×


Եվա Բաղդասարյանը Թբիլիսիում վրացուհի մոդելներին հայերեն է սովորեցնում :)

BRAVO.am-ն արդեն տեղեկացրել է, որ “Elite Model Look” մրցույթում Հայաստանը ներկայացնելու համար կմրցեն Եվան, Աննան ու Արփինեն: Եվ ահա, աղջիկներն այս օրերին Թբիլիսիում են, որտեղ էլ հոկտեմբերի 5-ին կկայանա մեր մասնակցի ընտրությունը:

Եվա Բաղդասարյանը Թբիլիսիում


“Շատ հետաքրքիր եւ հաճելի ժամանակ ենք անցկացնում: Ամեն օր մարզվում ենք, այնուհետեւ մասնագետների օգնությամբ պատրաստվում դեֆիլեին”,-մեզ հետ զրույցում ասել է Եվա Բաղդասարյանը` հավելելով, որ արդեն հասցրել են նկարահանվել  հայտնի բրենդ ներկայացնող սպորտային հագուստի խանութի գովազդային հոլովակում:

Աննա Գրիգորյանը եւ Եվա Բաղդասարյանը Թբիլիսիում


Կիսաեզրափակիչ փուլին նա լավատեսորեն է տրամադրված.“Ակնկալիքներ չունեմ, հուսամ` ամեն ինչ լավ կլինի: Այս մրցույթն ինձ համար մոդելային ասպարեզում հաստատվելու մեծ քայլ է: Սակայն նշեմ, որ թատրոնն ու կինոն ինձ ավելի հոգեհարազատ են եւ Հայաստան վերադառնալուն պես կշարունակեմ նկարահանվել “Հատուցում” գեղարվեստական ֆիլմում”:

Եվա Բաղդասարյանը, Աննա Գրիգորյանը եւ վրացուհի մոդելները


Դերասանուհին Թբիլիսիում գտնվելու ընթացքում հասցրել է վրացերեն որոշ բառեր սովորել, անգամ հայերենի “դասընթացներ” է անցկացրել վրացուհիների համար:).“Ժամանակի սղության պատճառով չեմ հասցրել երկար զբոսնել քաղաքով, սակայն առաջին իսկ հայացքից այն գրավել է պահպանված հին շինություններով”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Եվա Բաղդասարյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW