Art,
24 Մարտ 10
“Մի կին - Մի աշխարհ”
Կնոջը ներկայացնող լուսանկարների բաց մրցույթ
Ընթացքի մեջ է “Մի կին - Մի աշխարհ” խորագիրը կրող լուսանկարների բաց մրցույթը: Նպատակը հասարակական կյանքում կանանց ակտիվ ներգրավվածության ու ստեղծագործ մոտեցմամբ կնոջ կերպարի ներկայացումն է: Bravo.am-ը հանդիսանում է մրցույթի ինֆորմացիոն հովանավորը:

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Միակ պահանջն է, որ լուսանկարներում, ինչպես արդեն նշվեց, արտացոլվի հասարակական կյանքում ակտիվ ներգրավված եւ ստեղծագործող կինը: Դիմումներն ընդունվում են մինչեւ ապրիլի 4-ը ներառյալ՝ officialwomanphoto@gmail.com հասցեով:

Մրցույթին ներկայացված լուսանկարների լավագույն եռյակի համար սահմանված են գումարային մրցանականեր՝ համապատասխանաբար 100 հազար, 60 հազար եւ 40 հազար դրամ, նախատեսված են նաեւ խրախուսական մրցանակներ: Լուսանկարները դրվելու են օն-լայն քվեարկության մրցույթի պաշտոնական բլոգում, որի հիման վրա եւ պրոֆեսիոնալ ժյուրիի եզրակացությամբ կորոշվեն մրցանակակիրները:

Լավագույն լուսանկարները ներկայացվելու են ապրիլի 7-ին մեկնարկող “Մի կին - Մի աշխարհ” ցուցահանդեսին: Բացումը տեղի կունենա “Սիրահարների” այգում, այնուհետեւ կտեղափոխվի Նարեկացի արվեստի միության ցուցասրահ: Մրցույթի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել “Մի կին - Մի աշխարհ”-ի պաշտոնական բլոգ՝ http://womanphoto.wordpress.com

Լուսանկարը` Արմեն Ղարիբյանի
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Միակ պահանջն է, որ լուսանկարներում, ինչպես արդեն նշվեց, արտացոլվի հասարակական կյանքում ակտիվ ներգրավված եւ ստեղծագործող կինը: Դիմումներն ընդունվում են մինչեւ ապրիլի 4-ը ներառյալ՝ officialwomanphoto@gmail.com հասցեով:

Լուսանկարը` Աննա Արեւշատյանի
Մրցույթին ներկայացված լուսանկարների լավագույն եռյակի համար սահմանված են գումարային մրցանականեր՝ համապատասխանաբար 100 հազար, 60 հազար եւ 40 հազար դրամ, նախատեսված են նաեւ խրախուսական մրցանակներ: Լուսանկարները դրվելու են օն-լայն քվեարկության մրցույթի պաշտոնական բլոգում, որի հիման վրա եւ պրոֆեսիոնալ ժյուրիի եզրակացությամբ կորոշվեն մրցանակակիրները:

Լուսանկարը` Աշոտ Առուշանյանի
Լավագույն լուսանկարները ներկայացվելու են ապրիլի 7-ին մեկնարկող “Մի կին - Մի աշխարհ” ցուցահանդեսին: Բացումը տեղի կունենա “Սիրահարների” այգում, այնուհետեւ կտեղափոխվի Նարեկացի արվեստի միության ցուցասրահ: Մրցույթի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել “Մի կին - Մի աշխարհ”-ի պաշտոնական բլոգ՝ http://womanphoto.wordpress.com
Գնահատեք նյութը
1694 Դիտում
Շաբաթվա Թոփ լուրերը
1694 Դիտում
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: