×


Pirelli

Նոր էրոտիկ օրացույցը Pirelli ընկերությունը ներկայացրել է լեգենդար օրացույցի հերթական համարը: 2011թ. օրացույցը ստեղծել է հայտնի մոդելյեր Կարլ Լագերֆելդը, ով ընտրել է անտիկ առասպելաբանության թեման: The Mythology օրացույցի նկարահանումներին մասնակցել են հայտնի ֆոտոմոդելներ, ովքեր վերստեղծել են 36 տարբեր կերպարներ: Juliana  Mur Որպես ստորերկրյա աշխարհի աստված Լագերֆելդն ընտրել է թխամաշկ մոդել Ջենիել Ուիլյամսին, իսկ Հերայի կերպարում հանդես է եկել Ջուլիանա Մուրը: Հերմեսին մարմնավորել է լեհ մոդել Անյա Ռուբիկը, Մելպոմենային` Նատաշա Պոլին: Նկարահանումներին մասնակցել են նաեւ վայրի կենդանիներ: Օրացույցը լույս կտեսնի 1000 օրինակ սահմանափակ տպաքանակով: Այն կտարածվի բացառապես Pirelli-ի գործընկերների եւ ճանաչված մարդկանց շրջանում: Pirelli-ի առաջին օրացույցը լույս է տեսել 1964 թվականին, եւ այդ ժամանակվանից նրա էջերում հասցրել են նկարահանվել գրեթե բոլոր հայտնի մոդելներն ու դերասանուհիները: Աղբյուրը` topnews.ru Պատրաստեց Կարինե Պետրոսյանը /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին