Շողակաթ Մլքե-Գալստյան
04 Feb 2010
Տպել Տպել
 

Հայ դերասանուհին “Fadjr” փառատոնում

Bravo.am-ը պարզեց, որ վերջերս Թեհրանում կայացել է “Fadjr” 28-րդ միջազգային թատերական փառատոնը, ուր ներկայացել է նաև “Միհր” պարային պլաստիկ թատրոնի դերասանուհի Շողակաթ Մլքե-Գալստյանը` որպես հատուկ հյուր:

Շողակաթ Մլքե-Գալստյան

Շողակաթ Մլքե-Գալստյան

Հունվարի 22-31-ը կայացած իրանական փառատոնին Շողակաթը մասնակցել է որպես “Հայ ֆեստ” փառատոնի միջազգային բաժնի ղեկավար. “Թատերական շուկայում պետք է ընտրեի ներկայացումներ “Հայ ֆեստ”-ի իրանական ծրագրի համար”, – պատմում է 21-ամյա դերասանուհին:

Մրցութային ծրագրից հետո հյուրի կարգավիճակով Շողակաթը խաղացել է “Գույներ” ներկայացումը. “Մի քիչ փոփոխություններ եղան ներկայացման մեջ. քանի որ Թեհրանում էի, պիտի գլուխս ծածկեի, երկար շոր հագնեի: Բացի այդ, “Միհր” թատրոնը Երեւանում բանակի օրվան նվիրված միջոցառումներին պետք է մասնակցեր, ես մենակ մեկնեցի ու որպես մենաներկայացում խաղացի”, – ասում է Շողակաթը եւ հավելում. ““Գույներ” ներկայացումը 4 տարբեր կերպարների` գույների մասին է: Բեմադրության մեջ օգտագործել ենք շարժում-նկարչություն ժանրը, այսինքն` ընթացքում նաեւ նկարում եմ”:

“Գույներ” ներկայացումը փառատոնի միակ մոնոներկայացումն էր

“Գույներ” ներկայացումը փառատոնի միակ մոնոներկայացումն էր

Շողակաթ Մլքե-Գալստյանի խոսքերով, “Fadjr” միջազգային փառատոնին մասնակցել են թատրոններ Գերմանիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Անգլիայից, 60-ից ավելի հյուրեր տարբեր երկրներից: Ի դեպ, “Fadjr” բառը պարսկերենից թարգմանաբար նշանակում է «հաղթանակ»:

Շողակաթը հաճելիորեն զարմացած էր հանդիսատեսի ջերմ ու հոտնկայս ծափահարություններից եւ իրանական թատերախմբերից. “Այնտեղ շատ անկախ թատերախմբեր կան, որոնք ստեղծում են ժամանակակից ու էքսպերիմենտալ արվեստ: Ես տեսա 60-ից ավել անկախ թատերախմբեր, որոնք բավական ուժեղ մրցակցության մեջ էին: Կարծում եմ, իրանական թատրոնն ուժեղ անցյալով ու մեծ ապագայով թատերական ուժ է”, – իր տպավորություններով կիսվեց դերասանուհին:

Միհր Թատրոն

Միհր Թատրոն

Առաջիկա “Հայ ֆեստ” փառատոնի շրջանականերում հայ հանդիսատեսը կկարողանա գնահատել Շողակաթի ընտրած իրանական ներկայացումները. ““Հայ ֆեստի” համար օրական նայում էի 3-4 ներկայացում: Հիմա թատերախմբերի հետ բանակցությունների մեջ ենք, մասնակիցները դեռ վերջնական ընտրված չեն”:

“Միհր” թատրոնի հիմնական “կորիզը” բաղկացած է 3 հոգուց` Ցոլակ Մլքե-Գալստյանը, Շողակաթ Մլքե-Գալստյանը եւ Նաիրա Քոլոզյանը: Թատրոնն այժմ պատրաստում է բացօթյա պատվեր-ներկայացում Սանկտ-Պետերբուրգին նվիրված տոնակատարություններին մասնակցելու համար, նաեւ հրավերներ ունի Վրաստանից ու Ամստերդամից:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի
Լուսանկարները` Bravo.am-ի եւ Շողակաթ Մլքե-Գալստյանի արխիվից

    կարծիքներ չկան     831 Դիտումներ
Հաջորդ
Ռազմիկ Ամյան

Կարծիքներ չկան

Ցանկանում եք կարծիք թողնել?

Գրանցվեք կամ մտեք (եթե արդեն գրանցված եք)

 
Շաբաթվա Թոփ լուրեր
 
Եվա Ռիվաս
“Եվրատեսիլ”-ում մեր ներկայացուցիչը մեկնել է պրոմո-տուրի
կարդալ...
Նունե Եսայան
Երգչուհին շնորհավորեց ՀՀ առաջին տիկնոջը
կարդալ...
Երեկույթ Ծաղկաձորում
Comedy Club-ի տղաները “ԱրԱրԱտ” խմեցին
կարդալ...
“Allure Exclusive”
Հարսանեկան բրենդի զգեստները Երեւանում են
կարդալ...
Աստղիկ Սաֆարյան
“2010-ին Երեւանում ինձ հազվադեպ կգտնեք”
կարդալ...
 
More news
 
“Օսկար 2010” afterparty
Երեկույթներ մրցանակաբաշխությունից հետո
կարդալ...
Իէն Գիլան
“Այլեւս չեմ համբերում”
կարդալ...
Չարլզ Դարվին
Բնագետի ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդես
կարդալ...
”Armenian Golden Star Awards”
Տարվա լավագույն երգիչն ու երգչուհին արդեն Հայաստանում են
կարդալ...
Բա իմացա՞ր
Ներկայացնում է “Ե՞ս Yes” ամսագիրը
կարդալ...
 
BRAVO!Մարդիկ
 
 
Pretty
 
anggg
 
LILY86
 
edgargumruyan
 
Hov_Art
 
Բառամպ
 
Միացեք մեզ





Նախագծի մասին
Կոնտակտներ
Գովազդ
ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ
TV, Կինո, Թատրոն
Music
Entertainment
ART
Fashion
MENU
CELEBRITIES
PAPARAZZI
Պապարացի Լուրեր
Պապարացի վիդեոներ
Դարձիր պապարացի
VIDEOS
Music Videos
Bravo TV
Paparazzi videos
ԺԱՄԱՆՑ
Կարաոկե
Ակումբներ
Կազինոներ
Սրճարաններ
Ռեստորաններ
Գիշերային Ակումբներ
ՇԱՀԻՐ
Hosted by

Գործընկեր
!BRAVO.am All rights reserved. Copyright 2009  |  Project of Mediamax News Agency Designed & developed by