×


Pirelli

Լույս է տեսել 2010թ. օրացույցը Օրերս լույս է տեսել Pirelli-ի “առավելագույնս բնական” 2010թ. օրացույցի օրիգինալ տարբերակը, որի լուսանկարները պատկանում են սկանդալային Թերրի Ռիչարդսոնին: Լուսանկարիչը սիրում է աշխատել մերկ մոդելների հետ, այդ պատճառով նրան մշտապես ուղեկցում են սկանդալները. բավական է հիշել նրա լեգենդար գործերը Sisley-ի ու Lee-ի համար: Pirelli 2010-ը առաջին օրացույցը չէ, որի վրա աշխատել է Թերրի Ռիչարդսոնը: Նախորդ տարի նա Vogue-ի համար 50-ականների ոճով պատրաստել էր pinup-օրացույց: October Pirelli-ի 2010թ. օրացույցի շնորհանդեսը կայացել է անցյալ տարվա նոյեմբերին: Այդ ժամանակ կարելի էր ընդհանուր պատկերացում կազմել աշխատանքի մասին` դատելով լուսանկարներից ու նկարահանման հրապարակի կադրերից: Օրիգինալ օրացույցի ամբողջական տարբերակն այժմ հասանելի է նաեւ համացանցում: Հիշեցնենք, որ օրացույցի նպատակն է եղել առավելագույն բնականությունը: Իսկ դա նշանակում է` նվազագույն շպար, ոչ մի բրենդային հագուստ կամ զարդ, պլաստիկ վիրահատություն տարած ոչ մի աղջիկ: January Նոր օրացույցի նկարահանումները տեղի են ունեցել Բրազիլիայում: Pirelli 2010-ի համար մոդելներ են հանդիսացել Daisy Lowe-ը, Georgina Stojiljkovic-ը, Eniko Mihalik-ը, Catherine McNeil-ը, Lily Cole-ը, Abbey Lee Kershaw-ը, Miranda Kerr-ը, Ana Beatriz Barros-ը, Gracie Carvalho-ն, Marloes Horst-ը եւ Rosie Huntington-Whiteley-ն: Աղբյուրը` Adme.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին