×


“Միսս SunLux 2010”

“Միսս SunLux 2010”

Երեւանում կանցկացվի թխամաշկ գեղեցկուհիների բաց մրցույթ Ինչպես երեւում է` Երեւանում այս գարնանը  “շոկոլադե” գեղեցկուհիներն են նորաձեւ լինելու: SunLux սոլյարիների ցանցը կազմակերպում է թխամաշկ գեղեցկուհիների բաց մրցույթ: “Միսս SunLux 2010”-ը տեղի կունենա ապրիլի 30-ին Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում: “Միսս SunLux 2010” Առաջին տեղը գրաված թխամաշկ գեղեցկուհին մասնակցելու է նոյեմբերին Հոնկոնգում կայանալիք “Miss World Model 2010”-ին: Երկրորդ տեղի մրցանակն է մասնակցությունը  “Miss Europe Tourism 2010”, “World Bikini Model 2010” մրցույթներին, որոնք տեղի կունենան հունիսին Մալթայում: “Մրցանակներն աննախադեպ են ու շատ գրավիչ: Որոշել էինք մեկ միլիոն դրամի տեսքով մրցանակ տալ, բայց քանի որ այդ գումարը կծախսվի-կգնա, գումարին մի քիչ էլ ավելացրինք եւ հնարավորություն ենք տալու Հայաստանը ներկայացնել ամբողջ աշխարհում: Մրցույթներին մասնակցելու լիցենզիան  արդեն ձեռք ենք բերել: Միայն ճանապարհածախսը նախօրոք որոշված մրցանակային գումարի չափով է”,- ասաց կազմակերպիչ Լուսինե Ղուկասյանը, ով նաեւ «Էլիտ Ֆեշն» ընկերության տնօրենն է: "Elit Fashion" “Միսս SunLux 2010”-ին մասնակցելու են երկու նախընտրական փուլ անցած քսան թխամաշկ գեղեցկուհիներ: Նրանք բեմ են դուրս գալու չորս անգամ. երկու ելույթը կլինի միաձեւ եւ տարբեր լողազգեստներով: Երեկոյան եւ կոկտեյլ հագուստներով էլ կներկայանան: Մասնակցության հայտ կարող են ներկայացնել 16-ից 28 տարեկան գեղեցկուհիները` 168սմ եւ ավել հասակով, սլացիկ եւ բարետես արտաքինով: Մասնակիցները մինչ միջոցառումը 15 օր մասնակցելու են հատուկ սպորտային պարապմունքների եւ դեֆիլեյի: Դիմումներն ընդունվում են “Boutique” սրճարանում: "Elit Fashion" Կազմակերպիչները Bravo.am-ին տեղեկացրին, որ միջոցառման համար պատրաստվելու է հատուկ բեմահարթակ: Բեմը լի է լինելու տոնական ծաղիկներով եւ լուսային էֆեկտներով: Հայկական շոու-բիզնեսի չորս աստղ ելույթ կունենա: Մրցույթը կընթանա DJ-ների երաժշտության ներքո: Տոմսերը կարժենան 2000-ից 7000 դրամ, յուրաքանչյուր տոմս իր մեջ ներառելու է 8 րոպե սոլյարիից անվճար օգտվելու հնարավորություն: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին