×


«Մանկական Նոր ալիք-2016»-ին Միշան երկրորդն է

«Մանկական Նոր ալիք-2016»-ի hայաստանյան պատվիրակ Միշան՝ Միքայել Գրիգորյանը գրավել է մրցանակային երկրորդ հորիզոնականը` այն կիսելով Մալթայի ներկայացուցչի հետ: Միշան երկու մրցութային օրերի ընթացքում արժանացել է հավասարաչափ 87-ական միավորների, երկու օրերն էլ ժյուրիի 8 անդամներից 7-ը Հայաստանի ներկայացուցչի ելույթը գնահատել են առավելագույն 11 միավոր, իսկ 8-րդը՝ 10:

«Մանկական Նոր ալիք-2016»-ին Միշան երկրորդն է


Միշան «Մանկական Նոր ալիք-2016»-ի շրջանակում կատարել է «Փոքրիկ ղարաբաղցին» եւ “Uptown Funk” երգերը:

Միշան առաջին անգամ էր մասնակցում միջազգային մրցույթին: Փոքրիկ երգիչը մրցույթի շրջանակում իր եզրափակիչ շնորհակալական խոսքում բոլորին հրավիրել է իր հայրենիք:

Միքայել Գրիգորյանը


«Բոլորին հրավիրեցի այստեղ, որովհետեւ ցանկանում եմ, որ բոլորը գան Հայաստան եւ Արցախ, ծանոթանան մեր մշակույթի հետ: Իսկ Արտեկում շատ լավ ժամանակ եմ անցկացրել,  նոր ընկերեր եմ ձեռք բերել, նոր զգացողություններ ունեցել: Վստահ եմ, դեռ երկար կհիշեմ այնտեղ անցկացրած յուրաքանչյուր պահը»,- պատմել է Միշան:

Միքայել Գրիգորյանը


Հանրային հեռուստաընկերությունը «Մանկական Նոր ալիք-2016»-ի պաշտոնական հեռարձակողն է: Կանոնների համաձայն, մրցույթի հեռուստատեսային տարբերակը հնարավոր կլինի ներկայացնել մրցույթից օրեր անց միայն:

Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին