×


Էմմի.«Ամուսինս որոշեց, որ Երեւան գանք ու … »

Ամուսնությունից հետո Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած Էմմին հայրենիքում է: BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին պատմել է, թե ինչու է տոներից հետո ամուսնու եւ որդու հետ Հայաստան եկել, ինչպես նաեւ խոսել է Դանիելի եւ տատիկի առաջին հանդիպման մասին:

Էմմին` որդու հետ


«Մայրս առողջական խնդիրների պատճառով չկարողացավ Լոս Անջելես գալ բալիկիս ծննդյան շրջանում ու առաջիկայում էլ չի կարող ճամփորդության մեկնել, քանի որ նոր է վերադարձել Գերմանիայից, որտեղ հերթական բուժումն է անցել: Ամուսինս որոշեց, որ հունվարի 6-ին մենք Երեւան գանք ու հաճելի նվեր անենք մայրիկիս»,-տեղեկացրել է նա:

Էմմին` ամուսնու հետ


Խոսելով Նադեժդա Սարգսյանի եւ թոռնիկի առաջին հանդիպման մասին` երգչուհին ասել է.«Աննկարագրելի տեսարան էր եւ շատ հուզիչ. իմ կյանքի ամենակարեւոր մարդիկ առաջին անգամ հանդիպեցին: Հուսամ` փոքրիկիս ներկայությունը կօգնի մայրիկիս շուտ ապաքինվել,  չէ՞ որ ասում են` հիվանդ մարդուն պետք է դրական հույզեր պարգեւել»:

Էմմիից հետաքրքրվել ենք նաեւ, թե ում է նման Դանիելը.«Շատ տարբեր են կարծիքները. ովքեր տեսել են իմ մանկությունը ու չեն ճանաչում ամուսնուս, ինձ են նմանեցնում, իսկ ովքեր ծանոթ են նաեւ ամուսնուս, ասում են` երկուսիս էլ նման է»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմմիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին