×


Աննա Բաբայան. “Սիրելիիս համար լողազգեստով լուսանկարներիցս ավելի կարեւոր հանգամանքներ կան”

BRAVO.am-ը բազմիցս ներկայացրել է ֆոտոմոդել եւ դիմահարդար Աննա Բաբայանին, որն ամիսներ առաջ տեղափոխվել էր Բարսելոն, բայց այժմ ժամանակավորապես վերադարձել է Երեւան: 29-ամյա մոդելը նկարահանվում է “Կարգին սերիալի” նոր եթերաշրջանում: Աննան BRAVO.am-ի հետ հարզազրույցում պատմել է իր նոր դերի, նկարահանումների եւ սիրելիի մասին:

Աննա Բաբայանը


“Մտավախություն ունեի…”

Իսպանիայից վերադառնալուցս հետո ինձ զանգահարեց դերասան Անդրանիկ Հարությունյանն ու հայտնեց, որ “Կարգին սերիալ”-ում նկարվելու առաջարկ ունեմ: Նախկինում առաջարկներ շատ են արել, բայց երկար ձգձգվող սերիալներում չեմ ցանկացել երեւալ: Մասնագիտությամբ դերասան չեմ, թեեւ վարել եմ տարբեր հեռուստածրագրեր, տեսախցիկի հետ աշխատելու փորձ ունեմ, բայց հումորային նախագծում ընդգրկվելիս մտավախություն ունեի, որ չի ստացվի: Պրոֆեսիոնալ մարդկանց կողքին պատասխանատվությունն ավելի է մեծանում: Մի քանի անգամ փորձնական խաղալուց հետո, թիմը որոշեց, որ պետք է լինեմ նոր եթերաշրջանում:

Աննա Բաբայանը սիրելիի` Ալենի հետ

Աննա Բաբայանը սիրելիի` Ալենի հետ


“Սցենարը կարդալիս ծիծաղում եմ:)”

Մարմնավորելու եմ Էմանուելա անունով մի աղջկա: Կերպարը փոփոխական է, ամեն անգամ սցենարը կարդալիս ծիծաղում եմ: Տղաները միշտ հետաքրքիր են գրում ու խաղում: Անդոն ասել էր, որ աշխատելուց հետո կհասկանամ` ինչ լավ մթնոլորտ է, արդեն զգում ու համոզվում եմ: 

“Բարսելոնում քույրիկիս հետ կբացենք մեր ստուդիան”

6-րդ սեզոնի նկարահանումները, ըստ նախանշված ժամկետների, կտեւեն մինչեւ հունիս, որից հետո պետք է վերադառնամ Իսպանիա: Ես ու քույրս` պարուհի Ալինա Բաբայանը, գարնան վերջին Բարսելոնում կբացենք մեր ստուդիան` ես դիմահարդարման, նա` պարերի: Հիմա ընթանում են սրահի վերանորոգման աշխատանքները, հուսանք` ճիշտ ժամանակին պատրաստ կլինի:

Աննա Բաբայանը


“Լողազգեստով եւ ներքնազգեստով ֆոտոշարքերի պահանջարկը մեծ է”

Իսպանայում արված լողազգեստով հայտնի ֆոտոշարքից հետո, որտեղ, չգիտես ինչու, ինձ համեմատում էին Քիմ Քարդաշյանի հետ, լուսանկարվել եմ նոր ֆոտոշարքերում: “My creative job” նախագծի շրջանակում ներկայացվում էին երկու մասնագիտություն ունեցող մարդիկ, ես էլ լուսանկարվել եմ որպես ֆոտոմոդել եւ դիմահարդար` իմ դիմահարդարման պարագաներով: 

Մեկ այլ առաջարկ ստացել եմ իսպանական "Model studio Bcn"-ից, արդեն լուսանկարվել եմ եւ գրանցվել նրանց մոդելային բազայում: Երբ վերադառնամ, կկարողանամ մասնակցել նոր նկարահանումների: Բարսելոնում լողազգեստով եւ  ներքնազգեստով ֆոտոշարքերի պահանջարկը մեծ է, ես էլ չեմ խուսափում: Համատեղում եմ դիմահարդարի ու մոդելի աշխատանքներս ու հաճախ ինքս եմ իմ դիմահարդարումն անում:

Աննա Բաբայանը


“Ալենն ինձ միայն օգնում է եւ ուրախանում իմ հաջողություններով”

Ինձ ամեն հարցում օգնում ու քաջալերում է ընկերս` Ալեն Բարսեղյանը: Նա երաժիշտ է, էլեկտրո-կիթառ է նվագում իրանցի հայտնի երգիչներից մեկի բենդում: Շատ-շատ է շրջագայում, տարին նոր է սկսվել, արդեն հասցրել են համերգներով մի քանի երկրում լինել, մարտին էլ Գերմանիա ու Հոլանդիա կմեկնի: Չնայած զբաղվածությանը` ողջ օրը համացանցով կապի մեջ ենք, եթե սերիալի առաջարկը չընդունեի, կարող էինք միասին ճամփորդել, բայց ժամանակավոր է, շուտով նորից կգա Երեւան:

Ալենի ընտանիքը բնակվում է Իրանում, իսկ նա Երեւանում 8-9-ը տարի ապրել ու սովորել է: Դեռ չգիտի` վերջնականապես որտեղ կհաստատվի, բայց ես այնքան էլ չեմ ուզում, որ Երեւանում մնանք: Ամանորին մեկնել էի Թեհրան` ծանոթանալու նրա հարազատների ու ընկերների հետ. հիացած եմ այնտեղ ապրող հայերով, շատ ջերմ ընդունեցին:

Աննա Բաբայանը սիրելիի` Ալենի հետ


“Նկատել ու սիրահարվել էր”

Ալենի մոտ ընկերներից մեկը եւ քույրս տարիներ առաջ Երեւանում ծանոթներ են եղել: Ես Ալենին չէի հիշում, բայց նրա պատմելով, դեռ այն ժամանակվանից նկատել ու սիրահարվել էր ինձ: Միայն 2012-ին ենք սկսել շփվել, սկզբում համացանցի միջոցով, հետո մի քանի անգամ եկավ Երեւան: Հետաքրքիրն այն է, որ մեր ծանոթության սկզբում իրար անգլերեն էինք գրում. մտածում էր, որ հայերեն լավ չգիտի: Ասացի, եթե պետք է զանգի ու անգլերեն խոսեի, ուրեմն թող չզանգի, քանի որ վստահ էի` հայերենին տիրապետում է, ուղղակի բարդույթավորվում էր:

Նա արվեստագետ է, իրար շատ լավ հասկանում ենք, անիմաստ արգելքներ չի դնում: Նրա համար ավելի կարեւոր հանգամանքներ կան, քան իմ լոգազգեստով լուսանկարվելն ու սերիալում նկարահանվելը: Ցանկացած բան, որն ինձ համար հաճելի է, նրա համար եւս հաճելի է:):

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` JuanD-ի, Roberto Criado-ի, Sara Bernuy-ի եւ Աննա Բաբայանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW