×


Գոհար Ավետիսյան.«Բաժանումն այնքան ցավոտ է»

Մոսկվաբնակ դիմահարդար Գոհար Ավետիսյանը BRAVO.am-ի հետ նախորդ զրույցում պատմել էր նաեւ, թե ինչպես է ծանոթացել ընկերոջ հետ.«Իմ նշանածը հայ է: Հանդիպել ենք բարեգործական երեկույթին. նա համառորեն նայում էր, թե ինչպես եմ պանիր ուտում: Հետո Ամուրի նետերն ուղղվեցին դեպի մեզ»:

 
Գոհար Ավետիսյանը

Այսօր, սակայն, Գոհարը սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, որ բաժանվել է նշանածից.«Այս լուսանկարն արվել է շատ վաղուց, երբ փորձում էի կադրեր ստանալ, որոնք իմ հոգին կբացահայտեն... Այսօր ես նույն հոգեվիճակում եմ:  Ոչ մի կերպ չեմ կարողանում ի մի բերել մտքերս, որ նկարագրեմ այն ամենը, ինչ տեղի ունեցավ ինձ հետ վերջին շրջանում: Թեեւ ձեզնից շատերը, հավանաբար, զգում էին, որ ինձ հետ ինչ-որ բան է կատարվում: Դա այնքան ցավոտ է: Բոլոր երազանքները, ծրագրերը, հարսանեկան նախապատրաստությունները, ընտանեկան կյանքի մասին երազանքներս ի չիք դարձան»:

Դիմահարդարը նաեւ գրել է.«Նախկինում, երբ տեսնում էի զույգերի, որոնք մինչ հարսանիք բաժանվում էին, հաճախ ենթագիտակցաբար քննարկում էի նրանց եւ մտածում` սխալ գործեցին, մինչ Աստված ինձ նմանատիպ փորձության առաջ չկանգնեցրեց: Դուք երբեք չեք իմանա` ինչու այս կամ այն զույգը բաժանվեց: Երբեք մի դատեք, մի քննարկեք եւ ցավեցրեք ավելի շատ: Շնորհակալ եմ իմ կյանքի հնդկական հեքիաթի համար.... ափսոս, տխուր վերջաբանով: Ես խոստանում եմ, աղջիկներ, որ պինդ կլինեմ եւ ուժեղ: Ծնողներս փորձում են օգնել, անընդհատ կատակում են, ուրախացնում ինձ, մտածում առողջությանս եւ ապրումներիս մասին: Ես ընդամենը 22 տարեկան եմ, հանգստացնում եմ ինքս ինձ նրանով, որ կյանքս դեռ նոր է սկսվում եւ ամեն ինչ դեռ առջեւում է: Ողջույն միայնություն»: 

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին