×


Արմեն Պետրոսյան. “Իմ ուզելը շատ քիչ է…”

Արմեն Պետրոսյանի ընտանիքին BRAVO.am-ը բազմիցս անդրադարձել է: Հումորիստ-դերասան, մի շարք հեռուստանախագծերի պրոդյուսեր Մենչը կնոջ եւ երեխաների հետ նոր ֆոտոշարք ունի, ինչպես հայտնել է մեզ հետ զրույցում` սիրում են միասին լուսանկարվել:

Արմեն Պետրոսյանի ընտանիքը


Նա նշել է, որ չնայած աշխատանքային ծանրաբեռնվածությանը, երեխաների համար ժամանակ միշտ գտնում է, իսկ ժամանցն ամեն անգամ յուրովի են կազմակերպում. “Նրանց դաստիարակությամբ ավելի շատ զբաղվում է կինս, բայց ես էլ զերծ չեմ մնում, հատկապես տղայիս հարցում”: Արմենը վստահ է` այն ամենն, ինչն ինքը չի կարողացել կամ հասցրել անել, որդին կանի:

Երբեմն խիստ եւ պահանջկոտ հայրիկը նախընտրում է երեխաների առջեւ ոչ թե արգելքներ դնել, այլ զրույցների միջոցով բացատրել այս կամ այն երեւույթի դրական եւ բացասական կողմերը:

Խոսելով նրանց նախասիրություններից` Արմեն Պետրոսյանը նշել է, որ աղջիկները` Էլինան եւ Մարիան, սիրում են նկարչություն, իսկ տղան` Աշոտը, նախընտրում է սպրոտը. հաճախում է “մարտեր առանց կանոնների” եւ ֆուտբոլի:

Արմեն Պետրոսյանի երկվորյակները


Մեր հարցին, թե որ բնագավառում է տեսնում երեխաներին ապագայում, հումորիստ-դերասանը պատասխանել է.“Իմ ուզելը շատ քիչ է: Աղջիկներս ցանկանում են դիզայներ դառնալ: Միշտ երազել եմ դաշնամուր նվագել, բայց չստացվեց: Ուզում էի, որ որդիս նվագեր, նա էլ չցանկացավ: Կփորձեմ օգնել նրանց ցանկացած որոշման դեպքում”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արմեն Պետրոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին