×


Նուռ

“Գաղտնագիրը մահվանս պահին եմ ասելու” Դիզայների հարցազրույցը Bravo.am-ին Դիզայներ Արման Դավթյանին` Նուռին Bravo.am-ն օրերս “բռնացրեց” Հանրապետության հրապարակում` իր ստեղծած  առեղծվածային “Յոթ աղբյուր” ցայտաղբյուրը վերանորոգելիս: Արմանը նշում է, որ մեծ խորհուրդ կա ցայտաղբյուրի մեջ, գաղտնագրված “Անուշ լինի”-ն էլ այն ցանկությունն է, որ Նուռը մաղթում է  ըմպողներին: “Յոթ աղբյուր”-ն արդեն սարքին է, մեզ էլ Նուռի արվեստանոցում դիմավորում է դիզայների British Blue-ն` Անգլիայից ժամանած Չերչիլ անունով կատուն:): Նուռը չգիտի` իր լավ գաղափարները որտեղից են գալիս. իմանալու դեպքում կգնա, այնտեղից շատ կբերի… : ) Բայց  գաղափարները արվեստանոցում են ծնվում: Ի դեպ, իր զարդերի ամենամեծ հավաքածուն հենց արվեստանոցում աշխատող հավաքարարինն է:): Ոսկերիչ-դիզայներն այս աշնանը մեծ ցուցահանդեսով է ներկայանալու: Nur - Արվեստանոցում տրամադրությունդ անմիջապես բարձրանո՟ւմ  է: - Բացասական էներգիան ինձ կարող է պատել դրսում, հագուստի պես կուտակվում է վրաս, բայց հենց արվեստանոցիս դռնից ներս եմ մտնում, ամենը մնում է դրսում: Այստեղ ամեն ինչ մաքուր է, զուլալ, բարի, չարին, սեւին եւ գորշին չի թույլատրվում մտնել: Այս տարածքը այնքան լի է դրական էներգիայով, որ չարը մտցնելու ցանկության դեպքում էլ չես կարող դա անել: Տարօրինակ է` այստեղի թաղային ոստիկանը փորձեց ոտնձգություններ անել տարածքի հետ կապված, բայց ներս չէր կարողանում մտնել:): Ես դուռը բացում էի, ներս հրավիրում, չէր մտնում. ասում էր` դուրս արի խոսենք: Nur - Դրանից հյուրասեր լինելդ չի՟ տուժում: - Դուռը միշտ բաց է մտնելու ցանկություն ունեցողների համար: Այստեղ ամբողջ օրը մարդիկ են, երեկոյան ասեղ գցելու տեղ չի լինում: Բայց գրեթե երբեք իմ արվեստանոցում չեք հանդիպի դատարկ մարդկանց: Ես մի անգամ աուրայի թեզն եմ առաջարկել: Ջուրը ինֆորմացիայի կրող է, մեր օրգանիզմում էլ 80 տոկոսը ջուր է, որն անընդհատ գոլորշիանում է: Մեր շուրջը խոնավության տոկոսն ավելի շատ է, քան մի քիչ հեռու: Այն սահմանը, ուր մարդու խոնավությունը 50 տոկոսից ավել է, կազմում է նրա աուրան: Ջուրը լիցքավորողը հենց  մարդն է, դրական լիցքավորելու դեպքում դրական աուրա կունենաս բոլորի համար: Nur - Երջանկության գաղտնի՞քն ենք բացահայտում : ): - Եթե ցանկանում ենք երջանիկ լինել, լավ զգալ: Որ լավ ընկալեն, սիրեն, անհրաժեշտ է այդ ջուրը բարով լիցքավորել: Շատ հեշտ է չար տրամադրվածին էլ միանգամից բարիացնել: Այնքան հեշտ է` չեք պատկերացնի: Ընդամենը պետք է նրան մի քիչ մոտ կանգնել եւ բարի բառեր ասել:): Բնությունը հանճարեղության աստիճան պարզ է եւ մեր ուսուցիչն է ամեն ինչում: Իսկ բնությունը հենց մենք ենք, եթե ինքներս մեզ ուսումնասիրենք, կհասկանանք բոլորին: Ես գիտեմ, որ զանգվածներին չարով են կառավարում, չեն ցանկանա այս ամենը բարձրաձայնեմ: Ես բարու կոչ եմ անում: Մեր երեխաների համար բարի աշխարհ պետք է ստեղծենք: Nur - “Ջղային” ժամանակ չե՟ք ստեղծագործում: - Ես երբեք վատ տրամադրություն չեմ ունենում: Մի քիչ առաջ էլ հրապարակում  մենք փորձում էինք գործ անել, մի ծերուկ ոչ թե զայրացնում էր ինձ, այլ նյարդայնացնում էր մի քիչ: Չարացած էր, բայց ասեմ, որ դաժան կյանքը չի չարացնում մարդուն, նա չար է լինում, դրա համար է կյանքը դաժան է դառնում: - Դե պատմեք այսօրվա ձեր արկածները արեւի տակ:): - Մի ամիս առաջ գողացել են մեր Երեւանի հրապարակի “Յոթ աղբյուր” ցայտաղբյուրի երեք ցայտաղբյուրիկները, որոնք երկու տարի առաջ էի պատրաստել: Մեծ խորհուրդ կա դրա մեջ, որի մասին ոչ բոլորը գիտեն: Յոթ ցայտաղբյուր է տեղադրված, որոնց ներսում գրված է 12 հայկական տառ, որոնք արեւային ժամացույց են: Եթե ժամը 12:00-ն է, ապա յոթ աղբյուրի շողքն էլ ընկած է «Ա» տառի վրա: Nur - Դա “Յոթ աղբյուր”-ի մեկ գաղտնագիրն է, իսկ մյուսները ե՟րբ եք բացահայտելու: - 53 գաղտնագրից երեքն եմ առայժմ բացահայտել: Ամեն տարի մեկը բացահայտելու եմ, հուսով եմ` Bravo.am-ը 53 տարի հետո էլ կգործի, էլի արդիական կլինի ու կգրանցի վերջին գաղտնագիրը, որն ես մահվանս վերջին պահին եմ ասելու: Այդ  ժամանակ ես շատ մեծ կլինեմ, այնպես որ նորմալ կլինի հրաժեշտս աշխարհին: Երկրորդ գաղտնագիրը. “Ա” տառի վերեւի հատվածում եւս հայկական օրնամենտ է տեղադրված /զարդաձեւ /, որտեղ Ա Ն ՈՒ Շ Լ Ի Ն Ի տառերն են գաղտնագրված: “Անուշ լինի”-ն այն ցանկությունն է, որ ես ջրի միջոցով մաղթում եմ այդ ջուրն ըմպողներին: Առհասարակ, այդ ցայտաղբյուրը կոչվում է “Կաթնաղբյուր”: Առասպելական կաթնաղբյուրն է, որից դյուցազունները ուժ էին ստանում: Կենտրոնական մասում բրոնզե շրջած ափսեատիպ կառույց է, որի վրա խաչ կա եւ գրություն` “Երեւանին` Երեւանից”: Նախագիծը “Երեւան” ամսագրինն էր: Հայերեն գրված մասը նայում է հարավին. կողմնացույցի դեր էլ է տանում: Ժամը իմացանք, տեղը իմացանք, բարի խոսքերով լիցքավորվեցինք եւ գնացինք:): Ամենամեծ խորհուրդը. եթե մի ցայտաղբյուրից անընդհատ ջուր ցողա, 21 տարվա ընթացքում այդտեղից կցողա ամբողջ երկրագնդի խմելու ջուրը: “Յոթ աղբյուր” ցայտաղբյուր ունենք, եթե 21-ը բաժանում ենք յոթի, երեք տարի հետո ջուրը պետք է բարի լիցքերով լցվեր, մաքրվեր: Ցավոք, երկու տարի հետո ընդհատեցին շրջանառությունը: Շատ կուզեի հավատալ, որ գողացողը հայ չէ: Ինչպե՟ս կարելի է խմողի ջուրը ընդհատել: Nur - Ստեղծածդ զարդերն էլ ծածկագրեր ունե՟ն: - Անվանական են, նվիրատվական, խորհրդանշում ու բնորոշում են այն կրողին: Ծածկագրերը զարդը կրողին հայտնի են. կան բաներ, որ ես եմ բացատրում, լինում է` իրենք միանգամից ընկալում են առանց իմ մեկնաբանության: - Ո՟վ է “առանց հուշումների” հասկացել իր զարդի խորհուրդը: - Բալերինա Մայա Պլիսեցկայան միանգամից հասկացավ` ինչ խորհուրդ եմ դրել իր մատանու մեջ: Առաջին հայացքից շատերի համար դա բալետի պարուհու զգեստ է, բայց իրականում դա բալետի հետ առհասարակ կապ չունի: 20-25 տարի առաջ Մայայի մասին ֆիլմ էր նկարահանվել, ուր ինքը մեկնում էր Փարիզ, եւ ֆիլմը նկարահանել էին հենց օդանավակայանում: Մի լայնեզր, ժանյակային գործվածքով  սեւ գույնի գլխարկ էր դրել, որը ինձ համար նրան բացահայտեց որպես կին: Դրանից տպավորված` 25 տարի հետո պատրաստեցի այդ գլխարկ-մատանին: Նվիրելուց Մայան արտասվեց, ասաց` անգամ ամուսինը չգիտի այդ գլխարկի մասին: Ինքն էլ այդ գլխարկի մեջ է իրեն կին զգում ու մինչ օրս կրում է: Շատ մտերմացանք, բարեկամացանք, քույր եւ եղբայր, մայր եւ որդու պես դարձանք: Մարդուն զգալու ունակություն է պետք: Մինչեւ հենց արվեստանոցում չճանաչեմ պատվիրատուին, զարդ չեմ պատրաստի: Նուռի հեղինակած Բալերինա Մայա Պլիսեցկայայի մատանին - Պատվիրատուներին հաճա՟խ եք մերժում: - Պարտադիր չի` իմ պատվիրատուն կամ հյուրը հայտնի կամ հատուկ մարդ լինի, ինձ ուղղակի մաքուր, պարզ մարդ է պետք, որ կարողանամ իր համար ստեղծագործել: Իմ աշխատանքների ամենամեծ հավաքածուն այս արվեստանոցում աշխատող մեր հավաքարարինն է:): Դիրքը, գումարի քանակը, հայտնիության աստիճանը կապ չունեն, ուղղակի այնպես է ստացվել, որ շատ հայտնիներ ցանկացել են իմ զարդերից կրել: Լիքը հայտնիներ էլ կան, որ ուզել են իրենց համար էլ զարդ պատրաստեմ, բայց երբեք չեն ունենա, որովհետեւ արժանի չեն: Այստեղ եկող տասը հոգուց մոտ երեքն է զարդ ստանում: Շատ նուրբ, առանց նեղացնելու, տրամադրությունը գցելու ասում եմ` հինգ տարի պետք է սպասեք, որ ձեր պատվերը պատրաստ լինի, եւ շատ թանկ գին եմ նշում: Իսկ երբ հաճույքով եմ պատրաստում, անգամ առանց գումար եմ նվիրում: Ալջերոյին եմ ցանկացել նվիրել ու նվիրել եմ եւ Նինո Կատամաձեին: Նինոյի մատանին չեմ սարքել, երգել եմ:)` “Ֆա-ֆա-րա-րա-րա”: Nur - Զարդերիդ գույներին կծանոթացնե՟ս. հայկակա՞ն  երանգներ են: - Միանշանակ, հայկական են: Շատ եմ սիրում մեր հայկական գույները: Երբ  ինքնաթիռով կամ պարապլանով թռնում եմ Արագածի գագաթից ու վերեւից նայում մեր Հայաստանին, օխրա-կանաչը, բեժը, շագանակագույնը, սեւը, կարմիրը այնքան հետաքրքիր են համադրված... Եվրոպայի կամ Ռուսաստանի գույները դուրս չեն գալիս, սառն են, կոպիտ ու մռայլ: Իմ աշխատանքներում հայկական արեւը, լույսն ու սերը շատ է: Ինձ բնությունն է թելադրում` ինչպես գույները համադրել: Ձեւերն էլ եմ բնությունից վերցնում: - Աշխատանքներումդ կարո՞ղ ենք նաեւ բնությունը գտնել, օրինակ` նուռի չորացրած հատիկ: - Չորացրած ծաղիկներ, մահացած թիթեռի թեւեր… - Դստրե՞րդ են հավաքում ծաղիկները: Երկվորյակ են, չէ՟:): Նանեն ու Նարեն զարդեր կրել սիրո՞ւմ են: - Երեխաներիս հետ գնում եմ ծաղիկ հավաքելու, հետո գրքի մեջ չորացնում ենք, որ հետագայում աշխատանքներ դառնան: Կինս ու երեխաներս իմ մուսաներն են: Իրենք չլինեն, ես չկամ: Իմ գոյության համար շնորհակալ եմ իրենց: Ոչ մի զարդ չեն կրում, կնունքի խաչեր ունեն, որ ես եմ պատրաստել, բայց դեռ չեն կրում, որովհետեւ 10 տարեկան են: Մանկությունն այնքան գեղեցիկ է, որ զարդարելն իմաստ չունի, իսկ զարդարվել դեռ կհասցնեն: Շատ լավ նկարում են, բալետի պարուհիներ են, արվեստի մեջ են: Շատ տարօրինակ երեխաներ են, ինչպես ընկերներս են ասում, այլմոլորակային են: Միշտ զարմացնում են իրենց աշխարհայացքով, իմ աշխարհայացքն էլ 180 տոկոսով փոխել են: Միս չեն ուտում, որովհետեւ միսը կենդանի է եղել, որ ունեցել է ընտանիք, երեխաներ: Ես էլ եմ քչացրել միս ուտելը: Թույլ չեն տալիս իրենց ներկայությամբ ճանճ, մոծակ սատկացնել: Երեխաները լողավազանում լողանում են, իրենք փրկում են ջրի մեջ ընկած մլակներին: Պատահաբար հուշատետրում կարդացի, գրել էին, որ ատում են մարդկանց, որովհետեւ մարդիկ սպանում են կենդանիներին եւ փչացնում բնությունը, ուզում են, որ մարդիկ վերանան, բնությունը մաքուր մնա. “Իմ մայրիկս ու հայրիկս մարդ չեն, փերի ու էլֆ են”:): Մինչեւ այսօր հավատում են, որ մեծանան, հրեշտակ են դառնալու: Կինս այն թեյն է, որ լուծվում է մեր մեջ, համ, բույր ու հոտ տալիս: Nur - Հիմա ի՟նչ հավաքածուի վրա ես աշխատում: - Ստեղծում եմ ցուցահանդեսային երեք հավաքածու, հուսով եմ` այս աշնանը կավարտեմ, կներկայացնեմ հայ հանդիսատեսին ու նաեւ Եվրոպայում: Միանգամից երեք ցուցահանդեսն էլ կբացվեն, երեք տարբեր սրահներում, կգործեն երեք օր: Ի դեպ, միշտ երեք օր եմ ներկայացրել ու գիշերային ցուցահանդեսներ են. բացվում են երեկոյան ժամը 19:00-ին եւ փակվում առավոտյան ժամը 7-ին: Երեք գաղափար ունեմ, որ իրար հետ կապված են, թեեւ թեմաները տարբեր են: Գաղտնագիրը հիմա չեմ ցանկանում բացահայտել, բայց ցուցասրահներ այցելությունների հերթականությունը կապ չի ունենալու. մարդիկ, դիտելով երեք ցուցահանդեսն էլ, իրենց նորածնի պես պետք է զգան: Ցուցադրություններից մեկը հագուստի տեսքով է լինելու. կարում էլ եմ:): Երեք ցուցահանդեսի կոնցեպցիան RESTART-ն է: Զրուցեց  Լիլիթ Բաբայանը /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/  եւ Նուռի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին