×


Գեւորգ Գրիգորյանը` Նաստասյայի հետ բաժանման եւ նոր սիրավեպի մասին

«Շանթ»-ի «Կոտրված սրտեր» սերիալում Նարեկին եւ Լիլիթին մարմնավորող Գեւորգ Գրիգորյանն ու Նաստասյա Գոլովկոն տեւական ժամանակ ընկերություն անելուց հետո այլեւս միասին չեն: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանն ասել է, որ բաժանման համար հստակ պատճառներ չեն եղել. «Մենք ոչ մի անգամ լուրջ խնդիրներ չենք ունեցել. գումարվեցին ընթացիկ մանր-մունր վեճերը: Ինքս էլ չեմ կարող այժմ ասել, թե ոնց եղավ, որ որոշեցինք վերջ դնել մեր ընկերությանը: Միգուցե հեռավորությունն ինչ-որ չափով սառեցրեց մեր հարաբերությունները»:

Նաստասյա Գոլովկոն եւ Գեւորգ Գրիգորյանը


Գեւորգից տեղեկացանք, որ իր սիրտը դարձյալ զբաղված է, սակայն մանրամասներ կհաղորդի ավելի ուշ. «Ընկերուհուս անունը Դիանա է: Դեռ մի քանի ամիս է, ինչ շփվում ենք, երբ ժամանակը գա, ավելին կտեղեկացնեմ»:

Խոսելով գործնական նորություններից` նա նշել է, որ սերիալներում նկարահանվելու ցանկություն այլեւս չունի.«Այս ընթացքում մի քանի առաջարկ ունեցել եմ, որոնք, սակայն, մերժել եմ: Կարծում եմ` այլեւս սերիալներում չեմ նկարվի. ինձ այդ գործը դուր չի գալիս: Դրանք շատ ժամանակ ու էներգիա են խլում, փոխարենը միայն հայտնիություն են տալիս, ինչն ինձ համար ոչինչ է»:

Գեւորգ Գրիգորյանը

Գեւորգ Գրիգորյանը


Դերասանը հայտնել է, որ առաջիկայում իրեն կտեսնենք թատրոնի բեմում եւ գեղարվեստական ֆիլմերում.«Այժմ մի ֆիլմում եմ նկարվում, որի ռեժիսորը Դավիթ Ավդալյանն է: Պատմական ֆիլմ է, որի հիմքում 400-ական թվականների պատմությունն է, իսկ պատրաստ կլինի օգոստոսին: Բացի այդ, թատրոնում աշխատելու մեծ ցանկություն ունեմ»:

Վերջին ամիսներին Գեւորգը, հետեւելով սրտի թելադրանքին, սկսել է հանդես գալ նաեւ այլ ասպարեզում. «Նախկինում երգում էի ընկերներիս ու հարազատներիս համար, բայց արդեն մի քանի ամիս է, հաղթահարելով վախս, ելույթ եմ ունենում հանդիսատեսի առջեւ: Երգացանկումս հիմնականում իմ հեղինակային երգերն են, նաեւ մի քանի հիթի քավերներ»:

BRAVO.am
Լուսանկարները` Գեւորգ Գրիգորյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին