Art,
06 Փետրվար 10
“Վահան Թեքեյան”
 
 
0
Ցուցահանդես-մրցույթ` Թեքեյան կենտրոնում :)

Փետրվարի 5-ին Հայաստանի Թեքեյան մշակութային միությունում բացվեց “Վահան Թեքեյան” ամենամյա մրցանակաբաշխության “Գեղանկար” եւ “Քանդակ” անվանակարգերի ցուցահանդեսը, որին ներկայացված էր 23 գեղանկար եւ 8 քանդակ:

“Վահան Թեքեյան” ամենամյա մրցանակաբաշխության ցուցահանդեսի քանդակներից
“Վահան Թեքեյան” ամենամյա մրցանակաբաշխության ցուցահանդեսի քանդակներից


Մրցույթի կարգի համաձայն, յուրաքանչյուր մասնակից պետք է ներկայանա 1 աշխատանքով, մասնակիցներից միայն մեկը կարժանանա “Վահան Թեքեյան” մրցանակին:

Bravo.am-ի հետ զրույցում Թեքեյան մշակութային միության գրասենյակի պատասխանատու Գայանե Մուրադյանն ասաց, որ արդեն 7-րդ տարին է` կազմակերպվում է “Վահան Թեքեյան” մրցանակաբաշխությունը, որտեղ լինում են նկարչական, գրական-գեղարվեստական գործեր. “Այսօր ներկայացված են “Գեղանկար” եւ “Քանդակ” անվանակարգերը, որի հաղթողին կորոշի ժյուրիի կազմկոմիտեն”:

Ցուցահանդեսին ներկայացված քանդակներից
Ցուցահանդեսին ներկայացված քանդակներից


Գայանե Մուրադյանը նշեց, որ հաղթողի անունը կհրապարակվի փետրվարի 9-ին: Մրցույթին մասնակցում են արվեստագետներ Հայաստանից, Արցախից եւ Ջավախքից:

Երիտասարդ նկարիչ Օվսաննա Շեկոյանը ներկայացել էր “Երեք ընկեր” գեղանկարով, որին հիմք էր հանդիսացել ընտանեկան ալբոմի մի հին լուսանկար: Օվսաննան ասում է, որ մրցույթին առաջին անգամ չէ մասնակցում. “Մրցանակի դեռ չեմ արժանացել: Ինձ հետաքրքրում է ցուցահանդեսի գաղափարը”:

Օվսաննա Շեկոյանի “Երեք ընկեր” գեղանկարը “Վահան Թեքեյան” ամենամյա ցուցահանդեսին
Օվսաննա Շեկոյանի “Երեք ընկեր” գեղանկարը “Վահան Թեքեյան” ամենամյա ցուցահանդեսին


Նկարիչ Արտեմ Մելիք-Ազարյանցը մրցույթին մասնակցում է 4-րդ անգամ, նա նույնպես դեռ մրցանակ չի ստացել. “Ցուցահանդեսը հետաքրքրություն է առաջացնում նկարիչների մոտ եւ ձգտում դեպի հաղթանակը. այս տարի չես շահել, մյուս տարի կշահես”: :)

Արտեմն ասում է , որ ուսանողական տարիներին Վրաստանում ստացել է նախագահական “Շեւարդնաձեի անվան մրցանակ”: Ունեցել է նաեւ անհատական ցուցահանդես:

Իսկ Նարգիզ Փաշոյանն ասաց, որ հաղթելն այնքան էլ հեշտ չէ. “Մի շարք մասնակիցներից միայն մեկն է մրցանակ ստանում, բայց ով էլ դա լինի` արժանի է”:

Նշենք, որ ցուցահանդեսի ‘Գեղանկար” եւ “Քանդակ” անվանակարգերի հաղթողների անունները պարզ կդառնան փետրվարի 9-ին:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/




 
 
“Վահան Թեքեյան” ամենամյա մրցանակաբաշխության ցուցահանդեսի գեղանկարներից

“Վահան Թեքեյան” ամենամյա մրցանակաբաշխության ցուցահանդեսի գեղանկարներից

“Վահան Թեքեյան” ամենամյա մրցանակաբաշխության ցուցահանդեսի քանդակներից

“Վահան Թեքեյան” ամենամյա մրցանակաբաշխության ցուցահանդեսի քանդակներից

“Վահան Թեքեյան” ամենամյա մրցանակաբաշխության ցուցահանդեսի գեղանկարներից

“Վահան Թեքեյան” ամենամյա մրցանակաբաշխության ցուցահանդեսի գեղանկարներից

Օվսաննա Շեկոյանն իր`“Երեք ընկեր” գեղանկարով “Վահան Թեքեյան” ամենամյա մրցանակաբաշխությանը

Օվսաննա Շեկոյանն իր`“Երեք ընկեր” գեղանկարով “Վահան Թեքեյան” ամենամյա մրցանակաբաշխությանը

“Վահան Թեքեյան” ամենամյա մրցանակաբաշխության ցուցահանդեսի մասնակից

“Վահան Թեքեյան” ամենամյա մրցանակաբաշխության ցուցահանդեսի մասնակից

Ցուցահանդեսին ներկայացված գեղանկարներից

Ցուցահանդեսին ներկայացված գեղանկարներից

Ցուցահանդեսին ներկայացված քանդակներից

Ցուցահանդեսին ներկայացված քանդակներից

Ցուցահանդեսին ներկայացված քանդակներից

Ցուցահանդեսին ներկայացված քանդակներից

Օվսաննա Շեկոյանի “Երեք ընկեր” գեղանկարը “Վահան Թեքեյան” ամենամյա ցուցահանդեսին

Օվսաննա Շեկոյանի “Երեք ընկեր” գեղանկարը “Վահան Թեքեյան” ամենամյա ցուցահանդեսին

Ցուցահանդեսին ներկայացված քանդակներից

Ցուցահանդեսին ներկայացված քանդակներից

Ցուցահանդեսին ներկայացված քանդակներից

Ցուցահանդեսին ներկայացված քանդակներից

Ցուցահանդեսին ներկայացված քանդակներից

Ցուցահանդեսին ներկայացված քանդակներից

“Վահան Թեքեյան” ամենամյա մրցանակաբաշխության ցուցահանդեսի մասնակից

“Վահան Թեքեյան” ամենամյա մրցանակաբաշխության ցուցահանդեսի մասնակից

Ցուցահանդեսին ներկայացված գեղանկարներից

Ցուցահանդեսին ներկայացված գեղանկարներից

Ցուցահանդեսին ներկայացված գեղանկարներից

Ցուցահանդեսին ներկայացված գեղանկարներից

“Վահան Թեքեյան” ամենամյա մրցանակաբաշխության ցուցահանդեսի հյուրերը

“Վահան Թեքեյան” ամենամյա մրցանակաբաշխության ցուցահանդեսի հյուրերը

“Վահան Թեքեյան” ամենամյա մրցանակաբաշխության ցուցահանդեսի հյուրերը

“Վահան Թեքեյան” ամենամյա մրցանակաբաշխության ցուցահանդեսի հյուրերը

Ցուցահանդեսի այցելուները

Ցուցահանդեսի այցելուները

Ցուցահանդեսին ներկայացված գեղանկարներից

Ցուցահանդեսին ներկայացված գեղանկարներից

0
840 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: