×


«Дети Picasso»-ի նոր ալբոմը պատրաստ է :)

«Дети Picasso» խումբը 4 տարի տեւած լռությունից հետո համերգային ակտիվ գործունեություն է վերսկսել, բացի այդ, ավարտել է երկար սպասված նոր ձայնասկավառակի թողարկման աշխատանքները, որի իրագործման համար դիմել էր հավատարիմ երկրպագուների եւ առհասարակ ռոքասերների օգնությանը:

Գայա Հարությունյանը


“Մեր ձայնասկավառակն առաջինը կլսեն նրանք, ովքեր հավատացին մեր ուժերին: Ինչպես խոստացել էինք, ուղարկում ենք ալբոմի MP3 տարբերակը բոլոր բաժնետերերին մինչ պաշտոնական շնորհանդեսը, որը կկայանա հոկտեմբերին”,- նշված է խմբի “ֆեյսբուքյան” էջում:

Կարեն Հարությունյանը


Ալբոմի թողարկման համար դրամահավաքին մասնակցած 178 մարդ այսօր ստացել է նոր ձայնագրություններն ու արդեն կարող է վայելել դրանք: BRAVO.am-ն այդ հաջողակների թվում է:): Արդեն հասցրել ենք լսել խմբի նոր ստեղծագործությունները, գնահատել ու սիրել:

BRAVO.am-ի հարցազրույցը Գայա Հարությունյանի հետ կարող եք կարդալ այստեղ:

BRAVO.am
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին