01 Մարտ 10
Մարիկա Թունյան
 
 
0
“Top Model of the World”-ի հայ մասնակիցը

Օրերս Գերմանիայում կայացած “Top Model of the World” մրցույթին մասնակցել է հայ մանեքենուհի Մարիկա Թունյանը: Նրան հաջողվել է անցնել թոփ 15 մոդելների շարքն իր պոդիումային քայլվածքի շնորհիվ:

Marika Tunyan
“Top Model of the World”-ի հայ մասնակից Մարիկա Թունյանը


Մարիկան մինչ այս մրցույթը մասնակցել է տարբեր միջազգային մոդելային մրցույթների, գրանցել նաեւ հաղթանակներ: 2002 թ-ին Հայաստանի 10 լավագույն մանեքենուհիների մրցույթում գրավել է 4-րդ տեղը , 2003-ին` ճանաչվել “Վիցե-միսս Անդրկովկաս”: 2007 թվին Չինաստանում անցկացված “Beauty of the World”  մրցույթին արժանացել է “Յուրահատուկ գեղեցկուհի” տիտղոսին:

2009-ի ամռանը Երեւանում կայացած “Միսս 7 մայրցամաք” միջազգային մրցույթում ճանաչվել է Վիցե-միսս, իսկ աշնանը Չինաստանում մասնակցել է “Miss Friendship International”, այնուհետեւ Հոնգ Կոնգում “Miss Model Of The World” մրցույթում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:

Marika Tunyan
“Միսս-7 մայրցամաք” մրցույթին Մարիկան ճանաչվել է “Վիցե-միսս”


Մարիկան մասնակցել է Արամ Նիկոլյանի, Մարինա Մանուկյանի , փարիզաբնակ Թառլոյան եղբայրների, Նինա Հովնանյանի, “Զատիկ” ստուդիայի, “Էլսի” նորաձեւության կենտրոնի, նաեւ “Հայկական ջազ 70” փառատոնի հագուստի ցուցադրություններին: Մրցույթների ու գրաված հորիզոնականների ցանկը կարելի է երկար շարունակել…

Մարիկան նշում է, որ միջազգային մրցույթներին ներկայանալու համար հայ աղջիկների խնդիրներից մեկը ցածր հասակն է. “Մոդելային մրցույթների համար ամենացածր հասակը 175 սմ է, ինչը մոդելային բիզնեսի ամենակարեւոր կետերից է: Շատ գեղեցիկ հայ աղջիկներ կան, բայց ունեն 170 սմ կամ ավելի կարճ հասակ”:

Marika Tunyan
Մարիկան ազատ ժամանակ գործում է շարֆեր ու պայուսակներ


“Ժամանակին ինքս երազել եմ այս ամենի մասին, շատ եմ աշխատել ինձ վրա: Կան աղջիկներ, որոնք ծնվում են մոդելային դեֆիլեով, ես նրանցից չեմ եղել: Կողքից նայել եմ սխալ քայլվածքս, ձեռքերիս շարժումները, փորձել եմ ուղղել եւ ստացվել է, արդյունքում այսօր աշխարհի թոփ 15-ում եմ հայտնվել”, - պատմում է Մարիկան:

Մոդելն իր առաջին քայլերը սկսել է մայրիկի օգնությամբ, որն իր 13-ամյա աղջկան տարել է մասնակցելու “Միսս ջրաշխարհ” մրցույթին: Այստեղ ապագա մոդելն ոչ մի հաջողություն չի ունեցել, նույնիսկ տասնյակում չի ընդգրկվել: Սակայն նրան նկատել են եւ հրավիրել Հայաստանի նորաձեւության տուն: Մարիկան նշում է, որ պոդիումի վրա իրեն “քայլել” սովորեցրել  է գեղեցկուհի Անգելինա Բաբաջանյանը:

Marika Tunyan
Չինական մրցույթին մոդելը ներկայացել է ազգային տարազով (հագուստը Անահիտ Գաբոյանի)


Աշխարհում ընդունված է, որ ֆոտոմոդելները եւ պոդիումի մանեքենուհիները տարբեր աշխատանք են կատարում: Մեզ մոտ միսս գեղեցկուհիները եւ մոդելները մասնակցում են եւ գեղեցկության մրցույթների, եւ հագուստի ցուցադրությունների, եւ տարբեր նկարահանումների: Մարիկան ավելի շատ նախընտրում է պոդիումային մանեքենուհու աշխատանքը. “Պոդիումի վրա ինձ ավելի վստահ ու ազատ եմ զգում: Որոշ աղջիկներ ավելի շատ վստահ են ֆոտոապարատի առջեւ: Ես ինձ նույնիսկ “ֆոտոգենիկ” չեմ համարում”,- անկեղծանում է մանեքենուհին:

Մարիկա Թունյանն իր առաջին մասնագիտությամբ իրավաբան է, ավարտել է “Եվրասիա” միջազգային համալսարանը: Ցանկանում է այս ոլորտում եւս հաջողությունների հասնել, ինչպես մոդելային կարիերայում: Այժմ խորեոգրաֆիա է դասավանդում Նինա Հովնանյանի մանկական մոդելային ստուդիայում. “Խորեոգրաֆի աշխատանքն ինձ իսկապես դուր է գալիս: Փոքրիկների հետ անչափ հետաքրքիր է, կուզենայի խորանալ, որովհետեւ այն, ինչ ես ժամանակին չեմ սովորել, հիմա փորձում եմ երեխաներին լավ սովորեցնել: Ցավոք, կոմերցիոն մտածելակերպ չունեմ, որ մոդելային բիզնես էլ ունենամ”,- ասում է նա:

Marika Tunyan
Մարիկա Թունյան (Լուսանկարը Նարեկ Կոզմոյանի)


Մարիկան նկատում է, որ մոդելի աշխատանքը բավական լուրջ մասնագիտություն է, այս ոլորտում է շուրջ 9 տարի: 2007 թվից աշխատում է “Միսս 7 մայրցամաք” մրցույթի հիմնադիր-տնօրեն Աշոտ Խաչատրյանի հետ, որը հանդիսանում է մանեքենուհու ազգային գործակալը. “Մոդելինգը հնարավորություն է տալիս շփվել հետաքրքիր մարդկանց հետ, շատ ճանապարհորդել, ինքնավստահ դառնալ, բայց մյուս կողմից էլ ցանկություն ու ժամանակ չի լինում գրքեր կարդալ, ինտելեկտը զարգացնել, խորությամբ լեզուներ ուսումնասիրել”:

Մարիկայի խոսքերով, իր ընտանիքն իդեալական է, միշտ աջակցում ու ոգեւորում է իրեն, նաեւ ընկերը` մասնագիտությամբ իրավաբան Միհրանը, ըմբռնումով է մոտենում մոդելի աշխատանքին. “Հիմնականում չեզոք է վերաբերվում իմ գործին, բայց շատ հարցերում խանդում է. օրինակ, նրան դուր չի գալիս, որ երկու ամսով բացակայում եմ քաղաքից, բայց շատ շնորհակալ եմ, որ վստահում է ու համբերատար դիմանում ինձ”:

23-ամյա մոդելը ջազի մեծ սիրահար է, լսում է Նորա Ջոնսի, Սթինգի, Մադոննայի երգերը, հայ երգիչներից հավանում է Եվա Ռիվասին, Հայկոյին, Էմմիին, “Էմփիրեյ” ռոք-խումբը: Հագուստների բրենդներին այնքան էլ մեծ ուշադրություն չի դարձնում, հատուկ թուլություն ունի աքսեսուարների ու կոսմետիկայի նկատմամբ:

Marika Tunyan
Մարիկա Թունյան. “Պոդիումի վրա ինձ ավելի վստահ ու ազատ եմ զգում”


Մանեքնուհին նկատում է, որ իրեն տաքսու վարորդները հաճախ են հարցնում իր օծանելիքի մասին. “Անընդհատ այդ հարցից զարմանում եմ: Ինձ համար նույնն է, թե հարցնեն` ինչ ներքնաշոր եմ հագել: Չեմ սիրում պատմել իմ օծանելիքի մասին ու չեմ սիրում, երբ ինձ օծանելիք են նվիրում, այն շատ անձնական է: Շատ ուրախ եմ, որ կարողացել եմ գտնել իմ բույրը, եւ այն շատերին դուր է գալիս”:

Մոդելի չափսերն են` 87/60/93, հասակը` 179սմ:
Սիրելի երկիրը` Ճապոնիա:
Համաշխարհային սիրելի մոդելները` Jessica Stam, Doutzen Kroes:
Սիրած գույնը` կապույտ, չսիրածը` դեղին:
Նկարահանվել է գովազդային եւ երաժշտական հոլովակներում, նաեւ
իրանական “Տեգերան” ֆիլմում:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիկա Թունյանի անձնական արխիվից




 
 
“Top Model of the World”-ի հայ մասնակից Մարիկա Թունյանը

“Top Model of the World”-ի հայ մասնակից Մարիկա Թունյանը

Մարիկա Թունյանը “Top Model of the World” մրցույթին Գերմանիայում

Մարիկա Թունյանը “Top Model of the World” մրցույթին Գերմանիայում

Մարիկա Թունյանը “Top Model of the World” մրցույթին

Մարիկա Թունյանը “Top Model of the World” մրցույթին

Մարիկա Թունյանը “Top Model of the World” մրցույթին Գերմանիայում

Մարիկա Թունյանը “Top Model of the World” մրցույթին Գերմանիայում

Մարիկա Թունյանը “Top Model of the World” մրցույթի մասնակից

Մարիկա Թունյանը “Top Model of the World” մրցույթի մասնակից

Մարիկա Թունյանը Տիբեթում 2007 թվականին

Մարիկա Թունյանը Տիբեթում 2007 թվականին

Մարիկա Թունյանը Տիբեթում 2007 թվականին

Մարիկա Թունյանը Տիբեթում 2007 թվականին

Մանեքենուհի Մարիկա Թունյանը

Մանեքենուհի Մարիկա Թունյանը

Մանեքենուհի Մարիկա Թունյանը

Մանեքենուհի Մարիկա Թունյանը

Մոդելային մրցույթներին աղջիկների անվտանգությունն ապահովում են թիկնապահները

Մոդելային մրցույթներին աղջիկների անվտանգությունն ապահովում են թիկնապահները

Մոդել եւ իրավաբան Մարիկան

Մոդել եւ իրավաբան Մարիկան

“Miss Model of the World”-ում մոդելը գրավել է 6-րդ տեղը

“Miss Model of the World”-ում մոդելը գրավել է 6-րդ տեղը

Մարիկա Թունյանը “Miss Friendship International”-2009 մրցույթին

Մարիկա Թունյանը “Miss Friendship International”-2009 մրցույթին

“Միսս-7 մայրցամաք” մրցույթին Մարիկան ճանաչվել է “Վիցե-միսս”

“Միսս-7 մայրցամաք” մրցույթին Մարիկան ճանաչվել է “Վիցե-միսս”

Մարիկան մրցույթներին մասնակցելիս վերցնում է իր սիրելի շուղերն ու թելերը

Մարիկան մրցույթներին մասնակցելիս վերցնում է իր սիրելի շուղերն ու թելերը

Մարիկան մոդելային ոլորտում է շուրջ ինը տարի

Մարիկան մոդելային ոլորտում է շուրջ ինը տարի

Մարիկան Հոնկ Կոնգում

Մարիկան Հոնկ Կոնգում

Մարիկան հատուկ թուլություն ունի աքսեսուարների նկատմամաբ

Մարիկան հատուկ թուլություն ունի աքսեսուարների նկատմամաբ

Մարիկան ազատ ժամանակ գործում է շարֆեր ու պայուսակներ

Մարիկան ազատ ժամանակ գործում է շարֆեր ու պայուսակներ

Մարիկա Թունյան. “Պոդիումի վրա ինձ ավելի վստահ ու ազատ եմ զգում”

Մարիկա Թունյան. “Պոդիումի վրա ինձ ավելի վստահ ու ազատ եմ զգում”

Մարիկա Թունյան (Լուսանկարը Նարեկ Կոզմոյանի)

Մարիկա Թունյան (Լուսանկարը Նարեկ Կոզմոյանի)

Մարիկա Թունյան (Լուսանկարը Նարեկ Կոզմոյանի)

Մարիկա Թունյան (Լուսանկարը Նարեկ Կոզմոյանի)

Մարիկա Թունյան (Լուսանկարը Նարեկ Կոզմոյանի)

Մարիկա Թունյան (Լուսանկարը Նարեկ Կոզմոյանի)

Հայկական “Ջազ-70” փառատոնը բացել եւ փակել է Մարիկան

Հայկական “Ջազ-70” փառատոնը բացել եւ փակել է Մարիկան

Մարիկա Թունյանը Գերմանիայում 2010 թվականին

Մարիկա Թունյանը Գերմանիայում 2010 թվականին

Գերմանիայում կայացած մրցույթին Մարիկան մասնակցել է “Միս տաղանդ մրցույթին” արաբական պարով

Գերմանիայում կայացած մրցույթին Մարիկան մասնակցել է “Միս տաղանդ մրցույթին” արաբական պարով

Մարիկան հատուկ թուլություն ունի աքսեսուարների եւ կոսմոտիկայի նկատմամաբ

Մարիկան հատուկ թուլություն ունի աքսեսուարների եւ կոսմոտիկայի նկատմամաբ

Մանեքենուհի Մարիկա Թունյանը Գերմանիայում

Մանեքենուհի Մարիկա Թունյանը Գերմանիայում

Մանեքենուհի Մարիկա Թունյանը Գերմանիայում

Մանեքենուհի Մարիկա Թունյանը Գերմանիայում

Չինական մրցույթին մոդելը ներկայացել է ազգային տարազով (հագուստը Անահիտ Գաբոյանի)

Չինական մրցույթին մոդելը ներկայացել է ազգային տարազով (հագուստը Անահիտ Գաբոյանի)

Չինական մրցույթին մոդելը ներկայացել է ազգային տարազով (հագուստը Անահիտ Գաբոյանի)

Չինական մրցույթին մոդելը ներկայացել է ազգային տարազով (հագուստը Անահիտ Գաբոյանի)

Մարիկա Թունյանը Չինական մրցույթի ժամանակ

Մարիկա Թունյանը Չինական մրցույթի ժամանակ

Մարիկա Թունյանը “Beauty of the World”-2007 մրցույթին արժանացել է  “Յուրահատուկ գեղեցկություն” տիտղոսին

Մարիկա Թունյանը “Beauty of the World”-2007 մրցույթին արժանացել է “Յուրահատուկ գեղեցկություն” տիտղոսին

Մարիկա Թունյանը մասնակցել է “Beauty of the World”-2007 մրցույթին Չինաստանում

Մարիկա Թունյանը մասնակցել է “Beauty of the World”-2007 մրցույթին Չինաստանում

“Top Model of the World”-ի հայ մասնակից Մարիկա Թունյանը

“Top Model of the World”-ի հայ մասնակից Մարիկա Թունյանը

“Top Model of the World”-ի հայ մասնակից Մարիկա Թունյանը

“Top Model of the World”-ի հայ մասնակից Մարիկա Թունյանը

“Top Model of the World”-ի հայ մասնակից Մարիկա Թունյանը

“Top Model of the World”-ի հայ մասնակից Մարիկա Թունյանը

0
3242 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: