×


Զառայի, Ռաֆոյի, Սոնեի, Վահագնի վիզայի խնդիրները:)

“OK”` այսպես է կոչվում “32 ատամ” փրոդաքշնի երաժշտական-հումորային ներկայացումը, որի դերասանական կազմում են Զառա Սահակյանը, Ռաֆայել Երանոսյանը, Գուրգեն Սարգսյանը, Լենա Վարդանյանը, Վահագն Գրիգորյանը, Լեւոն Մուրադյանը եւ երգչուհի Սոնե Սիլվերը, որն առաջին անգամ է ներկայանալու այս թատերախմբի հետ:

"OK" ներկայացման ստեղծագործական կազմը


Պրեմիերայից առաջ BRAVO.am-ը զրուցել է “OK”-ի ռեժիսոր Կարեն Բաբաջանյանի հետ, որի փոխանցմամբ`  նոր ներկայացումը կապ ունի “Թատրոն 32”-ի նախորդ` “Ստոպ” սոցիալական կատակերգության հետ: Ծանոթ եւ բոլորովին նոր հերոսները հայտնվում են նոր պատմության մեջ: Սցենարի հեղինակներն են Վահագն Գրիգորյանը, Վահե Հովհաննիսյանը եւ Խաչատուր Առաքելյանը:

Այն հարցին, թե ինչ իմաստ է պարունակում “OK” անվանումը, Կարենը պատասխանել է.“Մի քանի իմաստ ունի, բայց ավելի շատ կապված է դեսպանատանը վիզա ստանալու հետ: Սյուժեն մեր այժմյան իրականության մասին է: Նպատակ ունենք երկու ժամ հանդիսատեսին ծիծաղ պարգեւել, որովհետեւ, չնայած ենթատեքստով ասելիքին, թեթեւ ներկայացում է: Հիմնական շեշտը դրել ենք հումորի ու երաժշտության վրա. բեմում կլինեն երաժիշտներ ու կապահովեն կենդանի հնչողությունը”:

Վահագն Գրիգորյանը եւ Սառա Սահակյանը


Մեկ գործողությամբ ներկայացման փորձերն այս օրերին շարունակվում են.“Որպես ռեժիսոր իմ առջեւ խնդիր էի դրել տեսնել դերասանների ու երաժշտական խմբի համագործակցությունը մեկ բեմում: Կարծում եմ՝ լավ ներկայացում է ստացվել, հիմա Երեւանում այլընտրանքային ներկայացումները շատ չեն, եւ “OK”-ը մյուսներից տարբերվում է”:

Կարենի խոսքով` թեեւ այս շրջանում հեռուստատեսությունում նոր ծրագիր չեն ներկայացնում, թատրոնում պրեմիերաների պակաս չունեն. Շուշաննա Թովմասյանի մասնակցությամբ “Կարմիր գլխարկը” մանկական ներկայացման մասին արդեն պատմել ենք:

BRAVO.am
Լուսանկարները՝ “Թատրոն 32”-ի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին