×


Արամ MP3-ն ու Լիլին ռինգում ուժասպառ են եղել :)

«Ասա»՝ այսպես է կոչվում Արամ MP3-ի նոր երգը, որի տեսահոլովակի  համերգ-շնորհանդեսը երեկ էր։ Առաջին ցուցադրությունից հետո երգիչը ռինգ հիշեցնող բեմից հարցրել է՝ հավանեցին արդյոք իր նոր աշխատանքը, ներկաներն էլ բուռն ծափերով դրական պատասխան են տվել:)։

Արամ MP3-ի «Ասա» տեսահոլովակի շնորհանդեսին


Հումորային հոլովակում բասկետբոլի հին դահլիճը վերածվել է 1980-ականների բռնցքամարտի հարթակի։ Մեկ ամբողջ օր տեւած նկարահանման համար Արամը եւ հերոսուհին՝ Լիլի Կարապետյանը, հաճախել են բոքսի մարզումների՝ ֆիզիկապես պատրաստվելու եւ կանոնները սովորելու համար։ Այս շրջանում «Ֆուլ Հաուս»-ում նկարահանվող Լիլին հայտնել է, որ սիրողական մակարդակով նախկինում զբաղվել է քիք-բոքսինգով, հատուկ տեսահոլովակի համար էլ սովորել է բոքսի կանոնները։

Լիլի Կարապետյանը, Արամայիս Հայրապետյանը եւ Ավետ Բարսեղյանը


Արամ MP3-ը նշել է, որ սա իր առաջին հայերեն երգի տեսահոլովակն է, հույս ունի՝ նոր աշխատանքը կսիրվի.«Փորձեցինք ստեղծել դրական ու հումորային տեքստով երգ եւ մտածեցինք ոչ ստանդարտ, կրկին հումորային սյուժեով տեսահոլովակ ներկայացնել։ Մոտ 2-3 շաբաթ գնացել ենք պարապմունքների, արդեն որոշ չափով գիտեմ՝ ինչպես պետք է հարվածել ու պաշտպանվել»։

Արամ MP3-ի «Ասա» տեսահոլովակի շնորհանդեսին


Ռեժիսորն Արամայիս Հայրապետյանն է, որը նկարել է նաեւ երգչի «You're My Sunshine» տեսահոլովակն ու եղել է նրա երեւանյան մենահամերգի գրաֆիկական դիզայները։ Արամայիսը BRAVO.am-ին պատմել է, որ Արամն ու Լիլին ռինգում տանջվել են եւ վերջում ուժասպառ եղել.«Լավ չարչարեցինք բոլորին։ Սյուժեի համար ընտրել եմ ինձ ավելի հետաքրքիր ու հոգեհարազատ «անդըգրաունդ» բոսքը, քան՝ օլիմպիականը։ Հնարավորինս պահպանել ենք կանոնները, որ բոքսից հասկացող մարդիկ դիտելիս չասեն՝ էս ինչ են նկարել:)։ Կան հանդիսականներ, մարզիչներ, խաղադրույք անողներ, բայց իրական կանոններոց մի քիչ շեղվել ենք, քանի որ հումորային է»։

Նշենք, որ միջոցառումը վարում էր «Ասա» երգի խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը։ Իսկ համերգային հատվածում երգիչը կատարել է «Shine», «You're My Sunshine» եւ այլ երգեր։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին