×


Գաբրիել Սարգսյանն առաջին անգամ հայր է դարձել

Հայաստանի շախմատի հավաքականի անդամ, Շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն Գաբրիել Սարգսյանը դեկտեմբերի 13-ին առաջին անգամ հայր է դարձել: Գրոսմայստերի կինը` Լիանա Ավոյանը, նրան որդի է պարգեւել: Առաջնեկին անվանակոչել են Սարգիս` Գաբրիելի պապիկի պատվին:

Գաբրիել Սարգսյանը` կնոջ հետ


Նորածինն իր ծնողների հետ այսօր ծննդատանից տուն է գնացել.
“Բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչ զգացի, երբ առաջին անգամ տեսա եւ գրկեցի տղայիս: Այդ օրն ընկերներիս եւ հարազատներիս հետ նշեցինք ու խմեցինք: Դեռ այնքան փոքրիկ է, որ չենք կողմնորոշվում` ում է ավելի նման”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է նորաթուխ հայրիկը` տեղեկացնելով, որ փոքրիկին այսօր տուն են բերել:

Գաբրիել Սարգսյանը` կնոջ հետ


Գաբրիել Սարգսյանը մինչեւ Ամանոր մրցումներ չունի, տոնն իր ընտանիքի հետ կնշի Երեւանում. “Մեր տան տոնածառն արդեն զարդարված է. մինչեւ երեխային տուն բերելը քույրս այն զարդարել էր: Այս տարի առանձնահատուկ ուրախությամբ ենք սպասում Նոր տարվան”:

BRAVO.am-ը շնորհավորում է Գաբրիելին եւ Լիանային` փոքրիկ Սարգսին մաղթելով առողջ եւ անհոգ մանկություն:

Գաբրիել Սարգսյանը` կնոջ հետ


BRAVO.am
Լուսանկարները` Լեւոն Մկրտչյանի եւ Գաբրիել Սարգսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին