×


Արսեն Սաֆարյանը մկրտել է որդուն եւ առաջին դասարան ուղեկցել :)

Հովհաննես եւ Մերի Ազոյանի դստեր, Նունե Եսայանի եւ Ավո Խալաթյանի որդու դպրոցական առաջին քայլերի մասին BRAVO.am-ն արդեն պատմել է: Այս տարի առաջին անգամ աշակերտական աթոռին է նստել նաեւ Արսեն Սաֆարյանի որդին՝ Արթուրը:

Արսեն Սաֆարյանը որդուն ուղեկցել է առաջին դասարան


Երգիչը BRAVO.am-ին ասել է, որ տղային դպրոց են ուղեկցել մեծ պատվիրակությամբ:). նրա հետ են եղել հայրը, մայրը, քույրը, տատիկը եւ կնքահայրը.“Առավոտյան շատ բարձր տրամադրությամբ էր արթնացել: Դպրոց գնալուն շատ էր սպասում, անգամ ասում էր, որ այլեւս չի ուզում մանկապարտեզ հաճախել”:

Ի դեպ, Արսենը մեզ տեղեկացրել է, որ օրեր առաջ Արցախի Գանձասար վանքում տեղի է ունեցել Արթուրի մկրտությունը: Տղայի կնքահայրն էլ ցանկություն է հայտնել ներկա գտվել իր սանիկի դպրոցական առաջին քայլերին:

Արսեն Սաֆարյանի որդին` Արթուրը, եւ դուստրը` Էլենը


Երգչի որդին կհաճախի Մեսրոպ Մաշտոցի անվան վարժարան, որտեղ սովորում է նաեւ քույրը՝  Էլենը: Նա ռուսական թեքումով դասարանում է սովորելու, քանի որ ընտանիքում շատ են կարեւորում օտար լեզուների գերազանց տիրապետումը. “Թե ինչ մասնագիտություն կընտրի, ապագան ցույց կտա: Դեռ փոքր է, եւ վստահ եմ՝ շատ է փոխելու իր մտքերը”:

Ինչ վերաբերում է դասերը սովորեցնելու պարտականությանն, ապա թե՛ Արսենը, եւ թե՛ կինը, դրանից ազատված են.“Վարժարանը երկարօրյա է, այնտեղ էլ կկատարեն տնային առաջադրանքները: Անկեղծ ասած` շատ ուրախ եմ, քանի որ դրա ժամանակը չունեմ:)”,- անկեղծացել է երգիչը:

Արսեն Սաֆարյանի ընտանիքը


Սաֆարյանների ընտանիքը սեպտեմբերի 2-ն ամփոփել է մտերիմների հետ խնջույքով.“Երեկոյան նշեցինք թե՛ տղայիս մկրտությունը, եւ թե՛ դպրոցական առաջին քայլերը”:

Տեքստը՝ Սիրանուշ Գրիգորյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արսեն Սաֆարյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW