×


Բեն Ավետիսյանի ամուսնության առաջարկը Դիանային:)

BRAVO.am-ն արդեն պատմել է, որ երիտասարդ երգիչ Գեւորգ Սիրեկանյանը ռոմանտիկ տեսարաններով նոր տեսահոլովակ կներկայացնի: Եվ ահա, երեկ Սեւանա լճի տարածքում տեղի են ունեցել վերջին դրվագի նկարահանումները՝ Բեն Ավետիսյանի եւ Դիանա Տոնոյանի մասնակցությամբ:

Դիանա Տոնոյանը եւ Բեն Ավետիսյանը՝ «Թող որ դողամ» տեսահոլովակի նկարահանումներին


Գեւորգը մեզ հետ զրույցում նշել է, որ աշխատանքային լավ ու հետաքրքիր օր են անցկացրել, նաեւ ասել է, թե ինչ տեսարան են նկարահանել.«Ըստ սյուժեի` Սեւանի ափին գտնվող առանձնատանը Բենի մարմնավորած կերպարն ամուսնության առաջարկ է անում սիրելիին»:

Բեն Ավետիսյանը՝ «Թող որ դողամ» տեսահոլովակի նկարահանումներին

Գեւորգ Սիրեկանյանը, Բեն Ավետիսյանը եւ Դիանա Տոնոյանը


Երգչի խոսքով՝ իր բոլոր երգերի գլխավոր «մեղավորն» ամփոփոխ է.«Այս գեղեցիկ գործի համար եւս շնորհակալ եմ Մարիաննային…»:

Նշենք, որ այժմ ընթանում են «Թող որ դողամ» երգի տեսահոլովակի մոնտաժման աշխատանքները, իսկ պրեմիերան նախատեսված է առաջիկայում: 

BRAVO.am
Լուսանկարները` Գեւորգի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին