×


Արամ MP3.“Մտածում էի` կյանքիս հրաժեշտ կտամ, բայց ժայռից չընկա”

Արամ MP3-ի` նոյեմբերի 13-ին տեղի ունեցած համերգի մասին արդեն պատմել ենք: “Եվրատեսիլ 2014”-ում մեր մասնակիցը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ առաջիկայում եւս մի քանի մենահամերգ կունենա “Վիտամին” ակումբում` շարունակելով համատեղել հումորն ու երաժշտությունը, շուտով նաեւ նոր տեսահոլովակ կներկայացնի:

Արամ MP3-ը շուտով նոր տեսահոլովակ կներկայացնի


Երգիչը “Help” երգը գրել է “եվրատեսիլյան” թոհուբոհից առաջ, գործիքավորել են Լիլիթ Նավասարդյանն ու դիջեյ Սերժոն: Տեսահոլովակի ռեժիսորը “Not Alone”-ը նկարահանած Գրիգոր Գասպարյան է, օպերատորները` Միհրան Ստեփանյանն ու Նարեկ Մարտիրոսյանը, երգչի ոճով զբաղվել է դիզայներ Արամ Նիկոլյանը.“Նկարել ենք Երեւանից դուրս` անապատային տարածքում, գործածվել են գրաֆիկական տարրեր: Հոլովակում միայն ես եմ եւ չակերտավոր մի քանի կերպար”:

Արամ MP3-ը` կնոջ հետ


Արամը խոստովանել է, որ “Help” տեսահոլովակի նկարահանումն ամենաբարդն է եղել իր կյանքում.“Այդքան դաժան նկարահանում չէի ունեցել, մի պահ մտածում էի` կյանքիս հրաժեշտ կտամ, բայց ժայռից չընկա, ամեն ինչ լավ ավարտվեց: Երեք օր տաք հագուստով տանջվում էի շոգին. պետք է տանջված մարդու կերպար խաղայի, բայց իսկապես տառապում էի:)”:

Արամ MP3-ի համերգին


Հումորիստ-երգիչը այժմ նաեւ աշխատում իր անհատական ձայնասկավառակի երգերի ստեղծման ու ձայնագրությունների վրա.“Գրեթե ամեն օր երեկոյան ստուդիայում քննարկում ենք բոլոր մանրուքները: Շատ կցանկանամ մինչեւ տարեվերջ թողարկել, բայց չեմ էլ ուզում շտապողականությունը երգերի որակի վրա ազդի: Ինձ համար կարեւոր է թեկուզ ուշ, բայց բարձրորակ ալբոմ ներկայացնել”:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Արամ MP3-ի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին