×


White Apricot

“Ոսկե ծիրան”-ի հյուրերը “Սպիտակ ծիրան” ֆոտոշարքում 7-րդ “Ոսկե ծիրան” կինոփառատոնն ավարտվել է, արտերկրից հրավիրված հյուրերը մեկնել են, բայց հայ հանդիսատեսին թողել են իրենց դիմանկարները: PanARMENIAN-ի նախաձեռնությամբ այս տարի առաջին անգամ Հայաստան ժամանած` “Ոսկե ծիրան”-ի հյուրերը լուսանկարվել են “White Apricot” կոչվող ֆոտոշարքի համար: Ֆոտոշարքի հեղինակ Վահան Ստեփանյանը Հուլիսի 28-ին “The Club”-ում բացվեց սեւ ու սպիտակ դիմանկարների ֆոտոցուցահանդեսը, ուր ներառված է 20 լուսանկար: Ատոմ Էգոյանին, Արսինե Խանջյանին, Սերժ Ավեդիկյանին, Ֆաթիհ Ակինին, Ալան Թերզյանին, Քշիշտոֆ Զանուսիին, Ալեն Հյուզին ու այլ հյուրերին լուսանկարել է Վահան Ստեփանյանը. “Արդեն 7-րդ տարին է` “Ոսկե ծիրան”-ը կա, բայց ոչ մի տարի հյուրերի համար հատուկ ֆոտոշարք չի արվել: Բոլոր հյուրերը կան, բացառությամբ դերասանուհի Կլաուդիա Կարդինալեի: Մի քիչ անհարմար էր նրան կանչել սպիտակ ֆոնին լուսանկարելու համար: Առանձին շատ եմ լուսանկարել, բայց շարքում ընդգրկված չէ”: “White Apricot” ֆոտոցուցահանդեսը “The Club”-ում “Պորտրետ լուսանկարելու ժամանակ, երբ ֆոնի գույնը կարեւոր չի, պետք է ընդգծես նկարվողի էմոցիաները, սեւ ու սպիտակ ֆոտոներում մարդու դեմքն ավելի արտահայտիչ է: Բոլորը կինոյի մարդիկ են, գիտեն` ինչ է նշանակում աշխատել տեսախցիկի հետ, նկարվելու մի քանի րոպեների ընթացքում էլ մաքսիմում աշխատում էին, որ կադրը հաջող ստացվի: Մեծ մասը ամենահայտնի կինոփառատոնների հաղթողներ են, բայց իրենց հայտնիությունը մի կողմ դնելով, քեզ հետ աշխատում են մինչեւ վերջին վայրկյանը”,- պատմեց լուսանկարիչը: “White Apricot” ֆոտոշարքից Վահան Ստեփանյանը նշում է, որ դիմանկարների բոլոր հերոսներն ունեն իրենց արժանիքներն ու բոլորի հետ էլ հաճելի էր աշխատել. “Նրանք գալիս ու այնպես էին լուսանկարվում, ասես ոչ թե “Կաննի” կամ “Օսկարի” մրցանակակիրներ լինեն, այլ “ախպերներս”: Օրինակ,  ռեժիսոր Ֆաթիհ Ակինը հարցազրույցներ չէր տալիս, ոչ մեկի մոտ չէր նկարվում, բայց խոսք էր տվել, որ այս ֆոտոշարքում նկարվելու է, իր գործերը թողեց ու 5 րոպեով եկավ: Իսկ Ալեն Հյուզն ինձ ստիպեց, որ անպայման իրեն էլ տամ լուսանկարից, որովհետեւ շատ էր հավանել”: “White Apricot” ֆոտոշարքից PanARMENIAN-ի լուսանկարիչը հուսով է` ֆոտոշարքը ամենամյա կլինի ու կդառնա “Ոսկե ծիրան”-ի պատմության մի մասը. “Կինոփառատոնի կազմակերպիչներին առաջարկը արվել է մեր կողմից, նրանք էլ համաձայնեցին ու իրենց վրա վերցրին ամենաբարդ մասը` ռեժիսորներին հրավիրել «Golden Tulip Երեւան» հյուրանոցում մեր պատրաստած փոքր ստուդիան, որտեղ էլ նկարում էինք նրանց”: Տեքստը եւ լուսանկարները` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին