×


Արեւը, Լուսինեն, Գոհարը եւ այլք՝ ԱՄՆ դեսպանատան կազմակերպած երեկույթին

“Arev Art Gallery”-ն երեկ հյուրընկալել էր ամենատարբեր մասնագիտությունների մարդկանց, որոնց համախմբում էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան փոխանակման մշակութային ծրագրերի շրջանավարտ լինելը։ Միջոցառման ընթացքում նրանց հնարավորություն է ընձեռվել  ջերմ մթնոլորտում ծանոթանալ ԱՄՆ դեսպանատան մշակութային նոր կցորդ Դիանա Սիթի հետ, որին, ի դեպ, ներկայացրել է Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Քլարք Փրայսը, տեղեկություններ ստանալ շրջանավարտների ասոցիացիայի ծավալած գործունեության ու շրջանավարտների առավելությունների մասին ու, ի վերջո, պարզապես ծանոթանալ ու շփվելու միմյանց հետ։

Նկարչուհի Արեւ Պետրոսյանը եւ Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Քլարք Փրայսը


Շրջանավարտների ծրագրի համակարգող Լուսինե Մկրտչյանի փոխանցմամբ՝  դեսպանատունը բազմիցս նմանատիպ երեկույթներ կազմակերպել  է, սակայն սա առաջին դեպքն է, որ միջոցառումն ունի բացառապես մշակութային ուղղվածություն։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կազմակերպած երեկույթին


Ինչպես BRAVO.am–ի հետ զրույցում ասել է Արեւ Պետրոսյանը, “Արեւ” պատկերասրահի բացման գործում մեծ դերակատարություն է ունեցել իր՝ փոխանակման ծրագրերի շրջանավարտ լինելը."Դա է պատճառը, որ որոշեցինք այսօր հենց այստեղ հյուրընկալել մարդկանց, որ այդքան հոգեհարազատ են մեզ":

Գոհար Հայրապետյանը եւ Լուսինե Բադալյանը


Տեքստը՝ Դիանա Հովհաննիսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին