×


Երեւանում բացվել է հանրահայտ “Mavi” ջինսերի խանութ-սրահը

Ջինսե տաբատներ, վերնաշապիկներ, կիսատաբատներ, ժիլետեր, պայուսակներ, գոտիներ, վզարկուներ, շապիկներ եւ տարբեր աքսեսուարներ ներկայացնող հանրահայտ “Mavi” ապրանքանիշի խանութ-սրահն արդեն պաշտոնապես գործում է նաեւ Երեւանում: Մայրաքաղաքի կենտրոնում` Թումանյան 40/77 հասցեում, մայիսի 10-ին տեղի ունեցավ խանութ-սրահի պաշտոնական բացման արարողությունը:

Երեւանում բացվել է հանրահայտ “Mavi” ջինսերի խանութ-սրահը


DJ Vakcina-ի հնչեցրած ռիթմերի ներքո հանդիսավար Արամ Չախոյանը, ողջունելով ներկաներին, խանութ-սրահի տնօրեն Հասմիկ Ռաշոյանին հրավիրեց  կտրելու ջինսերի ամենահայտնի գույնը խորհրդանշող կապույտ ժապավենը, որից հետո հյուրերը ծանոթացան ներկայացված նորաոճ տեսականուն: Նշենք, որ “ֆեյսբուքյան” “The  Best Jeans Look” ֆոտոմրցույթի հաղթողը, ինչպես նաեւ մրցույթի բոլոր մասնակիցները խանութ-սրահի կողմից մրցանակների արժանացան:

“Mavi” խանութ-սրահի տնօրեն Հասմիկ Ռաշոյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, թե ինչու է որոշել ամբողջ աշխարհում լայն կիրառում ունեցող “casual” ոճի ապրանքանիշ ներկայացնել Երեւանում.“Հաճախ եմ բախվել այն խնդրին, որ Հայաստանում որակյալ եւ նորաոճ “դենիմ” հագուստի արժանի առաջարկ չկա, իսկ այս բրենդը կարող է բավարարել ամենախստապահանջ եւ նորաձեւության վերջին միտումներին հետեւող յուրաքանչյուր հաճախորդի քմահաճույքը: Խանութում կարելի է գտնել ոչ միայն առօրյա, այլեւ գրասենյակային ու ռոմանտիկ ոճի  հագուստի լայն տեսականի, եւ որ պակաս կարեւոր չէ` հասանելի գներով: “Mavi”-ն  մեծ համբավ ունեցող ապրանքանիշ է ողջ աշխարհում, այդ թվում` Միացյալ Նահանգներում”:

“Mavi” խանութ-սրահի տնօրեն Հասմիկ Ռաշոյանը


“MAVI” նորաձեւ ջինսերը վաճառվում են Բեռլինի, Ֆրանկֆուրտի, Համբուրգի, Նյու-Յորքի, Մոնրեալի, Ամստերդամի, Սիդնեյի, Մոսկվայի, Դուբայի, Միլանի եւ այլ քաղաքների ավելի քան 285 մասնագիտացված խանութ-սրահներում: Այս բրենդի ջինսերը նախընտրում են նաեւ շոու-բիզնեսի ճանաչված աստղերը` Ադրիանա Լիման, Ավրիլ Լավինը, Ջեսիկա Ալբան, Ֆերջին, Հիլարի Դաֆը, Միրանդա Քերը եւ շատ ուրիշներ: 

Երեւանյան “Mavi”-ի բացման արարողությանը հաջորդել է փակ երեկույթը “The Club”-ում`  DJ Ego-ի հնչեցրած երաժշտության ներքո: Հյուրերին պարային համար են ներկայացրել “Ադրենալին” ստուդիայի պարողները, ելույթ է ունեցել նաեւ Հայկ Պետրոսյանը: Ներկաներն օգտվել են հյուրասիրությունից, ստացել 15% զեղչի “Gold” քարտեր եւ մասնակցել խաղարկության:

Արամ Չախոյանը` "Mavi" բրենդի հագուստով


Միջոցառման երկրորդ հատվածում մոդելները ցուցադրության ընթացքում ներկայացրել են խանութ-սրահում առկա կանանց եւ տղամարդկանց համար նախատեսված տեսականին: Հատկանշական է, որ կազմակերպիչների գործընկերները, այդ թվում` Արամ Չախոյանը, DJ Vakcina-ն, Հայկ Պետրոսյանը, “Ադրենալին” պարային զույգը, կրում էին “Mavi” ապրանքանիշի հագուստ: 

“Mavi” բրենդի փիլիսոփայությունն է` ստեղծել նորաձեւության վերջին միտումներին համապատասխան եւ հարմարավետ հագուստ` ամենաբարձրակարգ գործվածքներից: Այս ապրանքանիշը մասնագիտացած է ջինսե արտադրության մեջ 1991 թվականից եւ շուրջ 16 տարի առաջատար դիրքեր է զբաղեցնում համաշխարհային շուկայում:

Մոդելները ցուցադրել են երեւանյան "Mavi"-ում ներկայացված տեսականին


Ժամանակակից, մատչելի եւ ոգեշնչող ջինսերի լայն տեսականուց կկարողանաք ընտրել ձեր ոճին ու ճաշակին համապատասխան հագուստ հենց երեւանյան խանութ-սրահում: Մաղթում ենք հաճելի գնումներ, իսկ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 504 304 հեռախոսահամարով կամ հետեւել “Mavi Armenia” ֆեյսբուքյան էջին:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին