×


Անահիտ Հարությունյան. “Դրանք բուռն էին ու տարբեր”

Անահիտ Հարությունյանը հայաստանյան մոդելային գործակալություններից մեկի հետ իր պայմանագրի ավարտից հետո նախատեսում է աշխատել արտերկրում, իսկ մինչ այդ շարունակում է կարիերա կերտել հայրենիքում, օրերս էլ պատասխանել է BRAVO.am-ի հարցերին եւ տրամադրել նոր լուսանկարները:

Անահիտ Հարությունյանը


-Ի՞նչ նորություններ ունես:

-Բացի մոդելինգից, ուժերս եմ փորձում որպես հաղորդավար, հուսով եմ` կստացվի: Այլ առաջարկների մասին առայժմ կլռեմ. չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել: Վերջին ամիսների ընթացքում հիմնականում ճամփորդել եմ Եվրոպայում, մասնավորապես եղել եմ Բելգիայում:

-Մոդելինգը մեր երկրում եկամտաբե՞ր է, թե՞  մտածում եք արտերկրում աշխատելու մասին:


- Հայաստանում մոդելինգն այսօր գտնվում է զարգացման փուլում: Կարելի է բացահայտ տեսնել դանդաղ, սակայն կայուն առաջընթաց: Իսկ ինչ վերաբերում է եկամտաբեր լինելուն, ապա ինչքան զարգանա, այնքան եկամտաբեր կդառնա: Մոդելինգի զարգացմանը զուգընթաց կոտրվում են մի շարք կարծրատիպեր: Հանրության կողմից այն սկսում է ընդունվել այնպիսին, ինչպիսին կա իրականում: Կարող է նախադրյալ դառնալ, որ լավ տվյալներ, երազանք ունեցող երիտասարդները չամաչեն եւ չվախենան իրենց ուժերը փորձել այս ոլորտում: Ինչպես նշել եմ իմ նախկին հարցազրույցներում, այս պահի դրությամբ ունեմ պայմանագիր, որի ժամկետի ավարտից հետո անձամբ կզբաղվեմ իմ արտասահմանյան աշխատանքով:

Անահիտ Հարությունյանը


-Ցուցադրություններ, գովազդային հոլովակներ: Ո՞ր առաջարկն է գերակշռում:

-Մասնակցում եմ հագուստի բազմաթիվ ցուցադրությունների` համագործակցելով տարբեր ոճաբանների եւ բրենդերի հետ, բայց նաեւ քայլ առ քայլ  ակտուալ են դառնում լուսանկարահանումները: Լինում են նաեւ տեսանկարահանման առաջարկներ ֆիլմերի եւ գովազդների համար:

-Հեռուստանախագծերում եւ սերիալներում հանդես գալու պլաններ ունե՞ք:


-Այո, բնականաբար մտածել եմ այդ մասին: Պատրաստվում եմ անցնել հաղորդավարական դասընթացներ` էլ ավելի վստահ եւ պրոֆեսիոնալ լինելու համար: Միանշանակ բացասական կպատասխանեմ այն առաջարկներին, որոնք պահանջում են պարտադիր մասնագիտական կրթություն, եթե չունեմ այն:

-Անձնական կյանքում փոփոխության մասին խոսել եք: Ի՞նչ փուլում է, չե՞ք պատրաստվում օրինականացնել հարաբերությունները:

-Ամեն ինչ խաղաղ է եւ գեղեցիկ, բայց հարաբերություններն օրինականացնելու համար, կարծում եմ, դեռ շուտ է: Հանդիպել ենք Փարիզում, երբ ընկերներիս հետ էի: Որոշ ժամանակ ընկերական շփումից հետո անցանք ավելի զգացմունքային հարաբերությունների:

Անահիտ Հարությունյանը


-Ո՞վ է մասնագիտությամբ Ձեր ընտրյալը եւ ինչպե՞ս է նայում  Ձեր աշխատանքին: Արդյո՞ք արգելքներ է դնում:


-Նա բնակվում է Բելգիայում եւ զբաղվում է անշարժ գույքի բիզնեսով: Իմ աշխատանքին, ընդհանուր առմամբ, վերաբերվում է լավ,  սակայն որոշ դեպքերում այդքան էլ չի խրախուսում:

-“ԷԼ Style” ամսագրի իրականացրած նոր ֆոտոշարքի արձագանքներն ինչպիսի՞ն են:

-Ֆոտոշարքը բավական քննարկվեց: Բնականաբար, եղան թե՛ դրական, թե՛ բացասական կարծիքներ, որոնք բուռն էին ու տարբեր:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/BRAVO.am/
Լուսանկարները`Անահիտ Հարությունյանի անձնական արխիվից եւ “ԷԼ Style” ամսագրի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին