×


“Քար, թուղթ, մկրատ”

Թանգարան առանց պատերի

Բացվեց “Քար, թուղթ, մկրատ” ցուցահանդեսը Հայ արվեստասերներն առաջին անգամ կարող են ծանոթանալ Բրիտանական խորհրդի Rock, Paper, Scissors հավաքածուի քանդակների տպագրությանը: Rock, Paper, Scissors Հունվարի 20-ին Գեղարվեստի ակադեմիայի «Ալբեր եւ Թովէ Բոյաջյան» պատկերասրահում բացվեց “Քար, թուղթ, մկրատ” խորագիրը կրող ցուցահանդեսը: Բացմանը ներկա էին Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը, Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը եւ այլք: Ցուցահանդեսի բացման ժամանակ հնչում էր դասական երաժշտություն Ցուցահանդեսին ներկայացված են 17 արվեստագետների մոտ 50 աշխատանքներ: Տպագրության տարբեր տեսակները` մետաքսե, օֆորտ, լիտոգրաֆիա, լինոգրավյուրա գաղափարները զարգացնելու եւ ընդլայնելու միջոց են: Ցուցադրության աշխատանքները վերցված են 1950-ական թվականներից մինչ այսօր հավաքված պահոցից, կան նաեւ նոր աշխատանքներ, որոնք ցուցադրվում են առաջին անգամ: Այցելուները ծանոթանում են ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներին Ցուցահանդեսի տպավորություններով Bravo.am-ի հետ կիսվեց Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլը. “Ցուցահանդեսը գեղեցիկ գաղափար է, ինքս որոշ նմուշներ այսօր առաջին անգամ եմ տեսնում, մի մասին էլ արդեն ծանոթ եմ: Այստեղ բրիտանական արվեստի տարբեր փուլերն են ներկայացված, հեղինակներից մի քանիսին էլ ճանաչում եմ: Ամենից շատ հավանեցի ազգությամբ հնդիկ Անիշ Քափուրի սեւ ու սպիտակ եւ գունավոր գործերը”,- ասաց դեսպանը: Չարլզ Լոնսդեյլը ծանոթանում է ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներին Հայաստանում Բրիտանական խորհրդի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարիամ Մովսիսյանը նշեց, որ մի քանի ցուցանմուշներից հավաքածուն վերածվել է 8000 տարբեր տեսակի գործերով հագեցած ցուցադրության. “Մոտ 60 տարի է, ինչ Բրիտանական խորհուրդը հավաքում է արվեստի տարբեր աշխատանքներ` աշխարհին ներկայացնելու բրիտանացի (եւ ոչ միայն) նկարիչների, քանդակագործների, դիզայներների հաջողությունները: Հավաքածուն ցուցադրության մշտական վայր չունի. այն անվանում ենք “Թանգարան առանց պատերի”: Հայաստանում Բրիտանական խորհրդի ղեկավար Արեւիկ Սարիբեկյան (ձախից) Ցուցահանդեսին ներկայացված էին Անիշ Քափուրի, Հենրի Մուրի, Էդուարդո Պաոլոցինի, Դեյվիդ Շրիգլիի եւ այլ արվեստագետների աշխատանքները: Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանի խոսքերով, եռաչափ աշխատանքները շատ հետաքրքիր են եւ օգտակար կլինեն ուսանողներին. “Շատ ուրախ եմ, որ կլինեն նաեւ սեմինարներ աշխատանքների վերաբերյալ, ակտիվ մթնոլորտում կքննարկենք, եւ ուսանողներն առավելագույն գիտելիքներ կստանան”, -ասաց Արամ Իսաբեկյանը: Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյան Ցուցադրությունը կտևի մինչեւ հունվարի 28-ը: Առաջիկայում “Քար, թուղթ, մկրատ” ցուցահանդեսը կներկայացվի Վրաստանում եւ Ադրբեջանում: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին