×


«4 տարբերակը» վերադառնում է նոր անդամով

Ժամանակին հայկական ամենահայտնի խմբերից մեկը՝ «4 տարբերակ»-ը, երկարատեւ դադարից հետո կրկին միավորվել է. այս անգամ Քնարիկ Զաքարյանի, Գոհար Ջավուկցյանի, Նարինե Մկրտումյանի հետ ելույթ կունենա նոր՝ չորրորդ անդամը՝ Լուիզա Նավասարդյանը։

Լուիզա Նավասարդյանը, Նարինե Մկրտումյանը, Քնարիկ Զաքարյանը եւ Գոհար Ջավուկցյանը


Ինչպես BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է Քնարիկը, խումբը ձեւավորվել է ընկերության հիման վրա, Լուիզան եւս իրենց ընկերուհին է.««4 տարբերակ»-ը երեք հոգով ներկայացնելը ճիշտ չէր լինի. մարդիկ չորս հոգու են սպասում։ Ի դեպ, մեր խմբի նախկին անդամ Գոհար Հովհաննիսյանն է մեզ ծանոթացրել Լուիզայի հետ, ով էլ, Մոսկվայից վերադառնալով, դարձավ չորրորդ տարբերակը։ Բոլորս իրար հետ մտերիմ ենք աշխատանքից դուրս»։

«4 տարբերակ»-ն իր վերադարձն ազդարարել է՝ ելույթ ունենալով Հարութ Փամբուկչյանի մենահամերգին. «Այդ օրը կատարել ենք Ձախ Հարութի երգացանկի պարային երգերից մեկը, իսկ մեր նոր՝ «Լիքը-լիքը» երգը շուտով կներկայացնենք տեսահոլովակով»։

«4 տարբերակը» խումբը եւ Քրիստինե Պեպելյանը


Քնարիկի փոխանցմամբ՝ առաջիկայում կունենան նոր ֆոտոշարքեր ու այլ նորություններ.«Կվերադառնանք մեր ոճին, գուցե լինեն 6/8-ային երգեր, որոնք կկատարենք կորպորատիվ միջոցառումների ժամանակ։ Նախկինում մենք չենք երգել հարսանիքներին, քանի որ Արթուր Գրիգորյանի ու Երգի թատրոնի սաները չէին մասնակցում։ Այժմ ժամանակները փոխվել են, ցավոք, առանց այդ ելույթների մեր էստրադան չի կարողանում գումար վաստակել։ Մենք էլ կունենանք կոմերցիոն երգեր, բայց, միանշանակ, մեր տեսակն ու ոճը պահող երգերն առաջնային կլինեն»։

BRAVO.am   
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ խմբի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին