×


«Աղջիկս չքնաղ է»՝ Ինչ անուն է ընտրել Վաչեն առաջնեկի համար :)

«Վիտամին» ակումբի հումորիստ, «Քարե դարդ» սիթքոմի պրոդյուսեր եւ գլխավոր դերակատար Վաչե Թովմասյանն այսօր առաջին անգամ հայր է դարձել։ Գայանե Մանուկյանը նրան դուստր է պարգեւել։ Աղջնակը ծնվել է առավոտյան ժամը 8:30-ի սահմանում,  ծնողները նրան անվանակոչել են Միա:

Գայանե Մանուկյանը եւ Վաչե Թովմասյանը ծնողներ են դարձել


«Փոքրիկին արդեն տեսել ու գրկել եմ։ Շատ երջանիկ եմ, ուղղակի չքնաղ է։ Բարեբախտաբար, Գայանեն ու երեխան իրենց լավ են զգում»,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Վաչեն ու հավելել, որ հարազատների ու ընկերների հետ այսօր կնշի ուրախ առիթը.«Առավոտվանից ընկերներս կողքիս են: Ինչպես ընդունված է՝ միասին կխմենք ու կնշենք։ Բոլորի ուրախությունն անկեղծ է, բարձր տրամադրություն ունեմ, անընդհատ զանգեր եմ ստանում»։

Գայանե Մանուկյանը եւ Վաչե Թովմասյանը ծնողներ են դարձել


2013 թվականի նոյեմբերի 3-ին ամուսնացած զույգի համար հունվարի 25-ն այսուհետեւ տոնական է։ Ինչպես նշել է հումորիստը, իր եւ Գայանեի ծնողների առաջին թոռնիկն է.«Մեր ընտանիքներում ուրախությունը եռակի ու քառակի է»։

BRAVO.am
Լուսանկարները` Վաչեի արխիվից եւ Արթուր Lumen Գեւորգյանի

 

 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին