երեկոյան  ծաղկային այդ կոմպոզիցիաները ներկայացրինք լուսային հատուկ ձեւավորմամբ, խանութների տարածքում երաժշտություն էր հնչում… Մարդիկ գալիս, ցուցափեղկերի մոտ էին կանգնում, քննարկում, նկարվում, մի զույգ վալս պարեց` ոգեշնչվելով հնչող երաժշտությամբ. անչափ հուզիչ եւ ռոմանտիկ տեսարան էր: “Any Rose”-ն էլ անցորդներին ծաղկեփնջեր բաժանեց”,- ասաց Արմինե Թադեւոսյանը: “Stefano Richi” խանութի ցուցափեղկը ձեւավորել էր “Bellagio Design Studio”-ն:  “Տղամարդկանց համար նախատեսված խիստ դասական խանութ է:  Քանի որ բրենդի համար խորհրդանշական են վայրի կենդանիները, արծվի բույն պատրաստեցինք,  ձվեր էլ դրեցինք, որոնց միջից փողկապներ են դուրս գալիս:)”,- ասաց ստուդիայի դիզայներ Գեորգի Հարությունյանը: LaGalleria LaGalleria անվանումն ու խանութների համար նախատեսված անկյունը արվեստի հետ պետք է ասոցացվի. Մարքեթինգի մենեջեր Արմինե Թադեւոսյանի խոսքերով,  բրենդների հայաստանյան ներկայացուցիչների նպատակը դա է. “Շարունակելու ենք արվեստի թեման` բրենդները կապելով կերպարվեստի, երաժշտության հետ: Ամբողջ տարին ենք նվիրելու նման` էսթետիկ հաճույք պարգեւող միջոցառումներին”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` BRAVO.am-ի եւ LaGalleria-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին