×


Ներքնազգեստ

Ներքնազգեստի ցուցադրություն

Kami ակումբում այսպես նշեցին Բանակի օրը
Հայկական բանակի օրը` հունվարի 28-ին, Kami ակումբում ներքնազգեստի ցուցադրություն տեղի ունեցավ: “Elite fashion”-ի մոդելները ցուցադրեցին  Terranova խանութ-սրահի Incanto բրենդի ներքնազգեստը:
Ցուցադրությունը “փակեցին” հրեշտակի թեւերով ու լողազգեստով: “Երկրային հրեշտակներ” հավաքածուի հեղինակը “Elite fashion”-ի դիզայներ Ալիսա Հարությունյանն է:
“Էս ամենը կազմակերպել ենք հատուկ տղաների համար ու ընտրել ենք կիսամերկ աղջիկների` ներքնազգեստով, լողազգեստով եւ հրեշտակի թեւերով: Ուզում եմ ասել տղաներին, որ մեր աղջիկները հրեշտակ են, ինչքան կարող եք պինդ պահեք”,- ասաց Ալիսա Հարությունյանը:
Բանակային թեմայով հագնված հյուրերը քիչ էին: Երգչուհի Շպրոտը այդ քչերի մեջ էր:) : Մոդել Մարի Ակսելն էլ էր եկել Բանակի օրը Kami ակումբում նշելու, դիզայներ Գեորգի Հարությունյանն ու հաղորդավար Արամ Չախոյանը` նույնպես:
Մանեքենուհիները քայլում էին ռազմական թեմայով ձեւավորված պոդիումով, երբեմն էլ ատրճանակներով “սպառնում” հյուրերին: Մարիամը 18 տարեկան է, մենեքենությամբ զբաղվում է 9-րդ դասարանից: “Հոգեհարազատ էր, սկսեցի ցուցադրությունների մասնակցել: Առաջին անգամ էի ներքնազգեստ ցուցադրում, բայց երբ տեսնում ես` ջերմ են ընդունում, բոլորին հաճելի է քեզ նայելը, չես կաշկանդվում: Նկարահանվել եմ Արմենչիկի “Ջանս”, Ռազմիկ Ամյանի “Շիրազի գովքը” երգերի տեսահոլովակներում”,- ասաց Մարիամը:
Մանեքենուհին ընկեր չունի, նամանավանդ բանակում. “Ես սիրում եմ հասուն տղամարդկանց: Մաղթում եմ, որ բանակայինները շատանան, եւ մեզ պաշտպանված զգանք”:
Ցուցադրությունից հետո սկսվեց party հատվածը, եւ թեեւ հյուրերին դուր էր գալիս մանեքենուհիների հետ պոդիումի վրա պարել, այն տարան` ազատելով պարահարթակը:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Kami ակումբում այսպես նշեցին Բանակի օրը Հայկական բանակի օրը` հունվարի 28-ին, Kami ակումբում ներքնազգեստի ցուցադրություն տեղի ունեցավ: “Elite fashion”-ի մոդելները ցուցադրեցին  Terranova խանութ-սրահի Incanto բրենդի ներքնազգեստը: Ներքնազգեստի ցուցադրություն Kami ակումբում Ցուցադրությունը “փակեցին” հրեշտակի թեւերով ու լողազգեստով: “Երկրային հրեշտակներ” հավաքածուի հեղինակը “Elite fashion”-ի դիզայներ Ալիսա Հարությունյանն է: Ներքնազգեստի ցուցադրություն Kami ակումբում “Էս ամենը կազմակերպել ենք հատուկ տղաների համար ու ընտրել ենք կիսամերկ աղջիկների` ներքնազգեստով, լողազգեստով եւ հրեշտակի թեւերով: Ուզում եմ ասել տղաներին, որ մեր աղջիկները հրեշտակ են, ինչքան կարող եք պինդ պահեք”,- ասաց Ալիսա Հարությունյանը: Բանակային թեմայով հագնված հյուրերը քիչ էին: Երգչուհի Շպրոտը այդ քչերի մեջ էր:) : Մոդել Մարի Ակսելն էլ էր եկել Բանակի օրը Kami ակումբում նշելու, դիզայներ Գեորգի Հարությունյանն ու հաղորդավար Արամ Չախոյանը` նույնպես: Shprot and Georgi Harutyunyan Մանեքենուհիները քայլում էին ռազմական թեմայով ձեւավորված պոդիումով, երբեմն էլ ատրճանակներով “սպառնում” հյուրերին: Մարիամը 18 տարեկան է, մենեքենությամբ զբաղվում է 9-րդ դասարանից: “Հոգեհարազատ էր, սկսեցի ցուցադրությունների մասնակցել: Առաջին անգամ էի ներքնազգեստ ցուցադրում, բայց երբ տեսնում ես` ջերմ են ընդունում, բոլորին հաճելի է քեզ նայելը, չես կաշկանդվում: Նկարահանվել եմ Արմենչիկի “Ջանս”, Ռազմիկ Ամյանի “Շիրազի գովքը” երգերի տեսահոլովակներում”,- ասաց Մարիամը: Մոդել Մարիամ Մելիքյանը ներքնազգեստի ցուցադրության ժամանակ
Մոդել Մարիամ Մելիքյանը ներքնազգեստի ցուցադրության ժամանակ
Մանեքենուհին ընկեր չունի, նամանավանդ բանակում. “Ես սիրում եմ հասուն տղամարդկանց: Մաղթում եմ, որ բանակայինները շատանան, եւ մեզ պաշտպանված զգանք”: Ցուցադրությունից հետո սկսվեց party հատվածը, եւ թեեւ հյուրերին դուր էր գալիս մանեքենուհիների հետ պոդիումի վրա պարել, այն տարան` ազատելով պարահարթակը: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին